Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ընդդիմադիրները հակասահմանադրական են որակում Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչը

Ընդդիմադիրները հակասահմանադրական են որակում Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչը
20.05.2019 | 12:19

ԲՀԿ խմբակցությունում հակասահմանադրական են որակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչը։
«Ես միանում եմ այն կարծիքին, որ դա հակասահմանադրական կոչ է, որովհետև ՀՀ Սահմանադրության 163-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ արդարադատության իրականացմանը որևէ ձևով միջամտելն արգելվում է, և եթե ինքը քաղաքական հիսաթափություն ունի ինչ-որ մարդկանցից, դա չպիտի արտահայտվի դատարանների նկատմամբ ճնշում գործադրելով, դատարանների աշխատանքը կազմալուծելով, պարալիզացնելով։ Եթե կոնկրետ դատավոր կոնկրետ գործով կայացրել է այդպիսի որոշում, որն իր կարծիքով չի համապատասխանում օրենքին, նախ վարչապետը չպետք է միջամտի, այլ պետք է լինի համապատասխան ընթացակարգ, որը սահմանված է օրենքով, բողոքարկվի դատական ակտը, եթե պարզվի որ դատավորն ակնհայտ անօրինական վճիռ է կայացրել, նրա նկատմամբ վարույթ հարուցվի և իրականացվի համապատասխան գործողություններ»՝ ասել է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նա վարչապետի կոչը որակեց սահմանադրական կարգի տապալման դրսևորում։


«Վարչապետը տնտեսական հեղափոխությունը թողած ընգել, զբաղվում ա արդարադատության խնդիրներով, ես դա որակում եմ որպես սահմանադրական կարգի տապալման դրսևորում և կոչ եմ անում հարգարժան վարչապետին, եթե անգամ զայրացած է եղել այդ որոշումը կայացնելիս, հետ կանգնել դրանից, որովհետև դրանով վտանգ է ստեղծվում քաղաքացիական պատերազմի, ինչին անմիջապես կարա հաջորդի շատ ավելի վատ բան, քան մենք մտածում ենք՝ մեր պետականության կորոստը, որովհետև մենք այսօր պատերազմող երկիր ենք և մեր թշնամի երկրին շատ ձեռնտու կլինի ներքաղաքական վիճակի այսպիսի հանգուցալուծումը», - ասաց Պետրոսյանը։


ԼՀԿ կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են վարչապետին՝ վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը և նվեր չանել Ռոբերտ Քոչարյանին։ «Այս պարագայում խաթարվում է ՀՀ-ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը,- նշում է ԼՀԿ-ն: - Գործադիր իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետի արդեն մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը օրինազանց դատավորներից մաքրելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելու գործնական բոլոր լծակները, ինչը մինչև այժմ չի արվել։ Կոչ ենք անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կոչը և ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները կարողանան պաշտպանել և իրացնել իրենց սահմանադրական իրավունքները»։ ԼՀԿ-ն նաև կոչ է անում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին վաղը ևեթ հրավիրել արտահերթ նիստ`քննարկելու ստեղծված իրավիճակը։ «Միևնույն ժամանակ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որի արդյունքում կունենանք լիարժեք գործող և ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ»։

Դիտվել է՝ 242

Մեկնաբանություններ