Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ովքեր են դավադիր ուժերը

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ովքեր են դավադիր ուժերը
05.06.2019 | 23:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հարցին ի պատասխան փակագծեր բացեց՝ պարզաբանելով, թե ովքեր են դավադիր ուժերը, որոնք, ինչպես ինքն էր հայտարարել, փորձում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել և տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնել իր իշխանության վրա: Նա սլաքներն ուղղեց դեպի Լեռնային Ղարաբաղի գործող իշխանություններն՝ ասելով, որ թեև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ հավանություն է տալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականին, սակայն, հետո փորձում են իրեն մեղադրել հողեր հանձնելու մեջ: «Դա աննախադեպ երևույթ է եղել, երբ որ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞՝ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի 100 տոկոսով, թե ինչ է կատարվում, ընդ որում, երբ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերն, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց՝ ինքն է Ղարաբաղի իշխանություններին փոխանցել բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթեր, մինչդեռ նախկին իշխանությունը, կամ, ինչպես Փաշինյանը ձևակերպեց, Բակո Սահակյանի «պարի ընկերը», Ղարաբաղի ղեկավարությանն անգամ հարկ չի համարել տեղյակ պահել, թե ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում։ «Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, նրանք տեղյակ չեն եղել ինչ է բանակցվել ինձնից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ «դուք տեղյա՞կ եք՝ ի՞նչ է բանակցվել, պայմանավորվել», իրենք տեղյակ չեն եղել, և իրենք դրանից հետո գնում են իրենց օգնականների, սոցիալական ցանցերի... նույնիսկ անձամբ գրում են՝ «էս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը», հարց է ծագում՝ ինչի՞ համար են դա անում», - ասաց Փաշինյանը։


«Ազատության» հարցին, թե Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հարցը քննարկե՞լ է և իր ձևակերպմամբ՝ «դավադիր ուժերի» վտանգը վերացա՞ծ է, Փաշինյանը պատասխանեց․ «Դա աշխատանքային հարց է, եկեք ես այդ թեմային չանդրադառնամ։ Վտանգները կառավարվում են և արմատախիլ կարվեն»:

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ