Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ զորախմբի հերթափոխ

ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ զորախմբի հերթափոխ
11.06.2019 | 12:16

Հունիսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնակցեց ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ զորախմբի հերթափոխի դրոշի պաշտոնական հանձնման, հայ խաղաղապահներին շքանշանների հանձնման արարողությանը: ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց հայ խաղաղապահներին պատասխանատու առաքելության իրականացման գործում և հաջողություն մաղթեց նոր զորախմբի անձնակազմին գալիք ծառայության ընթացքում: Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի կենտրոնակայանում ՀՀ դեսպանը նաև առանձնազրույց ունեցավ բրիգադի գեներալ Բրունո Պիշյոտայի հետ: Նա շատ բարձր գնահատեց հայ խաղաղապահների իրականացրած ծառայությունը: Երկուստեք կարևորվեց առաքելությունում ՀՀ նոր զորախմբում առաջին անգամ երկու կին զինվորների մասնակցությունը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2079

Մեկնաբանություններ