«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ծխող վարորդի պատմությունից հետո ոստիկանությունն ուսումնասիրություն սկսե՞լ է

Ծխող վարորդի պատմությունից հետո ոստիկանությունն ուսումնասիրություն սկսե՞լ է
13.06.2019 | 17:17

Մի քանի օր շարունակ սոցիալական ցանցերի քննարկման թոփ-թեման երթուղայինի վարորդն է: Ուղևորներից մեկի հրապարակած տեսանյութից հետո, որտեղ աղջիկը լեզվակռվի մեջ է մտնում վարորդի հետ ու նրանից պահանջում հանգցնել ծխախոտը, վարորդն էլ հակադարձում է` մինչև մեքենայից չիջնես, չեմ քշի, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության որոշմամբ տղամարդը հեռացվել է աշխատանքից:

Facebook-ի օգտատերերը քաղաքապետարանի որոշմանը երկակի են վերաբերվում: Մի մասը ողջունում է, որ վարորդը հեռացվել է աշխատանքից, որովհետև դա կարող է դաս լինել մյուսների համար, մյուս մասը սրտնեղում է` ևս մեկն առանց աշխատանքի մնաց: Մի կողմ թողնելով նրա` ծխել-չծխելու հանգամանքն ու աղջկա իրավացի պահանջը, մեկ այլ երևույթի մասին եմ ուզում բարձրաձայնել:

Քաղաքապետարանի տրամադրած տեղեկության համաձայն` վարորդն իրավունք չի ունեցել վարելու երթուղայինը, քանի որ համապատասխան կարգ չի ունեցել: Պատկերացնո՞ւմ եք` նա օրինազանցություն է կատարել, ինչի վրա պատկան մարմիները տևական ժամանակ աչք են փակել: Գուցե լավ, հմուտ, վարորդ է, բայց եթե իրավունք չունի, ուրեմն չպետք է վարի մեքենան: Ես, օրինակ, կարող եմ առաջին բուժօգնություն ցուցաբերել, բայց բուժակ-մասնագետ չեմ, հետևաբար ինձ հիվանդանոցում ոչ ոք աշխատանքի չի վերցնի: Հետաքրքիր է` դեռ քանի՞ վարորդ կա, որ առանց համապատասխան կարգի մեքենա է վարում, քաղաքապետարանը կամ ոտիկանությունը համապատասխան ուսումնասիրություն իրականացնո՞ւմ են: Կամ այդ վարորդներից քանի՞սն են համապատասխանում չափանիշներին` սթափ են ղեկին նստում, ագրեսիվ վարք չունեն, առողջությունն էլ տեղն է:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ