Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թերուս ու հավակնոտ. ոչ մի տեղ երբևէ չաշխատած ՔՊ-ականը որոշել է ոստիկանապետ դառնալ

Թերուս ու հավակնոտ. ոչ մի տեղ երբևէ չաշխատած ՔՊ-ականը որոշել է ոստիկանապետ դառնալ
16.06.2019 | 12:44

«Հրապարակը» գրել է. «Օրեցօր ավելի ու ավելի է ընկնում պետական գործի, պաշտոնյայի «պլանկան»։ Այսօր արդեն ով ասես կարող է հավակնել պետական բարձր պաշտոնի։ Մենք հանգիստ վերաբերվեցինք, երբ իրենց կյանքում ոչինչ չարած, ոչինչ չստեղծած, ոչ մի մարդ չղեկավարած մարդիկ դարձան հսկա համակարգերի ղեկավարներ։ Դա արդարացրինք նրանով, որ հեղափոխության պտուղները վայելում են հեղափոխություն իրականացրածները, և երիտասարդների խիզախությունը նաև պետք է պարգևատրվի, ու որպես «ռազմավար»՝ նրանց հանձնեցինք մեր պետության ողջ կառավարումը։ Արդյունքում ընդամենը դասախոսական աշխատանքի փորձ ունեցող անձը դարձավ սուպերնախարար, 25-ամյա՝ լավ պապայի բալան՝ քաղաքապետ, տաքսու վարորդը՝ փոխքաղաքապետ և այսպես շարունակ։ Բայց եթե խելացի մարդիկ ենթադրում էին, որ նրանք իրենց առաջին գործը կհամարեին գիտելիքների պակասը լրացնելը՝ կսովորեին ու կխորհրդակցեին փորձառուների հետ, համեստ ու զգույշ քայլեր կանեին, որ ավերածություններ չանեին իրենց անփորձությամբ, պարզվեց՝ չարաչար սխալվում էին։ Ոչ թե թերուսների գիտելիքներն ու փորձառությունն ավելացան, այլ նրանցից ավելի թերուսներն ու անփորձները սկսեցին մտածել՝ եթե նա կարող է նախարար ու մարզպետ աշխատել, ես ինչո՞ւ չեմ կարող գոնե փոխնախարար ու պատգամավոր լինել, ինչո՞վ եմ նրանից պակաս։ Եվ աճեց ոչ թե պետական կառավարման իմացությունը, այլ հավակնությունների պլանկան բարձրացավ։ Երեկ մեր լրագրողների հետ զրույցում 2 նման հավակնոտ հայտարարություն էր արվել։


Ոչ մի տեղ երբևէ չաշխատած ՔՊ-ականը որոշել է ոստիկանապետ դառնալ, իսկ իրավաբանությունից և պետական կառավարումից հեռու հասարակական գործիչը՝ արդարադատության նախարար։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ Աստված բարին անի, բայց այս ընթացքը մեզ ոչ մի լավ բան չի խոստանում»:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ