Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հարյուր տարվա մեջ առաջին անգամ ժայթքել է Ռայկոկեն

Հարյուր տարվա մեջ առաջին անգամ ժայթքել է Ռայկոկեն
27.06.2019 | 18:47

Օրեր առաջ ժայթքած Ռայկոկե հրաբխի լուսանկարներն ու տեսանյութը հայտնվել են համացանցում: Այս մասին գրում է Space.com լրատվականը:
Նշենք, որ Ռայկոկե հրաբուխը գտնվում է համանուն կղզու վրա, որ Կուրիլյան կղիզների շարքի ամենահյուսիսայինն է:

Հրաբխից արձակված մոխրի սյուներն ծովի մակարդակից 13-17 կմ բարձրություն են ունեցել: Նշենք, որ վերջին հարյուր տարվա ընթացքում Ռայկոկեն առաջին անգամ է ժայթքել:

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ