Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԲԴԽ-ն մերժեց Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը

ԲԴԽ-ն մերժեց Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը
19.07.2019 | 20:38

ԲԴԽ-ն մերժեց Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը: Նախշուն Տավարացյանի՝ վերջերս ստանձնած ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ նիստ էին հրավիրել խորհրդի 9 անդամներից 3-ը` Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Հայկ Հովհաննիսյանը: Նիստը սկսվել էր երեկ և հետաձգվել:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ