Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարական է տվել

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարական է տվել
19.07.2019 | 20:45

ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ «Հիմք ընդունելով ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով ԲԴԽ-ի՝ որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիությունը, կարևորելով Խորհրդում աշխատանքները համերաշխության ու վստահության մթնոլորտում իրականացնելու անհրաժեշտությունը, հրաժարական եմ տալիս՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ և գտնում, որ իմ գործունեությունը շարունակելով որպես Վճռաբեկ դատարանի դատավոր էլ ավելի կբարձրացնեմ դատական իշխանությանը հեղինակությունն ու արդարադատության արդյունավետությունը»:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ