Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աննա Եգոյանը Երևանում ստեղծագործական երեկո կունենա

Աննա Եգոյանը Երևանում ստեղծագործական երեկո կունենա
19.09.2019 | 23:17

Համացանցի բազմաթիվ օգտատերերին իր ինքնատիպ ձայնով ու արտաքին տեսքով գերած բանաստեղծուհի, ասմունքող Աննա Եգոյանը Երևանում ստեղծագործական երեկո կունենա: «Զգացմունքների բարձրակետ» խորագիրը կրող մտերմիկ երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ժամը 20:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում:

Հանդիսատեսը երկու ժամ կգտնվի սիրո և ռոմանտիկ տրամադրության յուրատեսակ մթնոլորտում, իսկ երեկոյի ավարտին կկարողանա անձամբ հաղորդակցվել նրա հետ:
«Այս երեկոյի ընթացքում կհնչեն բազում նոր բանաստեղծություններ, այդ թվում՝ հայերեն ստեղծագործություններ: Այնպես որ՝ անհամբեր սպասում եմ այդ օրվան և ձեզ հետ հանդիպմանը»,-նշում է Աննա Եգոյանը:


Հավելենք, որ Աննա Եգոյանը սիրված ասմունքող է ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ հետխորհրդային տարածքում: Նա գերել է իր հետևորդներին ոչ միայն բանաստեղծությունների հուզական ընթերցմամբ, այլև մեծ ու գեղեցիկ աչքերով։
10-11 դասարաններում Աննան մասնակցել է ասմունքողների դպրոցական մրցույթներին։ Հենց այն ժամանակ էլ հասկացել է, որ պոեզիան իրեն անչափ շատ է դուր գալիս։ Առաջին բանաստեղծությունը գրել է 14 տարեկանում:


Սկզբում Աննան տեսանյութերը նկարահանում էր պարզապես իր համար, բայց որոշ ժամանակ անց հասկացել է, որ մարդկանց դուր է գալիս նրա ասմունքը։ Դրանից հետո նա սկսել է տարբեր բանաստեղծություններ ընթերցել և հրապարակել տեսանյութերը։
Աննան ապրում է Ռուսաստանում, բայց մշտապես կապ է պատպանում հայրենիքի հետ։ Ի դեպ, նրա ամենասիրելի հայ հեղինակներն են Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Թումանյանը: Դեմ չէր լինի նաև ընթերցել հայ ժամանակակից հեղինակների գործեր:
Այս տարի Աննան առաջին անգամ խաղացել է նաև կինոյում. նա նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպի հիման վրա ստեղծված համանուն հեռուստասերիալում:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ