«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
20.09.2019 | 00:12

...թե «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» և Նի­կոլ Փա­շի­նյա­նի միջև պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն կա «պա­սե­րով» խա­ղա­լու։ Էդ­մո­նի բո­լոր ընդ­դի­մա­դիր քայ­լե­րը «խո­սա­ցած» են`Ար­ման Բա­բա­ջա­նյա­նին «հրա­ժեշտ» տա­լու, ման­դա­տը հետ վերց­նե­լուց մինչև ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րի մա­սին օ­րի­նա­գիծ: Ինքն ու իր «լու­մի­նա­տոր» (լու­սա­վո­րիչ) կոչ­վող թի­մը ձևա­վո­րում են կեղծ` մի քա­նի գլ­խա­նի ընդ­դի­մա­դիր հիդ­րա` հօ­գուտ և ի շահ Նի­կոլ Փա­շի­նյա­նի։ Հար­ցը մնում է բաց` ինչ­պես է հա­ջո­ղաց­նում ԱՄՆ-ի դես­պա­նա­տան «հա­ճա­խորդ» կի­րո­վա­կան­ցի Էդ­մո­նը և՛ նա­խորդ իշ­խա­նու­թյա­նը «այ­ցե­լել», և՛ նոր իշ­խա­նու­թյա­նը, վեր­ջերս էլ՝ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին, որ, բան է, ե­թե պառ­լա­մեն­տա­կան վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­նե­րով քա­ղա­քա­կան թն­ջու­կը լուծ­վի, Ծա­ռու­կյա­նը՝ վար­չա­պետ, ինքն էլ ԱԺ նա­խա­գահ դառ­նա:

Դիտվել է՝ 13085

Մեկնաբանություններ