Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տե­ղի բնա­կի­չը հու­շար­ձա­նի ա­ռա­ջին պա­հա­պանն է

Տե­ղի բնա­կի­չը հու­շար­ձա­նի ա­ռա­ջին պա­հա­պանն է
18.10.2019 | 00:21

Շատ տա­րի­ներ ա­ռաջ էր, Ստե­փա­նա­վա­նում էի: Շր­ջե­ցի, ծա­նո­թա­ցա պատ­մա­կան վայ­րե­րին: Զար­ման­քով պար­զե­ցի, որ Ստե­փա­նա­վա­նում ծն­ված, կյան­քի մի տևա­կան շր­ջա­նը հայ­րե­նի բնօր­րա­նում ապ­րած լո­ռե­ցին միայն լսել էր «Լո­ռե բեր­դի» մա­սին, հա­մա­րում էր ի­րե­նը, ու սրա­նով ա­վարտ­վում էր ծա­նո­թու­թյու­նը սե­փա­կան քա­ղա­քի պատ­մու­թյան հետ: Ի­րա­կա­նում զբաղ­վա­ծու­թյան, չկարևո­րե­լու կամ մի ու­րիշ պատ­ճա­ռով մենք բո­լորս էլ հա­ճախ անց­նում ենք պատ­մու­թյան կող­քով: Ա­վե­լի վատ տե­ղե­կու­թյան էլ բախ­վե­ցի. հու­շար­ձա­նի տա­րած­քից քա­րե­րը հա­նում-տա­նում-օգ­տա­գոր­ծում են շի­նա­րա­րու­թյան մեջ: Այս տա­րի բո­լո­րո­վին այլ էր տպա­վո­րու­թյունս «Լո­ռե բեր­դից». հու­շար­ձա­նի տա­րած­քը բա­րե­կարգ էր, այ­ցե­լու­նե­րը՝ շատ, բայց մեր այ­ցից ա­ռաջ դժ­բախտ դեպք էր գրանց­վել. տե­ղա­ցի մի ե­րե­խա բար­ձունքն այն­քան ի­րենն էր հա­մա­րել, այն­քան էր ցան­կա­ցել գե­ղե­ցիկ տե­սա­րա­նի ֆո­նին լու­սան­կար­վել, որ զրկ­վել էր կյան­քից: Եր­կի­րը ճա­նա­չե­լու, պատ­մա­կան մի­ջա­վայ­րը պահ­պա­նե­լու, պատ­մա­կան հու­շար­ձա­նը այ­ցե­լու­նե­րի հա­մար ա­ռա­վե­լա­գույնս անվ­տանգ դաձ­նե­լու խն­դիր­նե­րի մա­սին է խոս­քը:

Անց­նենք պաշ­տո­նա­կան լրա­հո­սին: «Ամ­բերդ ամ­րոց» և «Լո­ռե բերդ» քա­ղա­քա­տե­ղի» պատ­մամ­շա­կու­թա­յին ար­գե­լոց­նե­րի մուտ­քը վճա­րո­վի է դար­ձել։ Մի քիչ ու­շա­ցած ու կարևոր ո­րո­շում էր: Այս եզ­րա­կա­ցու­թյանն ենք հան­գում պատ­մամ­շա­կու­թա­յին ար­գե­լոց-թան­գա­րան­նե­րի և պատ­մա­կան մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան ծա­ռա­յու­թյուն ՊՈԱԿ-ի փոխտ­նօ­րեն ԽՈ­ՐԵՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­Նի հետ զրույ­ցից հե­տո: Նախ՝ փոր­ձե­ցինք պար­զել՝ տոմ­սա­յին տն­տե­սու­թյու­նը ին­չու՞ ո­րոշ­վեց սկ­սել «Ամ­բեր­դից» և «Լո­ռե բեր­դից»:


«Ե­թե «Զո­րաց քա­րե­րից» սկ­սեինք, դուք պի­տի հարց­նեիք՝ ին­չու՞ «Զո­րաց քա­րե­րից»: Բո­լոր ար­գե­լոց­նե­րը հըն­թացս պետք է մտ­նեն տոմ­սա­յին տն­տե­սու­թյան մեջ»,- հա­կա­դար­ձեց ՊՈԱԿ-ի փոխտ­նօ­րե­նը, նշե­լով, որ հեր­թա­կա­նու­թյու­նը ի­րենց աշ­խա­տու­ժով, մար­քե­թին­գա­յին աշ­խա­տան­քով, մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­մամբ է պայ­մա­նա­վոր­ված: «Ամ­բերդն» ու «Լո­ռե բեր­դը» ա­ռա­վե­լա­գույնս հանր­հառ­չակ­վել են թե՛ ներ­սում, թե՛ դր­սում, այ­սօր­վա տվյալ­նե­րով, ճա­նա­չե­լիու­թյու­նից դա­տե­լով, տոմ­սա­յին տն­տե­սու­թյուն մտ­նե­լիս խն­դիր չեն ու­նե­նա:


Կա կար­ծիք, որ սիր­ված ար­գե­լոց­նե­րի մուտ­քը վճա­րո­վի դարձ­նե­լուց հե­տո կպա­կա­սի այ­ցե­լու­նե­րի թի­վը: Մեր այս դի­տարկ­մանն ի պա­տաս­խան՝ Խո­րեն Գրի­գո­րյանն ա­սաց, որ այդ մտա­վա­խու­թյու­նը գա­լիս է ոչ թե հան­րու­թյու­նից, այլ զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րից. «Ես ու­րիշ հարց ու­նեմ. որևէ չափ­ման միա­վոր կա՞, թե զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի սահ­մա­նած գներն ին­չո՞վ են պայ­մա­նա­վոր­ված»: Ինչ­պես վերևում նշե­ցինք, «Լո­ռե բեր­դում» ե­րե­խա էր մա­հա­ցել: Մեր զրու­ցակ­ցի տե­ղե­կաց­մամբ՝ հի­մա ար­դեն ձո­րը եր­կու­սու­կես մետր բարձ­րու­թյամբ պաշ­պա­նիչ ճա­ղա­վան­դակ­ներ ու­նի, ին­չը է­ժան հա­ճույք չէ: Այդ գու­մա­րը հատ­կաց­վել է «Գառ­նի», «Զվարթ­նոց», «Մե­ծա­մոր» ար­գե­լոց-թան­գա­րան­նե­րի տոմ­սա­յին տն­տե­սու­թյան շնոր­հիվ: Նա­խա­տե­սում են նաև «Բջ­նիում» ճա­ղա­վան­դակ­նե­րի անց­կա­ցում: «Են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գա­ցու­մը ա­ռա­ջին հեր­թին մի­տում ու­նի հու­շար­ձա­նը ա­ռա­վե­լա­գույնս ա­պա­հով դարձ­նե­լու: Ե­թե դու ներդ­րում չա­նես, չես կա­րող ինչ-որ բան ստեղ­ծել-զար­գաց­նել: Մենք խն­դիր ու­նենք բա­րե­լա­վե­լու սա­նի­տա­րա­կան պայ­մա­նե­րը, սան­հան­գույց ու­նե­նա­լու, է­լեկ­տա­րա­կա­նու­թյուն ա­պա­հո­վե­լու, ջր­հոր­դան­ներ կա­ռու­ցե­լու, ո­րով­հետև սե­լավ­նե­րի ժա­մա­նակ «Ամ­բեր­դում», օ­րի­նակ, ջու­րը հո­սում է դե­պի բերդ, ե­կե­ղե­ցի»: ՊՈԱԿ-ի տնօ­րե­նի բնո­րոշ­մամբ՝ ներգ­նա զբո­սաշր­ջի­կը պետք է գի­տակ­ցի, որ հու­շար­ձա­նի պա­հա­պան է, իր տված գու­մա­րը ոչ թե հա­ճույք­նե­րի վրա են ծախ­սում, այլ հու­շար­ձա­նը հա­սա­րա­կու­թյանն ա­ռա­վե­լա­գույնս հա­սա­նե­լի դարձ­նե­լու, որ մենք չի­մա­նանք միայն Գառ­նիի, Գե­ղար­դի ու Զվարթ­նո­ցի տե­ղը:


Անվ­տան­գու­թյան խնդ­րին անդ­րա­դառ­նա­լով նկա­տե­ցի, որ ճա­ղա­վան­դակ­նե­րը, նա­խազ­գու­շաց­նող ցու­ցա­նակ­նե­րը կարևոր են, բայց, որ­քան էլ ցու­ցա­նակն ար­գե­լում է պա­տե­րին չբարձ­րա­նալ, միևնույն է, ե­րե­խա­նե­րը բարձ­րա­նում են:
«Ես չեմ հաս­կա­նում՝ ինչ պետք է ա­նել, որ ու­սու­ցի­չը, երբ բե­րում է ե­րե­խա­նե­րին էքս­կուր­սիա­յի, գի­տակ­ցի, որ չի կա­րե­լի կի­սաա­վեր հու­շար­ձա­նի վրա բարձ­րաց­նել ե­րե­խա­նե­րին: Մենք և՛ ե­թե­րով, և՛ զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով փոր­ձում ենք բա­ցատ­րել, որ ձեզ հա­ճույ­քից չենք զր­կում, տրա­մա­բա­նա­կան չէ մահ­վանն ըն­դա­ռաջ գնա­լը»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:
«Մենք ու­րիշ խն­դիր էլ ու­նենք. մեր ՊՈԱԿ-ի ի­րա­վա­սու­թյուն­նե­րը սահ­մա­նա­փակ­ված են բա­րե­կար­գում­նե­րի, օգ­տա­գործ­ման ու պահ­պան­ման շր­ջա­նա­կում, բա­րե­կարգ­ման մեջ չի մտ­նում վե­րա­կանգ­նու­մը, բայց մենք հու­շար­ձան­նե­րի դես­պան­ներն ենք, նա­խա­րա­րու­թյա­նը, գոր­ծա­կա­լու­թյա­նը ներ­կա­յաց­նում ենք, թե որ հու­շար­ձա­նը ան­հա­պաղ վե­րա­կան­գն­ման կա­րիք ու­նի: ՈՒ ե­թե են­թա­կա­ռուց­վածք­նե­րը զար­գաց­նեն, մենք խո­սե­լու տեղ կու­նե­նանք, կվե­րա­կանգ­նեք կա­ռույ­ցը, ո­րով­հետև դա գրա­վում է զբո­սաշր­ջիկ­նե­րին»,- հա­վե­լեց մեր զրու­ցա­կիը:
Տոմ­սա­յին տն­տե­սու­թյու­նը հե­տա­գա­յում կտա­րած­վի «Բջ­նի», «Զո­րաց քա­րեր», «Ա­գա­րակ» ար­գե­լոց­նե­րում: Տե­ղի բնա­կիչ­նե­րը կա­րող են ա­զատ մուտք գոր­ծել ար­գե­լո­ցի տա­րածք, ինչ­պես ըն­դգ­ծեց Խո­րեն Գրի­գո­րյա­նը՝տե­ղի բնա­կի­չը հու­շար­ձա­նի ա­ռա­ջին պա­հա­պանն է:


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 3600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ