Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճչա­ցող լռու­թ­յուն, գե­ղա­գի­տա­կան ա­հա­բեկ­չու­թ­յուն

Ճչա­ցող լռու­թ­յուն, գե­ղա­գի­տա­կան ա­հա­բեկ­չու­թ­յուն
18.10.2019 | 01:43

«Ի՞նչ է հայ քան­դա­կա­գոր­ծու­թյու­նը։ Դա աս­կե­տիզմն է, քիչ շար­ժում­նե­րով շատ բան ա­սե­լը, քիչ տա­շե­լը, ա­մե­նագլ­խա­վորն ըն­դգ­ծե­լու կա­րո­ղու­թյու­նը։ Հայ քան­դա­կա­գոր­ծու­թյունն ընդ­հան­րա­պես պատ­մել չի սի­րում, լուռ է»։
Գե­տիկ ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱՆ

ԱՐ­ՏԱ­ՇԵՍ Ա-ԻՑ ՄԻՆ­ՉԵՎ ՈՒ­ԼՅԱ­ՆՈՎ- ԼԵ­ՆԻՆ ԵՎ ՇԱ­ՀՈՒ­ՄՅԱ­ՆԻ ՀԵ­ՌԱ­ԳԻՐ
Ար­ձան­նե­րը, հու­շար­ձան­նե­րը, քան­դակ­ներն ու հու­շաղ­բյուր­նե­րը, հու­շա­քա­րերն ու պուլ­պու­լակ-ցայ­տաղ­բյուր­նե­րը նախ գա­ղա­փա­րա­կան զենք են, հե­տո միայն գե­ղա­գի­տա­կան հա­ճույ­քի աղ­բյուր։ Երբ Ար­տա­շես Ա աշ­խար­հա­կալ և մե­ծա­գործ հա­յոց ար­քան իր հիմ­նած Ար­տա­շատ քա­ղա­քը դարձ­րեց քա­ղա­քա­մայր, Բա­գա­րա­նից Ար­տա­շատ է տե­ղա­փո­խում Ար­տե­մի­սի և հայ­րե­նա­կան աստ­ված­նե­րի ար­ձան­նե­րը։ Սա­կայն Ա­պո­լո­նի ար­ձա­նը տե­ղա­կա­յում է քա­ղա­քի սահ­ման­նե­րից դուրս, մայ­րա­քա­ղաք տա­նող ճա­նա­պար­հի եզ­րին։ Զի Ա­պո­լո­նը գե­րաստ­ված էր, օ­տար էր հա­յե­րիս, բնա­կա­նա­բար, ան­հա­րիր էր նրա վե­հա­շուք և կա­խար­դիչ ներ­կա­յու­թյու­նը Ար­տա­շատ քա­ղա­քա­մայ­րում։ Այս մա­սին է վկա­յում տիար Մով­սե­սը, երևե­լի Խո­րե­նա­ցին։ Նա նաև հի­շա­տա­կում է, որ Տիգ­րան Բ-ն «ազ­գայ­նաց­նում» էր օ­տար աստ­ված­նե­րին, մաս­նա­վո­րա­պես Աֆ­րո­դի­տեն դառ­նում էր Աստ­ղիկ, Հե­րակ­լե­սը՝ Վա­հագն։

ՈՒ­լյա­նով-Լե­նի­նը գա­ղա­փա­րա­կան սնա­մեջ զենք էր, թե­պետ նրա ար­ձան­նե­րը տե­ղա­կայ­ված էին ԽՍՀՄ մայ­րա­քա­ղաք­նե­րի, այլ նշա­նա­վոր բնա­կա­վայ­րե­րի կենտ­րո­նա­կան հրա­պա­րակ­նե­րում, ա­մե­նա­տար­բեր ձեռ­նար­կու­թյուն­նե­րի բա­կե­րում, կոլ­տն­տե­սու­թյուն­նե­րում և մար­զա­դաշ­տե­րում, մի­լիո­նա­նոց նմուշ­նե­րով, այ­նուա­մե­նայ­նիվ, թն­դա­նո­թաձ­գու­թյուն էր ճնճ­ղուկ­նե­րի ե­րա­մի վրա, քա­նի որ լե­նի­նյան պատ­գամ­նե­րին հա­վա­տում էին հոկ­տեմ­բե­րիկ­ներն ու պիո­ներ­նե­րը, մա­սամբ կա­րիե­րիստ կո­մե­րի­տա­կան­նե­րը, լիա­սիրտ՝ հո­գե­բու­ժա­րա­նի այն մշ­տա­կան գրան­ցում ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րը, ո­րոնք ի­րենց Լե­նին էին հա­մա­րում, և Կրուպս­կա­յան։ Ի մաս­նա­վո­րի, խոր­հր­դա­հա­յու­թյան այ­լա­խո­հա­կան գվար­դիան երկ­րի գլ­խա­վոր հրա­պա­րա­կում (ի­մա՝ Լե­նի­նի ան­վան հրա­պա­րակ) վեր խո­յա­ցող Լե­նի­նի հու­շար­ձա­նին շնոր­հել էր սր­տա­շարժ մի պատ­վա­նուն՝ «Ղուշ­բազ Վա­լոդ» (հու­շար­ձա­նի շր­ջա­կայ­քում հա­ցա­հա­տիկ էին կտ­ցա­հա­րում ան­թիվ ա­ղավ­նի­ներ), ա­վե­լի զգաստ, այ­սինքն՝ ոչ այ­լա­խոհ խոր­հր­դա­հա­յե­րը հո­գու խոր­քում հա­մա­ձայն էին պատ­վան­վա­նը։


Ստե­փան Շա­հու­մյա­նի հո­յա­կերտ հու­շար­ձա­նը գա­ղա­փա­րա­կան զենք էր (պար­սա­տիկ չէր, որ­սոր­դա­կան հրա­ցան էր), քա­նի որ կերտ­ված էր հե­ղա­փո­խա­կան ռո­ման­տիզ­մի ո­գով, և բոլշևի­կյան կու­սակ­ցու­թյան քր­մե­րից մե­կը ինչ-որ ա­ռու­մով նույ­նաց­վում էր, չզար­մա­նաք, Դա­վիթ Բե­կի և Ա­րա­բո­յի հետ։ Գի­տե՞ք ին­չու. նախ՝ նա­հա­տակ­վել էր օ­տար ա­փե­րում և հե­տո խոր­հր­դա­հա­յու­թյան այ­լա­խո­հա­կան նշյալ գվար­դիա­յին (նաև տո­ղե­րիս հե­ղի­նա­կին) հայտ­նի էր դի­ցա­բա­նա­կան մի պատ­մու­թյամբ։ Կար­ծես թե 1918-ին Շա­հու­մյա­նը հե­ռագ­րում է Բե­լա­ռու­սիա­յում մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցող Ա­լեք­սանդր Մյաս­նի­կյա­նին (վեր­ջինս արևմտյան ռազ­մա­ճա­կա­տի գլ­խա­վոր հրա­մա­նա­տարն էր, նո­րաս­տեղծ կար­միր բա­նա­կի ռազ­մա­կա­յա­նի ռազ­մա­հե­ղա­փո­խա­կան կո­մի­տեի նա­խա­գա­հը և գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կա­լը). «Զորք ու­ղար­կիր Հա­յաս­տան, եր­կի­րը կորց­նում ենք»։ Զոր­քը չի հաս­նում Հա­յաս­տան, ուղղ­վում է դե­պի Մի­ջին Ա­սիա։ Զոր­քի հրա­մա­նա­տարն էր գն­դա­պետ Հա­կոբ Մել­քու­մո­վը։

«ՃԱՆ­ՃԻ ԱՐ­ՁԱ­ՆԸ» ԵՎ ՍԻՄ­ՖՈ­ՆԻԱ­ՅԻ ԱՆ­ԿՈՒ­ՄԸ
Ֆրան­սիա­յի հրա­պա­րա­կում դր­ված Ռո­դե­նի «Նկար­չի» ար­ձա­նը ար­դի ժո­ղովր­դա­կան բա­նա­հյու­սու­թյու­նը վե­րակն­քեց «Ճան­ճի ար­ձա­նը», զի գե­ղար­վես­տա­կան ա­ռու­մով գրե­թե կա­տա­րյալ սույն ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը ար­ձան չէ, քան­դակ է, ա­վե­լի ստույգ՝ մա­հար­ձան, և օ­պե­րա­յին թատ­րո­նի սիմ­ֆո­նիկ հա­մայ­նա­պատ­կե­րի հարևա­նու­թյամբ, հրա­պա­րակ-խաչ­մե­րու­կի կենտ­րո­նում գե­ղա­գի­տա­կան տե­սան­կյու­նից բա­րո­յազ­րկ­վում, վե­րած­վում է ճան­ճի։ (Ձեր խո­նարհ ծա­ռան հան­դգ­նել և ստեղ­ծել է կեր­պար­վես­տին առ­նչ­վող մի նոր հան­դես, ուր, ի թիվս այլ թն­ջուկ­նե­րի, այ­լընտ­րանք է ա­ռա­ջար­կում «Նկար­չի» ար­ձա­նի փո­խա­րեն)։ Վե­րոն­շյալ գլուխ­գոր­ծոց-գլուխ­կոտ­րու­կը ող­բեր­գա­զա­վեշ­տի է վե­րած­վում, երբ հան­րա­պե­տու­թյու­նում տե­ղի է ու­նե­նում միջ­պե­տա­կան որևէ վե­հա­ժո­ղով և այն շր­ջա­փակ­վում է տար­բեր եր­կր­նե­րի դրոշ­նե­րով։ Միով բա­նիվ, Ֆրան­սիա­յի հրա­պա­րա­կի օ­պե­րա­յին թատ­րո­նի սիմ­ֆո­նիկ վե­հու­թյու­նը խախտ­ված է «ճան­ճա­պա­տու­մով». սիմ­ֆո­նիան վե­րած­վել է դար­դի­ման կլկ­լո­ցի։

ՄԱ­ԿԱ­ՆՈՒ­ՆԱ­ԿԻՐ ԱՐ­ՁԱՆ­ՆԵ­ՐԸ՝ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԱՐ­ՏԱ­ՎԻ­ԺՈՒՄ
Ա­յո՜, խոր­հր­դա­րա­նում ժա­մա­նա­կին բուս­նած քրեա­քա­ղա­քա­կան բրա­ծո այ­րե­րը, դաջ­ված խոր­հր­դա­պաշ­տա­կան մա­կա­նուն­նե­րով հա­մար­ժեք­վում էին մայ­րա­քա­ղա­քում տե­ղադր­վող ար­ձան­նե­րին։ Ե­թե բրա­ծո այ­րե­րը մա­կա­նու­նով դաջ­վում էին պա­տա­նե­կու­թյան և ե­րի­տա­սար­դու­թյան տա­րի­նե­րին, ինչ-ինչ հատ­կու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով, ա­պա ար­ձան­ներն ար­ժա­նա­նում էին մա­կան­վան հան­դի­սա­վոր բա­ցու­մից րո­պե­ներ անց։ Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նը փա­ռա­վոր­ված է եր­կու մա­կա­նու­նա­վոր ար­ձա­նով։ Սո­ղո­մոն Թեհ­լե­րյա­նի ար­ձա­նը հան­րա­հայտ է «պլան­քյաշ» զար­զան­դե­լի պատ­վա­նու­նով։ Գևորգ Չա­վու­շի ար­ձա­նին շնորհ­վել է ոչ պա­կաս հմա­յիչ մի մա­կա­նուն՝ «Քինգ Քոնգ»։ Եվ հենց այս­տեղ պի­տի փնտ­րել և հայտ­նա­բե­րել այն փո­սը, որ­տեղ գար­շա­հո­տում է մայ­րա­քա­ղաքն ու հան­րա­պե­տու­թյու­նը գե­րե­վա­րած և զօր ու գի­շեր հա­չող շան գլու­խը։ Գևորգ Չա­վու­շի հու­շար­ձա­նի մր­ցու­թա­յին հանձ­նախմ­բի առջև բարդ, սա­կայն լու­ծե­լի խն­դիր էր դր­ված։ Մր­ցույ­թին մաս­նակ­ցում էին մի քա­նի կա­յա­ցած-ճա­նաչ­ված և մի քա­նի կի­սաշ­նոր­հա­լի ար­ձա­նա­գործ­ներ։ Ա­ռա­ջին փու­լում մր­ցու­թա­յին ա­ռաջ­նա­դիր­քում են հայ­տն­վում Լևոն Թոք­մա­ջյա­նի և Տա­րիել Հա­կո­բյա­նի հե­ղի­նա­կած տար­բե­րակ­նե­րը։ Այդ օ­րե­րին հան­դի­պե­ցի տիար Տա­րիե­լին։ Զար­մա­ցա, երբ ա­սաց, որ լա­վա­գույ­նը Լևո­նի ներ­կա­յաց­րած էս­քիզն է, և ին­քը հա­նում է իր թեկ­նա­ծու­թյու­նը։ (Տա­րիել Հա­կո­բյա­նը պա­տա­հա­կան մե­կը չէ, ա­վե­լին՝ շնոր­հա­շատ ստեղ­ծա­գոր­ծող է, այ­ցե­լեք նրա ար­վես­տա­նոց և հա­մոզ­վեք աս­վա­ծում)։ Գնա­հա­տե­լի է, ան­կաս­կած, տիար Տա­րիե­լի վե­հանձ­նու­թյու­նը։ ՈՒ­րեմն Թոք­մա­ջյա­նը հի­րա­վի մայ­րա­քա­ղա­քին և նշա­նա­վոր գա­ղա­փա­րա­կիր ֆի­դա­յա­պե­տին ար­ժա­նի հու­շար­ձան է կեր­տել։ (Վեր­ջերս Շառ­լի հու­շար­ձա­նի նա­խօ­րի­նա­կի մա­սին դր­վա­տան­քով ար­տա­հայտ­վեց դար­ձյալ շնոր­հա­շատ վար­պետ Գե­տիկ Բաղ­դա­սա­րյա­նը)։

ՇՐ­ՋԱ­ԿԱ ԴՊ­ՐՈՑ­ՆԵ­ՐԻ ՍԱ­ՆԵՐՆ ՈՒ ՄԱՆ­ԿԱ­ՎԱՐԺ­ՆԵ­ՐԸ, ՀՈՒ­ՇԱՐ­ՁԱ­ՆԻ ՀՈ­ՎԱ­ՆԱ­ՎՈՐՆ ՈՒ ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԱՅ­ՐԵ­ՐԸ, ԱՐ­ՎԵՍ­ՏԱ­ԳԵՏ ԸՆ­ԿԵՐ­ՆԵՐՆ ՈՒ ՀԵ­ՂԻ­ՆԱ­ԿԸ
Հու­շար­ձա­նի ծած­կո­ցը հան­դի­սա­վոր սա­հեց վար։ Բռնկ­վող ծա­փե­րը մա­րե­ցին րո­պե անց։ Չա­վու­շի ար­ձա­նի հրա­պա­րա­կում իշ­խում էր դամ­բա­րա­նա­յին լռու­թյուն, գա­ղա­փա­րա­կիր ֆի­դա­յա­պե­տը մարմ­նա­վոր­ված էր ող­բեր­գա­զա­վեշ­տա­յին վա­յել­չան­քում, հանց ա­ռաս­պե­լա­կան գեր­կա­պիկ Քինգ Քոն­գը։

Լևոն Թոք­մա­ջյանն իր գլ­խա­վոր գլուխ­գոր­ծոց­նե­րը (Ար­գիշ­տի ար­քա և Ա­րամ Խա­չատ­րյան, Սո­ղո­մոն Թեհ­լե­րյան և Գևորգ Չա­վուշ և ու­րիշ­ներ) նախ ներ­կա­յաց­նում է մր­ցու­թա­յին հանձ­նա­ժո­ղո­վի դա­տա­փետ­մա­նը, հու­ռա-հայ­րե­նա­սի­րա­կան ճար­տա­սա­նու­թյամբ գրա­վում է հանձ­նա­ժո­ղո­վա­կան­նե­րի սր­տե­րը, խոս­տա­նում է գոր­ծը ա­վար­տին հասց­նել անվ­ճար («միայն բան­վոր­նե­րիս փո­ղը տվեք» այս մե­լա­մաղ­ձոտ-նվի­րա­կան նա­խա­դա­սու­թյամբ գոր­ծը հասց­նում է հաղ­թա­կան ա­վար­տին, չնա­յած ար­ձա­նի տե­ղադր­ման ժա­մա­նակ բա­վա­կա­նին կլո­րիկ գու­մար է վաս­տա­կում) և շա­հում է, հեր­թա­կան «բալ­գար­կա­յով տաշտ­շած» ար­ձան-ծա­մած­ռուկն է զար­դա­րում Երևա­նի և մայ­րա­քա­ղա­քի այս և այն հրա­պա­րա­կը, ան­կյու­նը, փո­ղոցն ու խաչ­մե­րու­կը։
Գու­ցե հայտ­նա­բե­րե՞նք «թոք­մա­ջյա­նա­կան շան գլու­խը»։ Անհ­րա­ժեշտ է, զի հայտ­նա­բեր­մամբ կբա­ցա­հայտ­վի նո­րան­կա­խա­կան Հա­յաս­տա­նի հա­կամ­շա­կու­թայ­նաց­ման եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րից մե­կը, սույն պա­րա­գա­յում՝ քան­դա­կա­գոր­ծու­թյան բնա­գա­վա­ռում։


Լևոն Թոք­մա­ջյա­նը հետ­քո­չա­րյան շր­ջա­նի հիա­նա­լի վար­պետ­նե­րից մեկն է։ Սա նախ և ա­ռաջ։ Նախ և հե­տո՝ Սա­րյա­նի նշա­նա­վոր մար­մա­րա­կերտ հու­շար­ձա­նը տիար Լևո­նի գլուխ­գոր­ծո­ցը չէ, քան­զի նա ժա­մա­նա­կին քան­դա­կել է Լև Տոլս­տո­յի կի­սանդ­րին (գտն­վում է հա­մա­նուն դպ­րո­ցի բա­կում), նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­բուն­քի հիա­նա­լի ցայտ է «Ա­նուշն ու Սա­րոն»։ Քնա­րա­կան պա­թե­տիզ­մով շա­ղա­խուն քան­դա­կը տե­ղա­կայ­ված է Հովհ. Թու­մա­նյա­նի ան­վան զբո­սայ­գում։ Նաև մի զլա­ցեք և այ­ցե­լեք ՀՀ ԳԱԱ-ի ար­վես­տի ինս­տի­տուտ, հյու­րըն­կալ­վեք սույն մա­տե­նա­կան հաս­տա­տու­թյան տնօ­րեն Ա­րա­րատ Ա­ղա­սյա­նին և հիա­ցեք նրա ա­ռանձ­նա­սե­նյա­կում գտն­վող Կո­մի­տա­սի ար­ձա­նի փոք­րա­ծա­վալ տար­բե­րա­կով։ Այն, ըստ իս և ըստ շա­տե­րի կար­ծի­քի, գե­րա­զան­ցում է Կո­մի­տա­սի ան­վան կոն­սեր­վա­տո­րիա­յի դի­մա­հա­յաց զբո­սայ­գում տե­ղադր­ված և մեզ բո­լո­րիս քա­ջա­ծա­նոթ ար­ձա­նը։

Նե­րող ե­ղեք, սա­կայն ի՞նչ է «բալ­գար­կան» և ին­չո՞վ է այն առ­նչ­վում կեր­պար­վես­տին։ Ի­րա­զե­կում եմ բա­նին ան­տե­ղյակ ըն­թեր­ցող­նե­րին. «բալ­գար­կան» բուլ­ղա­րա­կան ար­տադ­րու­թյան սղոց է, տիար Լևո­նը և է­լի մի քա­նի­սը ի­րենց աշ­խա­տան­քը դյու­րաց­նե­լու մղու­մով (միա­ժա­մա­նակ վս­տահ­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը նզո­վե­լու ցան­կու­թյամբ) քան­դակն ու ար­ձա­նը տաշտ­շում են «բալ­գար­կա­յով»։ Նշյալ բիրտ սղո­ցի չա­րա­գույժ հետ­քե­րը ան­զեն աչ­քով տե­սա­նե­լի են թոք­մա­ջյա­նա­կան բազ­մա­թիվ գլուխ­կոտ­րուկ­նե­րում։ Դի­ցուք, զն­նեք Ա­րամ Խա­չատ­րյա­նի կի­սանդ­րին հա­մա­նուն փո­ղո­ցի և Կո­մի­տա­սի պո­ղո­տա­յի խաչ­մե­րու­կում։ Կամ հայ ժողովրդի բարեկամ լիբանանցի բանաստեղծ, արձակագիր և փիլիսոփա Ժուպրան Խալիլ Ժուպրանի կիսանդրին Մանկական այգում։ Զն­նեք և զար­ման­քից քար կտ­րեք։ (Մի­գու­ցե ճիշտ ժա­մա­նա՞կն է մայ­րա­քա­ղա­քի մի տե­սա­նե­լի հատ­վա­ծում տե­ղադ­րե­լու «բալ­գար­կա» սղո­ցի հու­շար­ձա­նը)։

Ին­չու՞ է ճա­նա­պարհ հարթ­վել այս քան­դա­կա­գոր­ծա­կան նախ­ճի­րի ա­ռաջ։ Ո՞վ է վա­ռել կա­նաչ լույ­սեր։ Կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը՝ հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րով։ Մր­ցու­թա­յին հանձ­նա­ժո­ղով­նե­րը՝ ի­րենց ա­նող­նա­շար հնա­զան­դու­թյամբ։ Ի վեր­ջո՝ ՀՀ մշա­կույ­թի բո­լոր նա­խա­րար­նե­րը։ Գոր­ծըն­թա­ցից, ի­հար­կե, ան­մասն չեն ի­րենք՝ հե­ղի­նակ­նե­րը։


Ի վեր­ջո, երկ­րի ու նրա մայ­րա­քա­ղա­քի քա­ղա­քա­շի­նա­կան-ճար­տա­րա­պե­տա­կան խե­ղում­նե­րը հա­մար­ժեք­վում-ներ­դաշ­նակ­վում էին ար­ձա­նա­գոր­ծա­կան վայ­րի­վե­րում­նե­րով։

Է, ել­քը ո՞րն է, գու­ցե «Ելք» դա­շի՞նքն է լու­ծե­լու խն­դի­րը, կաս­կա­ծում եմ, հույ­սեր չու­նեմ։ ՈՒ մի կողմ դնե­լով հու­զա­կան լից­քե­րը, ա­ռա­ջար­կում եմ, որ տա­ժա­նա­կիր մի գոր­ծըն­թաց սկս­վի, հա­մա­հայ­կա­կան-հա­մա­պե­տա­կան ա­հա­զանգ հն­չի, և ե­ռա­նիվ սայ­լը, ի վեր­ջո, շարժ­վի տե­ղից։ Ել­քը ա­հա մատ­նան­շում եմ. անհ­րա­ժեշտ է ձևա­վո­րել պատ­կա­ռազ­դու մի հանձ­նա­խումբ, նրան օժ­տել ար­տա­կարգ լիա­զո­րու­թյուն­նե­րով և օ­րեն­քի օրհ­նան­քով ձեր­բա­զատ­վել ազ­գա­յին-պե­տա­կան խայ­տա­ռա­կու­թյուն­նե­րից։
Ա­հա կազ­մա­վոր­վե­լիք «գե­ղար­վես­տա­կան չե­կա­յի» կազ­մը.
1. Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ,
2. ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տու­տի տնօ­րեն,
3. Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­յի ռեկ­տոր,
4. Ա­վագ սերն­դի հե­ղի­նա­կա­վոր մի քան­դա­կա­գործ,
5. Շնոր­հա­լի մե­կը ե­րի­տա­սարդ ար­ձա­նա­գործ­նե­րից,
6 ՀՀ ԱԺ մշա­կույ­թի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ,
7. ՀՀ ԿԳՍՄ փոխ­նա­խա­րար։
Կա­րող են, ան­կաս­կած, լի­նել այլ մո­տե­ցում­ներ։ Զո­րօ­րի­նակ, կա­րե­լի է հան­րա­յին ընդ­վզ­մամբ թն­ջու­կը լու­ծել, շր­ջա­փա­կել, դի­ցուք, Գևորգ Չա­վու­շի հու­շար­ձա­նը, նս­տել հա­ցա­դու­լի և պա­հան­ջել նրա օ­տա­րու­մը։ Ռո­ման­տիզ­մի հող­մեր են փչում այս վեր­ջին ա­ռա­ջար­կում, սա­կայն այն ի­րա­գոր­ծե­լի չէ, քան­զի մենք փո­ղոց ենք հե­ղե­ղում, մեր­ժում ենք, երբ դա­նա­կը հաս­նում է մեր ոս­կոր­նե­րին և օր­նի­բուն խար­տում է այն։ Մշա­կու­թա­յին ա­ղետ­նե­րը կան­խար­գե­լող որևէ հա­մա­ժո­ղովր­դա­կան ցաս­ման չենք ա­ռե­րես­վել։ Ա­պա­վի­նենք վե­րոն­շյալ հանձ­նախմ­բին։

ՍԱ­ԳԵ­ՐԸ ՓՐ­ԿԵ­ՑԻՆ ՀՌՈ­ՄԸ, ԳԵՐ­ՄԱ­ՆԱ­ՑԻ Օ­ԿՈՒ­ՊԱՆՏ­ՆԵ­ՐԸ՝ ՓԱ­ՐԻ­ԶԸ
Մի քն­նարկ­ման ժա­մա­նակ հե­տաքր­քիր դեպք մեջ­բե­րեց ՀՀ ժո­ղովր­դա­կան նկա­րիչ, ԽՍՀՄ գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յի իս­կա­կան ան­դամ Ղու­կաս Չու­բա­րյա­նը։ Քն­նար­կու­մը տպագր­վել է Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան «Կեր­պար­վեստ» պար­բե­րա­կա­նում (թիվ 1-2 (15-16), 2008 թ.). «Ես հի­շում եմ ու­շագ­րավ մի պատ­մու­թյուն։ Երևան էր ե­կել քան­դա­կա­գործ Դա­րյա Կամ­սա­րա­կա­նը։ Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից մե­կը, ի դեպ, գտն­վում է Ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հում։ Հիա­նա­լի քան­դա­կա­գործ է։ Եվ մի զրույ­ցի ըն­թաց­քում ա­հա թե ինչ պատ­մեց։ Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի ժա­մա­նակ նա ապ­րել է Փա­րի­զում, և երբ օ­կու­պանտ գեր­մա­նա­ցի­նե­րին գու­նա­վոր մե­տաղ է պետք գա­լիս պա­տե­րազմ վա­րե­լու նպա­տա­կով, դի­մում են ֆրան­սիա­ցի­նե­րին, խնդ­րում հանձ­նա­ժո­ղով կազ­մել և ձուլ­ման հանձ­նել գե­ղար­վես­տա­կան ոչ մնա­յուն ար­ժեք ներ­կա­յաց­նող ար­ձան­նե­րը։ Եվ... Փա­րիզն ա­զատ­վում է ցած­րար­ժեք ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից»։
Այս­պի­սով, կա տխ­րահռ­չակ ար­ձան­ներ կեր­տե­լու և տե­ղադ­րե­լու ժա­մա­նակ։ Կա նաև դրանք ձու­լե­լու ժա­մա­նակ։ Ի­մա՝ կա քա­րե­րը նե­տե­լու ժա­մա­նակ, կա քա­րե­րը հա­վա­քե­լու ժա­մա­նակ, ո­րը կար­ծես թե ե­կել է։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Հ. Գ. Ցած­րար­ժեք ար­ձան­ներն ու քան­դակ­նե­րը պետք է ձուլ­վեն բա­ցա­ռա­պես դրանք կյան­քի կո­չող­նե­րի, այն է՝ պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի, մր­ցու­թա­յին հանձ­նա­ժո­ղով­նե­րի ան­դամ­նե­րի և հե­ղի­նակ­նե­րի ջան­քե­րով և դրա­մա­կան մի­ջոց­նե­րով։

Դիտվել է՝ 4877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ