Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կրկեսն ա­ռանց կր­կե­սի

Կրկեսն ա­ռանց կր­կե­սի
25.10.2019 | 01:34

Ե՞րբ է իր դռ­նե­րը բա­ցե­լու կր­կե­սը: Այս հարցն ա­ռա­ջին ան­գամ չէ, որ ուղ­ղում ենք Երևա­նի կր­կե­սի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, Հա­յաս­տա­նի կր­կե­սա­յին գոր­ծիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ, պրո­ֆե­սոր Սոս Պետ­րո­սյա­նին: ՈՒ սպա­սե­լի էր հա­կա­դար­ձու­մը. մի­ջազ­գա­յին մր­ցույթ­նե­րի են մաս­նակ­ցում, մր­ցա­նակ­նե­րի են ար­ժա­նա­նում, իսկ մենք միշտ նույն հարցն ենք տա­լիս՝ ե՞րբ է բաց­վե­լու կր­կե­սը: Մինչ­դեռ այդ հար­ցին ա­վե­լի ճիշտ կա­րող է պա­տաս­խա­նել շի­նա­րա­­րա­կան ըն­կե­րու­թյան գլ­խա­վոր ին­ժե­նե­րը: «Չեմ ու­զում ա­սել` այ­սօր կլի­նի, մեկ տա­րի հե­տո կլի­նի, ես ձեզ­նից շատ եմ ու­զում, որ լի­նի: Ստեղ­ծա­գոր­ծա­կան մա­սից հարց ու­նե՞ք, խնդ­րեմ»,- ա­սաց ՍՈՍ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԸ: Բայց հա­ջորդ հարցս էլ ա­ռանձ­նա­պես «ստեղ­ծա­գոր­ծա­կան» չէր. «Ին­չու՞ չեն վե­րա­տե­ղադ­րում կր­կե­սի ար­քա­յի` Լեո­նիդ Են­գի­բա­րյա­նի ար­ձա­նը, տա­րած­քը բա­րե­կարգ­վել է, ար­ձա­նը դեռ չկա»:


«Ես էլ ա­մեն օր հարց­նում եմ՝ ե՞րբ եք ար­ձա­նը դնում: Դուք գի­տե՞ք, որ Են­գի­բա­րյա­նը իմ կուռքն է, ու­սու­ցի­չը, ես իր միակ ա­շա­կերտն եմ: Բայց ճար­տա­րա­պետ­նե­րը պետք է ո­րո­շեն՝ որ­տեղ է հար­մար տե­ղադ­րել այն: Ես կր­կե­սի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վարն եմ»,- ե­ղավ պա­տաս­խա­նը: Պարզ­վեց՝ ո­րոշ­վել է, որ ար­ձա­նը հա­մա­հունչ չէ շեն­քի դր­սի հետ ու դր­վե­լու է շեն­քի ներ­սում: Ստաց­վում է` մինչև կր­կես չմտ­նես, ար­ձա­նի ե­րե­սը չես տես­նի: Բայց դեռ պետք է սպա­սել կր­կե­սի բաց­վե­լուն:


Ինչևէ, կր­կե­սում ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են, «Տա­շիր գրու­պի» հո­վա­նա­վո­րու­թյամբ վար­ձա­կա­լել են Առ­նո Բա­բա­ջա­նյա­նի ան­վան հա­մեր­գաս­րա­հը: Են­գի­բա­րյա­նի ան­վան ման­կա­կան կր­կես-ստու­դիան այն­տեղ է գոր­ծում, նաև բա­րե­գոր­ծա­կան ներ­կա­յա­ցում­ներ են ու­նե­նում ՀՀ մար­զե­րում, Ար­ցա­խում:


«Շա­տե­րին թվում է` ե­թե կր­կե­սի շեն­քը դեռ պատ­րաստ չէ, մենք ո­չինչ չենք ա­նում,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:- Ընդ­հա­կա­ռա­կը, հի­մա ա­վե­լի շատ գործ կա: Ա­զատ դե­րա­սան չկա: Սր­ճա­րան­նե­րում ե­լույթ ու­նե­ցող­նե­րին ա­սում են՝ ցիր­կի դե­րա­սան: Դա սուտ է: Բո­լոր պրո­ֆե­սիո­նալ դե­րա­սան­նե­րը հյու­րա­խա­ղե­րի են: Երբ կր­կե­սը գոր­ծի, մենք նրանց կհ­րա­վի­րենք, նա­յած ում` որ ամ­սին, որ ծրագ­րին: Բա­ցի այդ, թա­տե­րա­կան ինս­տի­տու­տում ու­նենք կր­կե­սա­յին ռե­ժի­սու­րա­յի կուրս, քն­նու­թյուն­նե­րը բա­րե­հա­ջող հանձ­նել ու փո­խադր­վել են չոր­րորդ կուրս: Այն­պես որ, կր­կե­սի բաց­մա­նը մենք կու­նե­նանք նաև պրո­ֆե­սիո­նալ ռե­ժի­սոր­ներ»:
Ա­մեն դեպ­քում, օ­րա­կար­գում շա­րու­նա­կում է մնալ կր­կե­սի բաց­ման հար­ցը: «Ես ա­մեն օր, ա­մեն վայր­կյան այն­տեղ եմ, մենք էլ սր­տատ­րոփ սպա­սում ենք,- ա­սում է Երևա­նի կր­կե­սի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րը։



Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարը` GeoO

Դիտվել է՝ 5764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ