Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Օպե­րա­յին թատ­րո­նի կրած վնաս­նե­րը

Օպե­րա­յին թատ­րո­նի կրած վնաս­նե­րը
25.10.2019 | 11:46

Ինչ­պես ար­դեն հայտ­նի է, Ա. Սպեն­դիա­րյա­նի ան­վան օ­պե­րա­յի և բա­լե­տի ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, ՌԴ վաս­տա­կա­վոր ար­տիստ Կոնս­տան­տին Օր­բե­լյա­նը դա­տա­րա­նի վճ­ռով կվե­րա­կան­գն­վի թատ­րո­նի տնօ­րե­նի պաշ­տո­նում: Ան­վա­վեր է ճա­նաչ­վել մշա­կույ­թի նա­խա­րա­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րող Նա­զե­նի Ղա­րի­բյա­նի 2019 թվա­կա­նի մար­տի 28-ի հրա­մա­նը, ո­րով Կոնս­տան­տին Օր­բե­լյա­նը ա­զատ­վել էր աշ­խա­տան­քից։ Դա­տա­րա­նը բա­վա­րա­րել է մաեստ­րո­յի հայցն ամ­բող­ջու­թյամբ, նաև թատ­րո­նին պար­տա­վո­րեց­րել է վճա­րել Օր­բե­լյա­նին՝ հար­կա­դիր պա­րա­պուր­դի հա­մար։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ այս ըն­թաց­քում թատ­րո­նի հո­վա­նա­վոր­նե­րը դա­դա­րեց­րել են ֆի­նան­սա­վո­րու­մը, տար­բեր մե­ծա­ծա­վալ մի­ջո­ցա­ռում­նե­րի, հյու­րա­խա­ղե­րի նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը ա­նո­րոշ ի­րա­վի­ճա­կի պատ­ճա­ռով դա­դա­րեց­վել են:


Փոր­ձե­ցինք տե­ղե­կու­թյու­նը ճշ­տել Կոնս­տան­տին Օր­բե­լյա­նից: Մաեստ­րոն նշեց, որ երբ ո­րոշ­վել է ա­զա­տել ի­րեն տնօ­րե­նի պաշ­տո­նից, հո­վա­նա­վոր­նե­րը հրա­ժար­վել են ա­ջակ­ցե­լուց թատ­րո­նին: 700 աշ­խա­տա­կից ու­նե­ցող Օ­պե­րա­յին թատ­րո­նը թանկ հա­ճույք է երկ­րի հա­մար. փոր­ձել է գու­մար­ներ ձեռք բե­րել՝ օգ­տա­գոր­ծե­լով իր ա­նունն ու հե­ղի­նա­կու­թյու­նը: Ե­ղել են ո­րոշ ներդ­րում­ներ, կա­րո­ղա­ցել են փո­խել դահ­լի­ճի լու­սա­վո­րու­թյան հնա­ցած հա­մա­կար­գը: Մոսկ­վա­յի Ստա­նիս­լավս­կու և Նե­մի­րո­վիչ-Դան­չեն­կո­յի ան­վան ե­րաժշ­տա­կան ա­կա­դե­միա­կան թատ­րո­նից վար­ձա­կա­լել են Մաս­նեի «Մա­նոն» օ­պե­րա­յի ներ­կա­յաց­ման բե­մադ­րու­թյու­նը, Մեծ թատ­րո­նից՝ «Չի­պո­լի­նո» բա­լե­տա­յին նե­րա­կա­յաց­ման դե­կոր­ներն ու զգեստ­նե­րը: Ան­ցած մեկ տա­րում օ­պե­րա­յին թատ­րո­նը ութ պրե­միե­րա է ու­նե­ցել Երևա­նում:


Նո­յեմ­բե­րի 8-ից, երբ վերջ­նա­կա­նա­պես ու­ժի մեջ կմտ­նի դա­տա­րա­նի ո­րո­շու­մը, օ­պե­րա­յի և բա­լե­տի ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նը կշա­րու­նա­կի իր բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյու­նը` հան­դի­սա­տե­սի դա­տին հանձ­նե­լով հա­գե­ցած ծրա­գիր` ա­ռաջ­նա­խա­ղե­րով ու ներ­կա­յա­ցում­նե­րով:


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 3544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ