Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու համար քաղաքապետարանը բյուջեից կծախսի շուրջ 290 հազար դոլար

Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու համար քաղաքապետարանը բյուջեից կծախսի շուրջ 290 հազար դոլար
07.12.2019 | 15:42

Երևանի քաղաքապետարանը 137 մլն 868 հազար դրամ կծախսի Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու, տարեմուտի տոնական ու մանկական համերգների համար: Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումներին ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված 54 միլիոնին: Մոտ 138 մլն դրամի մատակարարը «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն է:


Միջոցառման բնութագրում նշվում է, թե ինչ է նախատեսվում անել այդ գումարով՝ Ամանորի և Սուրր Ծննդյան տոներին նվիրված «Ամանոր 2020» մշակութային միջոցառումների շրջանակում անհրաժեշտ է կազմակերպել մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը, տարեմուտի համերգը, Սուրբ Ծննդյան մանկական համերգը: Տարեմուտի գիշերը ՝ դեկտեմբերի 31-ին, Հանրապետության հրապարակում կկազմակերպվի երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչի և իր նվագախմբի կամ այլ համարժեք այլ արտիստի մասնակցությամբ շուրջ 1 ժամ 20 րոպե տևողությամբ համերգ: Երաժիշտն ու անձնակազմը Հայաստան կժամանեն դեկտեմբերի 30-ին, Հայաստանից կմեկնեն հունվարի 1-ին: Ընդհանուր առմամբ 11 անձ է ժամանելու ՀՀ, որոնցից 2-ի ավիատոմսերը բիզնես դասի են: Բոլոր անձանց կեցությունը կապահովվի 5 աստղանի հյուրանոցում: Մինչ դեկտեմբերի 31-ը լինելու է նաև 20 րոպե տևողությամբ մյուզիքլ:

Մյուզիքլի իրադարձությունների տրամաբանական զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուրջ 80 արտիստների' երգիչներ և պարողներ, մասնակցություն: Այդ գումարով ապահովելու է նաև ՀՀ վարչապետի շնորհավորական մաղթանքի հղման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները, նկարահանվելու է տեսանյութ' Հանրապետության Հրապարակ վարչապետի մուտքի նկարահանմամբ: Հունվարի 5-ին մանկական համերգ է Հրապարակում:

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ