Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արամ Սարգսյան. Հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահը չի ուշացնի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան ու Սենատի բանաձևերի վավերացումը

Արամ Սարգսյան. Հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահը չի ուշացնի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան ու Սենատի բանաձևերի վավերացումը
14.12.2019 | 00:02

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շնորհավորում եմ բոլորիս ԱՄՆ Կոնգրեսում ցեղասպանության լիակատար ճանաչման կապակցությամբ։ Հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահը չի ուշացնի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան ու Սենատի բանաձևերի վավերացումը՝ ցեղասպանությունների մերժումը և դատապարտումը բարձրացնելով ԱՄՆ պետական քաղաքականության մակարդակին:

Համոզված եմ, որ այս փուլում ճշգրիտ և հետևողական աշխատանքի պարագայում ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները կարող են զարգանալ քաղաքական, տնտեսական, անվտանգային ու տարածաշրջանային շատ ավելի արդյունավետ ու դրական հարթությունում, որը փոխշահավետ է մեր երկրների և ժողովուրդների համար»։

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ