ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ավստրիայում առաջին անգամ չբաբախող սրտի փոխպատվաստում է իրականացվել

Ավստրիայում առաջին անգամ չբաբախող սրտի փոխպատվաստում է իրականացվել
14.12.2019 | 00:47

Մինչև այսօր նախադեպը չունեցող սրտի փոխպատվաստում են արել Վիեննայում: Տեղացի բժիշկները փոխպատվաստել են չբաբախող սիրտ: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:


«Դոնորի օրգանը փոխպատվաստել կարելի է միայն այն ժամանակ, երբ թեև կենսաբանական մահ է արձանագրվել, բայց սրտի զարկերը դեռևս չեն դադարել: Այդ գործողությունը կատարելու համար բժիշկները հաշված վայրկյաններ ունեն: Իսկ այս անգամ դոնորի սիրտը դադարել էր բաբախել փոխպատվաստումից 13 րոպե առաջ»- գրում է աղբյուրը:

Ավստրիացի բժիշկներն այսպիսով կարողացել են փրկել 61-ամյա տղամարդու կյանքը, ում փոխպատվաստվել է ավտովթարից մահացած տղամարդու սիրտ:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ