«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ինչի համար է մեղադրվում ՀՖՖ նախկին նախագահը

Ինչի համար է մեղադրվում ՀՖՖ նախկին նախագահը
14.12.2019 | 13:56

«Ժողովուրդը» գրում է. «ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես հայտնի է, երեկ` վաղ առավոտից, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները խուզարկություններ էին իրականացնում Ռուբեն Հայրապետյանին պատկանող առանձնատանը, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում և նրան պատկանող այլ տարածքներում: Ավելի ուշ լրագրողների հարցին` ինչ է հայտնաբերվել առանձնատանը, Ռուբեն Հայրապետյանը հեգնելով հայտնեց. «T-90 տանկ, ինքնաթիռ, ԲՄՊ»:

Ի վերջո, ի՞նչ քրեական գործի շրջանակներում են իրավապահները մտել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տուն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում իրականացված շինարարության վրա ծախսված գումարների մասով քննություն է իրականացվել, որի արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել, և հարուցվել է քրեական գործ: Այս քրեական գործի շրջանակներում էլ երեկ` վաղ առավոտից, իրավապահները խուզարկություն էին իրականացնում Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը:
Ի՞նչ շինարարության մասին է խոսքը. իրավապահները բացահայտել են, որ 2010-ի սեպտեմբերի 6-ին` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ, Հրազդան մարզադաշտում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, իսկ դրա համար էլ ՀՀ պետբյուջեից ՀՖՖ-ին գումարներ են հատկացվել: Սակայն, ըստ իրավապահների կողմից տարվող քննության, հատկացված գումարի մի մասը նպատակին չի ծառայել: Եվ մեզ հասած տեղեկություններով` իրավապահների կողմից տարվող քննության արդյունքներով` մոտ 2,7 միլիոն դոլար է ծախսվել Հայաստան-Թուրքիա խաղից առաջ, սակայն ծախսված գումարի մի մասը, ըստ իրավապահների, յուրացվել է: Իսկ յուրացվել է, թե ոչ` ցույց կտա տարվող քննությունը»:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ