Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դավիթ Շահնազարյան. Պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ սա դրսից ուղղորդվող իշխանություն է

Դավիթ Շահնազարյան. Պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ սա դրսից ուղղորդվող իշխանություն է
14.12.2019 | 21:01

Այն, ինչ արվում է գործող ռեժիմի կողմից, ծրագիր է՝ կապված Արցախի հարցի հետ և ուղղված Արցախի դեմ՝ կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։

«Հայաստանում ուրիշ հարց գոյություն չունի։ Այս իշխանությունները դեռ դրսում էին, իսկ ես շատ մարդկանց ասում էի, որ սա հակարցախյան շարժում է։ Լրիվ կիսում եմ այն մտահոգությունները, որ այս իշխանությունը ոչինչ չի անելու։ Պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ սա դրսից ուղղորդվող իշխանություն է», - ընդգծեց բանախոսը։ Նրա խոսքով՝ երբ ՀՀ վարչապետի տիկինն Ադրբեջանի առաջին փոխնախագահին հրավիրում է Արցախ, նույն հաջողությամբ կարող էր հրավիրել Շվեյցարիա։ «Ինքը կարող էր հրավիրել իր տուն, իր տանը մուղամ լսելու, նորմալ կլիներ», - ասաց Դավիթ Շահնազարյանը՝ ընդգծելով, որ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Արցախի սուբյեկտայնությունն էապես իջել է:

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ