Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ատե­լու­թ­յան խոս­քի մեր­ժու­մը հատ­վա­ծա­կան չպետք է լի­նի

Ատե­լու­թ­յան խոս­քի մեր­ժու­մը հատ­վա­ծա­կան չպետք է լի­նի
20.12.2019 | 00:18
Խոր­հր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ան­հան­գս­տա­ցած են 2018-ի քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո երկ­րում ստեղծ­ված ա­տե­լու­թյան խոս­քի ու ան­հան­դուր­ժո­ղա­կան մթ­նո­լոր­տի առ­կա­յու­թյամբ: Մոտ մեկ ա­միս ա­ռաջ այս թե­մա­յով Աժ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան եր­կու պատ­գա­մա­վոր՝ Թա­գու­հի Ղա­զա­րյանն ու Մա­րիա Կա­րա­պե­տյա­նը, փաս­տա­թուղթ էին պատ­րաս­տել, ին­չի ներ­քո, ըստ մեր ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րի, սահ­մա­նա­փակ թվով պատ­գա­մա­վոր­ներ էին ստո­րագ­րել: Օ­րեր ա­ռաջ հար­ցը կր­կին օ­րա­կար­գում էր: Խոր­հր­դա­րա­նի թե՛ ընդ­դի­մա­դիր, թե՛ իշ­խա­նա­կան խմ­բակ­ցու­թյուն­նե­րը հա­մա­կար­ծիք էին՝ օր օ­րի ա­հագ­նա­ցող ա­տե­լու­թյան խոս­քի դե­մը րո­պե ա­ռաջ պետք է առ­նել, բայց ինչ­պե՞ս կամ ի՞նչ չա­փու­մով է ո­րոշ­վե­լու, թե ինչն է ա­տե­լու­թյան խոսք, ին­չը՝ ոչ, հս­տակ չէ: Ա­տե­լու­թյան խոս­քի դեմ պայ­քա­րի օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րը քն­նար­կող աշ­խա­տան­քա­յին խմ­բի ղե­կա­վար, մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Սար­գիս Խան­դա­նյա­նի հա­մար, օ­րի­նակ, «թա­թիկ­ներ կտ­րել» ար­տա­հայ­տու­թյունն ա­տե­լու­թյան կամ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան խոսք չէ, «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ա­նի Սամ­սո­նյա­նը ոչ միայն «թա­թիկ­ներ կտ­րե­լուց», այլև «աս­ֆալ­տին փռե­լուց» ու «ծնոտ­նե­րին խփե­լուց» է ա­տե­լու­թյան հոտ առ­նում: «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր, ԱԺ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան և հան­րա­յին հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Նաի­րա Զոհ­րա­բյա­նի հա­մար ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տի ա­մե­նա­վառ դրսևո­րու­մը տան շե­մին ծաղ­կեպ­սակ դնելն է: Պատ­գա­մա­վոր Զոհ­րա­բյա­նը միա­կը չէ, ում հան­դեպ նման ա­րարք են կա­տա­րել: 2018-ի ապ­րիլ-մա­յի­սյան օ­րե­րին ոչ միայն ծաղ­կեպ­սակ, այլև սգո սև ժա­պա­վեն­ներ էին փակց­նում կամ դա­գաղ­ներ դնում ՀՀԿ-ա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի տնե­րի մոտ: Այն ժա­մա­նակ, սա­կայն, այ­սօր­վա իշ­խա­նա­վոր­նե­րից գրե­թե ոչ ոք չքն­նա­դա­տեց ե­ղե­լու­թյունն ու սթափ­վե­լու կոչ չա­րեց: Ի­հար­կե, ա­մեն վատ ա­րարք բու­մե­րան­գի հատ­կու­թյուն ու­նի, և ա­միս­ներ ա­ռաջ տե­սանք, թե ինչ­պես էին վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­նուն-ազ­գա­նու­նով Գյում­րիում շիր­մա­քար տե­ղադ­րել: Թե՛ սև ժա­պա­վեն փակց­նելն ու ծաղ­կեպ­սակ դնե­լը, թե՛ գե­րեզ­մա­նա­քար տե­ղադ­րե­լը մեր­ժե­լի ու զազ­րե­լի ա­րարք է:
Հրա­շա­լի է, որ իմ­քայ­լա­կան­նե­րը ո­րո­շել են թո­թա­փել ա­տե­լու­թյան մթ­նո­լորտն ու փոր­ձե­լու են մի­մյանց սի­րե­լու ու հար­գե­լու ֆոն ստեղ­ծել երկ­րում, բայց այդ­պի­սի մի­ջա­վայր ու­նե­նա­լու հա­մար նախ և ա­ռաջ պետք է բա­վա­րար կամք ու «դուխ» ու­նե­նալ և ի­րերն ի­րենց ա­նուն­նե­րով կո­չել: Որ­պես ՀՀ քա­ղա­քա­ցի՝ ես ի­րա­վունք ու­նեմ չհա­վա­տա­լու խոր­հր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ան­կեղ­ծու­թյա­նը, որ բռ­նու­թյան կո­չը կամ ա­տե­լու­թյան քա­րո­զը հատ­վա­ծա­կան են դի­տար­կում: Ի­հար­կե, քա­ղա­քա­կան դաշ­տում փլավ չեն բա­ժա­նում ու գոր­ծիչ­նե­րը քաղցր-մեղցր հա­րա­բե­րու­թյուն­նե­րով, կշ­ռա­դատ­ված, ի­րար նկատ­մամբ հար­գա­լից խոս­քով չեն փայ­լում, բայց, Փա­շի­նյա­նի ա­սած, պետք է ու­ղիղ կանգ­նել ու խոս­տո­վա­նել՝ «վզ­նե­րից բռ­նե­լը» կամ «պա­տե­րի տակ վնգս­տա­լը» նույն­պես ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն է ծնում: Ան­կախ հան­գա­ման­քից, թե ով է բռ­նու­թյան կո­չեր ա­նում ու ա­տե­լու­թյուն տա­րա­ծում, պետք է դա­տա­պար­տել ու ա­սել՝ կանգ ա­ռեք: Վար­չա­պետ Փա­շի­նյա­նի նմա­նօ­րի­նակ ե­լույթ­նե­րին մեկ ան­գամ չէ, որ անդ­րա­դար­ձել ենք, բայց հարկ ենք հա­մա­րում ևս մեկ ան­գամ հոր­դո­րել՝ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն սեր­մա­նող բա­ռա­պա­շա­րից զերծ մնա­ցեք, հա­սա­րա­կու­թյու­նը շատ լավ է տես­նում թե՛ «աս­ֆալ­տին փռե­լը», թե՛ «պա­տե­րի տակ վնգս­տա­լը», թե՛ «ա­ռողջ ու հար­գա­լից» քն­նա­դա­տու­թյու­նը: Ա­տե­լու­թյան ցան­կա­ցած խոսք, սպառ­նա­լիք կամ բռ­նու­թյան կոչ, որ բնո­րոշ է հատ­կա­պես սո­ցիա­լա­կան ցան­ցե­րին, ան­թույ­լատ­րե­լի է: Երկ­րում տե­ղի ու­նե­ցող ցան­կա­ցած գոր­ծըն­թաց պետք է հիմն­ված լի­նի ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյան վրա: Յու­րա­քան­չյու­րիս ար­ժա­նա­պատ­վու­թյունն ան­խախ­տե­լի է, ուս­տի պետք է հար­գել այ­լոց ի­րա­վունք­ներն ու ա­զա­տու­թյուն­նե­րը, և բա­ցա­ռել դրանց ոչ ի­րա­վա­չափ որևէ մի­ջամ­տու­թյուն: Սա է հա­մե­րաշ­խու­թյան գրա­վա­կանն ու փո­խա­դարձ հար­գան­քի մթ­նո­լորտ ա­պա­հո­վե­լու ե­րաշ­խի­քը: Իսկ մար­դու ի­րա­վուն­քը, ար­ժա­նա­պատ­վու­թյան պաշտ­պա­նու­թյու­նը չեն հան­դուր­ժում տար­բե­րակ­ված մո­տե­ցում­ներ, հետևա­բար պետք է բա­ցա­ռել որևէ եր­կա­կի ստան­դարտ:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ