Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այդ­պես էլ չի­մա­ցանք՝ ո՞րն է «հե­ղա­փո­խու­թ­յան» տես­լա­կանն ու գա­ղա­փա­րա­խո­սու­թ­յու­նը

Այդ­պես էլ չի­մա­ցանք՝ ո՞րն է «հե­ղա­փո­խու­թ­յան» տես­լա­կանն ու գա­ղա­փա­րա­խո­սու­թ­յու­նը
20.12.2019 | 00:23
Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը խոս­տա­նում է ջար­դել հե­ղա­փո­խու­թյան նկատ­մամբ պե­տա­կան հա­մա­կար­գում առ­կա դի­մադ­րու­թյու­նը: Թե մաս­նա­վո­րա­պես ի՞նչ դի­մադ­րու­թյան կամ, մեծ հաշ­վով, ի՞նչ հե­ղա­փո­խու­թյան մա­սին է խոս­քը, բարդ է ա­սել: Հե­տաքր­քիր է՝ ինչ­պե՞ս է, օ­րի­նակ, պե­տա­կան ա­պա­րա­տը դի­մադ­րե­լու Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ու թա­ղա­պե­տա­րան­նե­րի՝ նախ­կին­նե­րի ա­վան­դույ­թը կու­րո­րեն շա­րու­նա­կող ու ա­մա­նո­րյան մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար կլո­րիկ գու­մար հատ­կաց­նե­լու հան­գա­ման­քին, ե­թե «հե­ղա­փո­խա­կան» կա­ռա­վա­րիչ­նե­րը երևույ­թից հրա­ժար­վե­լու փո­խա­րեն դեռ մի բան էլ ո­րո­շել են ա­վե­լի ճոխ «կոր­պո­րո­տիվ» նշել:
Ե­թե երկ­րի թիվ մեկ դեմ­քը դա­տա­վոր­նե­րին «պա­տե­րի տակ վնգս­տա­ցող­ներ» է ան­վա­նում, նրա հոր­դոր-կո­չից հե­տո դա­տա­րա­նի ել­քերն ու մուտ­քե­րը շր­ջա­փակ­վում են, դա­տա­վոր­նե­րը փոր­ձում են պա­տու­հա­նից ներս մտ­նել ու վայր են ընկ­նում, իսկ ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վո­րը դա ո­րա­կում է որ­պես «դա­տա­վո­րի էն­տու­զիազ­մի ու սե­փա­կան ցան­կու­թյան դրսևո­րում», ա­պա ե­թե ան­գամ այս ա­մե­նին ընդ­դի­մա­ցող կա, ու­րեմն էյ­ֆո­րիան ամ­բող­ջու­թյամբ չի մթագ­նել մարդ­կանց ու­ղե­ղը: Հրա­պա­րա­կում թո­ռան հետ զբոս­նող քա­ղա­քա­կան գործ­չի վրա թքո­ղը, Ար­ցա­խի նա­խա­գա­հի «գլու­խը բա­ցո­ղը» ե­թե ի­րա­վա­պահ­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում չեն հայ­տն­վում, ու­րեմն ոչ մի ի­րա­վի­ճակ էլ չի փոխ­վել, ա­վե­լին՝ ան­բա­րո ա­րարք­ներն ա­նար­գել տա­րած­վում են մե­զա­նում: Նա­խա­րար­նե­րին, պատ­գա­մա­վոր­նե­րին, պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րին ու «իր կրու­գի մարդ­կանց» մեծ-մեծ պարգևավ­ճար նշա­նա­կե­լուց հե­տո պե­տա­կան ա­պա­րա­տի մյուս աշ­խա­տող­նե­րը, բնա­կան է, պետք է ընդ­դի­մա­նան այն «հե­ղա­փո­խու­թյա­նը», որ ի­րենց կյան­քում ո­չինչ էլ չփո­խեց:
Ըն­դա­մե­նը ստաց­վեց այն­պես, որ պարգևավ­ճար ստա­ցող­նե­րի մի խմ­բա­քա­նա­կին փո­խա­րի­նե­լու ե­կավ մեկ ու­րի­շը: Այս ցան­կը եր­կար կա­րե­լի է շա­րու­նա­կել, բայց մեզ ա­ռա­վել քան հե­տաք­րք­րում է, թե իշ­խա­նու­թյան կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը որ­տե՞ղ են թաքց­րել այն թուղ­թը, ո­րում նկա­րագր­վում են հե­ղա­փո­խու­թյան նպա­տակ­նե­րը, տես­լա­կա­նը, գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, հո­ռի ա­վան­դույթ­նե­րը փո­խե­լու ու­ղի­նե­րը և այլն: Ա­ռանց ո­չինչ չա­սող «կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քար», «ժո­ղովր­դի իշ­խա­նու­թյուն», «դու մե­նակ չես», «քյա­բաբ-քյա­բաբ հետ եք բե­րե­լու» ու նմա­նա­տիպ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի, դժ­վար էլ երբևէ որևէ մեկս հաս­կա­նա, թե ով ում կամ ին­չին է դի­մադ­րում:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ