Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անկա­տար խոս­տում­նե­րի ու կյան­քի թան­կաց­ման մեջ­տե­ղում

Անկա­տար խոս­տում­նե­րի ու կյան­քի թան­կաց­ման մեջ­տե­ղում
21.01.2020 | 00:34
Երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նոր էր ստանձ­նել կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի պաշ­տո­նը, խրոխտ հայ­տա­րա­րեց, թե գա­զի սա­կա­գի­նը ոչ միայն չի բարձ­րա­նա, այլ նույ­նիսկ հնա­րա­վոր է նվա­զի։ Ա­վե­լին. հա­տուկ հանձ­նա­ժո­ղով ստեղծ­վեց, ո­րը պի­տի ու­սում­նա­սի­րեր, թե ինչ­պես է գա­զի սա­կա­գի­նը գո­յա­նում։ Ա­միս­նե­րով ու տա­րով ու­սում­նա­սի­րե­ցին, ռու­սա­կան կող­մի հետ եր­կար բա­նակ­ցե­ցին, բայց հան­րու­թյունն այդ­պես էլ չի­մա­ցավ, թե ինչ պարզ­վեց այդ ա­մե­նից։ Փո­խա­րե­նը շատ չան­ցած Ռու­սաս­տա­նը սահ­մա­նին գա­զը թան­կաց­րեց։ «Գազպ­րոմ Ար­մե­նիան» ո­րո­շեց ա­ռայժմ սպա­ռո­ղի հա­մար չթան­կաց­նել և իր «վրա» վերց­նել այդ բե­ռը։ Բայց էլ ինչ մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն, այն էլ քա­ղա­քա­կա­նու­թյուն թե­լադ­րող «Գազպ­րո­մը», որ ի­րեն հար­մար պա­հի չհայ­տա­րա­րեր, թե ժա­մա­նակն է, որ սպա­ռած գա­զի հա­մար սպա­ռո­ղը վճա­րի։ Եվ տա­րին սկս­վեց «ա­վե­տի­սով»` «Գազպ­րոմ Ար­մե­նիան» գա­զի սա­կա­գի­նը բարձ­րաց­նե­լու հար­ցով դի­մե­լու է հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող հանձ­նա­ժո­ղով։
Եվ այս­պես. ինչ­պի­սի՞ տն­տե­սա­կան տա­րի է մեզ սպա­սում։ ԵԱՏՄ-ի նոր մաք­սա­տուր­քե­րով պայ­մա­նա­վոր­ված ար­դեն 700 ա­նուն ապ­րանք թան­կա­ցել է, այ­սինքն եր­րորդ եր­կր­նե­րից ներ­մուծ­վող ապ­րանք­նե­րի մաք­սա­տուրքն ա­վե­լա­ցել է։ Օ­րի­նակ, ըն­տա­նի կեն­դա­նի­նե­րի մսի մաք­սա­տուրքն ա­ճել է 25 %-ով։ Ի դեպ, ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րը՝ կաթ­նամ­թերք, հաց, ևս թան­կա­ցել են։ Նա­խորդ տար­վա հա­մե­մատ մե­քե­նա­նե­րի ներ­կր­ման բում չի լի­նե­լու, որ բյու­ջեն լց­վի, քա­նի որ ա­մե­նա­բարձր մաք­սա­տուրք սահ­ման­ված է հենց մե­քե­նա­նե­րի հա­մար։ Ներդ­րում­նե­րի հույ­սը շատ փոքր է։ Սա դեռ քիչ է, մի բան էլ գազն են պատ­րաստ­վում թան­կաց­նե­լու։ Պարզ է, չէ՞, որ գա­զի թան­կա­ցու­մը դո­մի­նո­յի է­ֆեկ­տով քա­նի ապ­րանք ու ծա­ռա­յու­թյուն է թան­կաց­նե­լու։ Սա ըն­դա­մե­նը մի քա­նի «սեղ­մա­գիր» էր, տն­տե­սա­գետ­ներն ա­վե­լի հան­գա­մա­նո­րեն կա­րող են ա­սել, թե յու­րա­քան­չյու­րի պա­րա­գա­յում մեր տն­տե­սու­թյունն ինչ դժ­վա­րու­թյուն­նե­րի ա­ռաջ է կանգ­նե­լու։ Բայց տն­տե­սա­գետ պետք չէ լի­նել հաս­կա­նա­լու հա­մար, որ ե­թե այս­պի­սի տեմ­պե­րով է Փա­շի­նյա­նի հրա­պա­րա­կած տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյունն ի­րա­կա­նաց­վե­լու, ու­րեմն նա­խորդ տաս­նա­մյակ­նե­րում էլ ենք տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի մեջ ե­ղել, բայց այդ մա­սին չենք էլ ի­մա­ցել։
Տա­րա­ծաշր­ջա­նում հարևան­նե­րից ա­ռաջ անց­նե­լու մղում ու­նե­ցող, բայց կես ճա­նա­պար­հին մնա­ցած Փա­շի­նյանն այս տա­րի 4,6 տո­կոս տն­տե­սա­կան աճ է ակն­կա­լում, ո­րը ոչ միայն տն­տե­սու­թյան խն­դիր­նե­րի, այլև դրանք չլու­ծե­լու մա­սին է հու­շում։ ՈՒ այս­տեղ կա­րող էինք մեկ-մեկ թվար­կել հան­րու­թյա­նը տված Փա­շի­նյա­նի մեծ խոս­տում­նե­րը, սա­կայն դա ո­չինչ չի փո­խում։ Մար­դիկ շու­տով սե­փա­կան մաշ­կի վրա են զգա­լու այդ ան­կա­տար խոս­տում­նե­րի ողջ ծան­րու­թյու­նը։
Գու­ցե ար­ժե, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մի ան­գամ էլ սե­փա­կան երկ­րի խն­դիր­նե­րի հա­մար սար բարձ­րա­նա ու կո­չեր ա­նի։ Հնա­րա­վոր է առ­կա խն­դիր­նե­րից գո­նե մի քա­նի­սը լուծ­վեն։ Փորձ­ված տար­բե­րակ է, նրա կո­չից հե­տո ԱՄՆ-ի և Ի­րա­նի ղե­կա­վար­նե­րը կար­ծես փոր­ձում են ա­ռանց պա­տե­րազ­մի հար­ցե­րը կար­գա­վո­րել։ Հե­տո էլ ա­սում ենք, թե մար­դը խն­դիր­ներ չի լու­ծում, պար­զա­պես մի­ջազ­գա­յին մասշ­տաբ­նե­րի խն­դիր­նե­րով է ու­ղե­ղը զբաղ­ված։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 10191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ