Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իսկ դուք ա­սում եք, թե փաս­տա­թուղթ չկա

Իսկ դուք ա­սում եք, թե փաս­տա­թուղթ չկա
31.01.2020 | 11:23
Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րը եր­կու օր բա­նակ­ցել են։ Եր­կու օր։ Բայց Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, թե սե­ղա­նին չկա փաս­տա­թուղթ։ Այդ դեպ­քում եր­կու պաշ­տո­նյա­ներն այդ­քան ժա­մա­նակ ի՞նչ էին ա­նում նույն սե­նյա­կում, ին­չի՞ց էին զրու­ցում։ Բայց ա­րի ու ­տես, որ այս եր­կու օր­վա ըն­թաց­քում Հա­յաս­տա­նում ով հի­շեց, թե ինչ է կա­տար­վում Ար­ցա­խի շուրջ։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում կար­ծես այդ­պի­սի հարց ընդ­հան­րա­պես չկար։ Թե­մա­յից Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցուն շատ հա­ջող շե­ղել են։ Որ­քան եր­կար էին բա­նակ­ցում, այն­քան մե­ծա­նում էր ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի շուրջ աղ­մու­կը։ Ե­թե մի քա­նի օր էլ տևեին բա­նակ­ցու­թյուն­նե­րը, Հրայր Թով­մա­սյա­նին ար­դեն ձեռ­նաշղ­թա­ներ կհագց­նեին։ Մարդ­կանց ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված խնդ­րով փոր­ձում են խլաց­նել, որ­պես­զի երկ­րի վար­չա­պե­տից չհարց­նեն, թե ին­չի մա­սին է քո արտ­գործ­նա­խա­րա­րը զրու­ցում, ինչ ցու­ցու­մով ես այն­տեղ նրան ու­ղար­կել, ինչ ես դրել թևի տակ, ե­թե կտ­րա­կա­նա­պես հեր­քում ես, որ սե­ղա­նին որևէ փաս­տա­թուղթ կա։ Չլի­նի՞ է­լի Սերժ Սարգ­սյա­նի թո­ղած փաս­տա­թուղթն է Զոհ­րապ Մնա­ցա­կա­նյա­նը տա­րել, ո­րի մա­սին Ար­ցա­խի նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րի կար­ծիքն էր Փա­շի­նյա­նը հարց­նում։ Կա­րող է մի բան էլ հա­մա­նա­խա­գահ­ներն ու Մահ­մե­դյա­րովն ա­սեն։
Ի­րա­կա­նում այս հար­թու­թյու­նում շատ նուրբ քա­ղա­քա­կա­նու­թյուն է ըն­թա­նում, որն ա­մեն ան­գամ ներ­քին մի ինտ­րի­գով փոր­ձում են ծած­կել։ Բա­նից պարզ­վում է, որ Հրայր Թով­մա­սյա­նից շու­տա­փույթ ա­զատ­վելն ուղ­ղա­կիո­րեն կապ ու­նի ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի հետ։ Ընդ ո­րում, իր տան խու­զար­կու­թյան ժա­մա­նակ Թով­մա­սյանն ակ­նար­կեց նաև այդ մա­սին՝ հայ­տա­րա­րե­լով, թե ին­չու է իշ­խա­նու­թյա­նը եր­կու ա­միս ժա­մա­նակ տվել ՍԴ դա­տա­վոր­նե­րին, ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված այդ հապշ­տա­պու­թյու­նը։ Ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը դի­տար­կենք. եր­կու ա­միս հե­տո ա­վարտ­վե­լու են նաև Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը։ Ա­սել է՝ Հա­յաս­տա­նում ու­նե­նում ենք իշ­խա­նու­թյան քիմ­քով ձևա­վոր­ված ՍԴ, իսկ Ար­ցա­խում էլ նոր նա­խա­գահ։ Ա­մենևին պա­տա­հա­կան չէ, որ Փա­շի­նյա­նը մեծ ջան­քեր է գոր­ծադ­րում, որ Ար­ցա­խում էլ ու­նե­նա վս­տա­հե­լի, ի­րեն չհա­կա­ռակ­վող նա­խա­գահ։ ՈՒ­նե­նա­լով շատ լավ հիմք, նա փոր­ձե­լու է հա­կա­մար­տու­թյան լուծ­ման սե­փա­կան տես­լա­կա­նը ան­խո­չըն­դոտ կյան­քի կո­չել։ Չնա­յած այդ­պես էլ հա­սա­րա­կու­թյու­նը չի­մա­ցավ, ի վեր­ջո, որն է նրա մո­տե­ցումն այս հար­ցում, ինչ ա­սել է՝ ե­րեք կող­մին ձեռն­տու տար­բե­րակ։ Եր­կու ա­միս անց, փաս­տո­րեն, քա­ղե­լու ենք արտ­գործ­նա­խա­րար­նե­րի օ­րեր տևած բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քը։
Ո­րոշ ի­րա­զեկ շր­ջա­նակ­ներ փաս­տում են, թե Ար­ցա­խի նա­խա­գա­հի ընտ­րու­թյու­նից հե­տո հայ­կա­կան կող­մի ա­ռաջ ար­դեն դր­վե­լու է հս­տակ ձևա­կերպ­ված փաս­տա­թուղթ, ո­րի հա­մար Փա­շի­նյա­նը նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյուն ար­դեն տվել է։ Այ­սօր դե­տալ­նե­րի շուրջ են քն­նար­կում­ներն ըն­թա­նում։ Ա­մենևին էլ պա­տա­հա­կան չէր, որ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սու­լի­սում հրա­պա­րա­կայ­նաց­րեց մադ­րի­դյան փաս­տաթղ­թից ո­րոշ դր­վագ­ներ։ Նա, այս­պես ա­սած, հան­րու­թյան և Ար­ցա­խի տրա­մադ­րու­թյուն­ներն էր փոր­ձում շո­շա­փել, ի­հար­կե, ինչ­պես միշտ ու­րիշ­նե­րի ձեռ­քով կրա­կից շա­գա­նակ­ներ հա­նե­լու փորձ­ված մե­թո­դով։ Ի­զուր չէր նաև նրա այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե ին­քը պատ­րաստ է այն կյան­քի կո­չե­լու, ե­թե հան­րու­թյու­նը դրան հա­մա­ձայ­նու­թյուն տա։ Իսկ 2 տար­վա ըն­թաց­քում բո­լորս էլ տե­սանք, թե ինչ­պես է «հան­րա­յին պա­հան­ջը» ձևա­կերպ­վում, ինչ­պես է հնա­րա­վոր «ժո­ղովր­դի ձայն» դառ­նալ մի խումբ մարդ­կանց ջան­քե­րով։ Այ­սօր ան­գամ «հան­րա­յին պա­հան­ջով» մարդ են ձեր­բա­կա­լում, մի փաս­տա­թուղթն ի՞նչ է, որ «ժո­ղովր­դի պա­հան­ջով» չվա­վե­րաց­նեն։
Սա­կայն այս հար­ցում մի փոք­րիկ նր­բու­թյուն իշ­խա­նու­թյու­նը հաշ­վի չի ա­ռել. Ար­ցա­խի հիմ­նախն­դիրն այն միակ հարցն է, ո­րը հա­սա­րա­կու­թյան միջև բա­ժա­նա­րար գծե­րը վե­րաց­նում է ու արթ­նաց­նում հայ­րե­նի­քի հան­դեպ պարտ­քի զգա­ցու­մը։ Այ­լա­պես ի­րե­նից շատ ա­ռաջ ա­վե­լի խե­լա­ցի բա­նակ­ցող կար, բայց տա­րածք­նե­րի հան­ձն­ման միտքն ան­գամ նրան չներ­վեց։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 7009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ