Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
18.02.2020 | 12:26
Գու­տեն թագ, մայ­նե գրոս են գե­նո­սեն (բարև ձեզ, իմ մեծ բա­րե­կամ): Ես ձեզ սի­րում եմ, մար­դիկ: Ես պատ­րաստ եմ իմ կյանքն ու գործն ամ­բող­ջո­վին ձեզ նվի­րա­բե­րե­լու: Կու­զեք, կտամ կո­վի կաթ, կար­միր գի­նի նռան­հատ… Իհ լի­բե դիխ (ես ձեզ սի­րում եմ):
Ես, որ­պես իմ երկ­րի օ­րի­նա­կան քա­ղա­քա­ցի, ա­րիա­կան ծագ­մամբ, ծն­ված ան­ցյալ դա­րա­վեր­ջից քա­ռորդ պա­կաս, կով­կա­սյան բարձ­րա­վան­դա­կի աու­լան­ման մի քո­լում, երկ­վո­րյակ նշա­նի տակ, ըստ կո­րու­սյալ նա­խա­հիմք աստ­ղա­ցույ­ցի, մշ­տա­պես գտն­վում եմ Մեր­կու­րիի ազ­դե­ցու­թյան տակ, այ­սինքն, բնազ­դա­յին ան­տար­բե­րու­թյուն եմ տա­ծում, ո­րը, որ­պես պաշտ­պա­նա­կան մե­խա­նիզմ, զար­գա­նում է քն­նա­դա­տու­թյան, հեգ­նան­քի ար­տա­հայտ­մամբ, ցան­կա­ցած հու­մո­րի նկատ­մամբ հու­զա­կան ազ­դե­ցու­թյան դեմ:
Ա­ռաջ անց­նե­լով ա­սեմ, հան­կարծ մե­ծամ­տու­թյան չվե­րագ­րեք, իմ ծնն­դյան օ­րը տե­ղի է ու­նե­ցել արևի խա­վա­րում: Տի­կին Վան­գան մի հար­ցազ­րույ­ցում իմ հար­ցին անդ­րա­դառ­նա­լիս, մաս­նա­վո­րա­պես նշում է, որ այդ ի­րա­դար­ձու­թյամբ բնու­թյու­նը նշա­նա­վո­րել է նոր մտա­ծո­ղու­թյան, նոր դա­րաշր­ջա­նի մեկ­նար­կը, ո­րը նոր լույս է սփ­ռում հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցու­թյան վրա և, տիե­զե­րա­կան ա­րար­ման այ­վա­զովս­կիա­կան մեկ­նա­բա­նու­թյանն ի հա­կակ­շիռ, հա­վա­սա­րա­զոր է ընդ ե­ղե­գան փող բոց ե­լա­նե­րի եր­կուն­քին: Ի հե­ճուկս մեր տգետ ա­կա­դե­մի­կոս­նե­րի, դա է­ներ­գե­տիկ դրա­կան հա­ղոր­դագ­րու­թյուն է ե­ղել հա­մայն մարդ­կու­թյա­նը՝ տիե­զե­րա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րի վե­րա­բե­րյալ: Արևի խա­վա­րու­մը իմ ծնն­դյան օ­րը ի չարս չշա­հար­կե­լու և ե­րա­զա­խա­բու­թյա­նը չտր­վե­լու հա­մար ընդ­դի­մա­խոս­նե­րիս հու­շեմ, որ դա պա­րու­նա­կում է նաև մար­գա­րեա­կան խոր­հուրդ: Ինչևէ: Մեր գյու­ղից վեր մինչ է­սօր ան­տա­ռի մեջ, մար­դու կաց­նից ա­զատ­ված մի բա­ցա­տում կա կան­գուն մնա­ցած մե­նա­վոր, ճեր­մակ, սգա­վոր մի շենք: Էդ շեն­քի մի­ջին, ա­հա, մի ա­ռող­ջա­պա­հա­կան հիմ­նարկ: Չգի­տես ին­չու, մեր ռա­յո­նում է տե­ղա­կայ­ված հան­րա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան այդ հի­վան­դա­նո­ցը, ո­րը, ա­սես, քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ լի­նի: ՈՒմ գիժ են հա­նում տար­բեր ձևա­չա­փե­րով, ով գիժ է ձևա­նում՝ տար­բեր նպա­տակ­նե­րով՝ քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից, զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նից խու­սա­փե­լու հա­մար, ու­ղար­կում են մեզ մոտ: Այս­տե­ղի աշ­խա­տող­նե­րը ռազ­մաոս­տի­կա­նա­կան հան­դեր­ձանք չու­նեն, բժշ­կա­կան հա­մեստ հա­գուստ՝ խա­լաթ ու գլ­խարկ են կրում, բայց բեշ­բե­թար խիստ ու դա­ժան են: Վայն էն ա՝ չլ­սես: Կապկ­պում ու դնգս­տում են, հե­տո սրս­կում, ու դու չկաս այլևս, դու ո­չինչ ես: Շատ դա­ժան են, բիրտ ու վայ­րե­նի: Թե ինչ է մտա­ծում մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պանն այդ առն­չու­թյամբ, չեմ հաս­կա­նում: ՈՒշքն ու միտ­քը քաղ­դա­տա­պար­տյալ­նե­րի ցմահ­ներն են, բա սրանց մա­սին ո՞վ պի­տի մտա­ծի:
Մեկն ա­սող լի­նի՝ ցմահ չեն, ի՛նչ են: Ի­րա­վի­ճակ է փոխ­վել, իսկ սրանք շա­րու­նա­կում են հին ո­ճով աշ­խա­տել: Շեն­քի պա­տու­հան­նե­րը վան­դա­կա­պատ են, ազ­դան­շա­նա­յին հա­մա­կար­գը՝ ոնց որ քա­մա­կիդ կպած՝ մեկ էլ ծլն­գում է ու մի քա­նի հո­գի վրա են պրծ­նում, ծե­փում պո­լին ու տուր թե կտաս: Թե կա­րաս՝ դի­մա­ցիր: Դռ­նե­րը ա­մուր կող­պում են, օր­վա ըն­թաց­քում միայն մի քա­նի ան­գամ կա­րե­լի է պա­հա­կի հս­կո­ղու­թյամբ ներս ու դուրս ա­նել՝ պար­տե­զում մա­քուր օդ շն­չե­լու, զբոս­նե­լու նպա­տա­կով, մինչև թույ­լատ­րե­լի սահ­մա­նա­յին կար­միր փշա­լա­րե­րը: Էս­տեղ ես, իմ կամ­քին հա­կա­ռակ, ո­րոշ ժա­մա­նակ անց­կաց­րի, բայց այդ նե­ղու­թյան մեջ լավ ըն­կեր­ներ ձեռք բե­րե­ցի: Հի­մա էլ հա­ճախ ենք հան­դի­պում ի­րար, մի քա­նի­սին տե­ղա­վո­րել եմ ինձ մոտ աշ­խա­տան­քի: Ինչևէ: Մեկ-մեկ հի­վանդ­նե­րին այ­ցե­լու­թյան են գա­լիս հա­րա­զատ­նե­րը, տու­լիկ, չուլ ու փա­լաս բե­րում, դր­սի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից պատ­մում: Մի խոս­քով, ճա­հի­ճը շարժ­վում է: Հե­տո գնում են ի­րենց ա­ռօ­րյա գոր­ծին՝ էս խեղ­ճե­րին թող­նե­լով բախ­տի քմա­հա­ճույ­քին: Բայց ա­մե­նա­հե­տաքր­քի­րը հի­վան­դա­նո­ցի ճա­կա­տին կար­միր, լայն ու եր­կար պաս­տա­ռի վրա սպի­տակ խո­շոր տա­ռե­րով գր­ված լո­զունգն է, որ ռայ­կո­մի ժա­մա­նա­կից է մնա­ցել փակց­ված. հա­յե­րեն՝ «Կեց­ցե հե­ղա­փո­խու­թյու­նը», ռու­սե­րեն՝ «Ленин с нами» (Լե­նի­նը մեզ հետ է): Անգ­լե­րեն չկա: Անգ­լե­րե­նի տե­ղը բաց է թողն­ված՝ նա վսյա­կի պա­ժառ­նի սլու­չայ (ցան­կա­ցած անհ­րա­ժեշտ պա­հի հա­մար): Մեկ էլ տե­սար: Ի՞նչ ի­մա­նաս… Մի օր էլ անգ­լիա­կան նա­վա­պետ նե­մո­նե­րի նա­վե­րը փոշ­մա­նեն ու ցան­կա­նան մեր սա­րե­րը բարձ­րա­նալ: Էն թվե­րին ըն­դուն­ված էր, որ Լե­նին պա­պի­կը բո­լո­րիս հետ, բո­լո­րիս սր­տե­րում և հո­գի­նե­րում, բո­լո­րիս մեջ էր, ինչ­պես որ նախ­կին մշա­կույ­թը եր­բեմ­նի կուլ­տու­րա­յի նա­խա­րա­րի ներ­սում էր բնա­վոր­վել, ու էդ­տեղ էլ մնաց ու էդ­պես էլ դուրս չե­կավ լույս աշ­խարհ: Լավ, ան­ցած գնա­ցած բան է: Ինձ թվում է լո­զունգ­նե­րը կո­մու­նիս­տա­կան մաս­կի­րով­կա էին՝ իբր թե սո­վե­տում գիժ չկա, գժա­նոց որ­տե­ղի՞ց լի­նի: Ոչ սեքս կար, ոչ բոզ ու գյոթ, ոչ էլ տրանս­գեն­դեր, կո­մու­նիզ­մի վերջ­նա­կան հաղ­թա­նա­կին էլ մնա­ցել էին հաշ­ված տա­րի­ներ: Էն­քան մոտ էր, որ թվում էր, ա­մե­նա­կենտ­րո­նա­կան ռա­դիոն ա­մե­նագլ­խա­վոր կենտ­րո­նից ա­ռա­վո­տյան կհա­ղոր­դի. «Говорит и по­ка­зы­вает Моск­ва! Объявляем о наступлении эпохи коммунизма!» (Խո­սում և ցու­ցադ­րում է Մոսկ­վան: Հայ­տա­րա­րում ենք կո­մու­նիզ­մի դա­րաշր­ջան թևա­կո­խե­լու մա­սին), ու ամ­բողջ եր­կի­րը՝ մեր ու մա­նուկ, քոռ ու թո­փալ, մի ծայ­րից մյուս ծայ­րա­մաս, եր­ջան­կու­թյու­նից միա­բե­րան կբա­ցա­կան­չի՝ ու­ռա՜, ու­ռա՜, ու­ռա՜... Ի­դեա­լա­կան եր­կիր՝ սաղ աշ­խար­հին հե­րիք չի խա­բում էր, դեռ ի­րեն ու իր ժո­ղովր­դին էլ հե­տը: Էն­քան խաբխ­բեց, որ իր հո­րի­նած ստից փլուզ­վեց:
Հի­մա սրանց թող­նենք էս­տեղ, գանք մեր սգա­վոր հաս­տա­տու­թյա­նը: Էն հաս­տագ­լուխ դոկ­տոր պրո­ֆե­սոր գլ­խա­վոր բժիշ­կը, որ օպ­տի­մա­լաց­ման ար­դյուն­քում հա­մա­տե­ղում էր նաև ա­վագ բուժք­րոջ պար­տա­կա­նու­թյուն­նե­րը ու ա­մե­նօ­րյա հեր­թա­պա­հու­թյուն­ներն ինքն էր կա­տա­րում հա­նուն հա­վե­լյալ վճա­րում­նե­րի, որ բա­րո­յա­կան հաղ­թա­նակ­նե­րից հոգ­նած ան­ցել էր նյու­թա­կան նվա­ճում­նե­րի, ստու­գում­նե­րից հե­տո ա­սաց, որ հո­գե­բա­նա­կան շե­ղում­ներ ու­նեմ, ու ես էդ պա­հին հան­գա մո­մի պես, ա­սաց, իբրև թե, որ ա­մեն սկիզբ յուր վերջն ու­նի, հը­բը ըն­չի՞ մեր վեր­ջի մա­սին աստ­ղե­րը ո­չինչ չեն հու­շե, հը­բը ըն­չի՞… Ա­նա­պա­տի ար­նա­ծոր արև, սպի­տակ պա­տեր ու ա­ռաս­տաղ, սպի­տակ սա­վան ու սպի­տակ խա­լաթ­ներ, մի պիրկ պա­րան ու երկ­նու­ղեշ փայ­տեր եր­կու: Ի՞նչ մնաց ինձ այս ա­նի­րավ աշ­խար­հում՝ ոս­կյա մի ցեպ ի­րա խա­չով՝ մո­րիցս հի­շա­տակ, մի հեր՝ ի­րա կն­կա հետ ու մի պա­ռավ տատ: ՈՒ ամ­պա­մած մի գոր­շու­թյուն. ու­րիշ ո­չինչ, ու­րիշ ո­չինչ... Բայց և այն­պես, ա­մեն հի­շե­լիս՝ դառ­նամ զո­ղոր­մի տամ մորս, որ հանգ­չի խա­ղա­ղու­թյամբ յուր մոր, նրա տի­րոջ մոր ու հոր տոհ­մա­յին հան­գս­տա­րա­նում:
Արթ­նա­ցա ձյու­նա­ճեր­մակ հի­վան­դա­սե­նյա­կում, ան­ծա­նոթ մի­ջա­վայ­րում: Էս­տեղ են ա­սել, ա­րա վա՛յ-վա՜յ, իս­կա­կա­նից վա՜յ, ա­րա հե՜յ-գե՛յ, իս­կա­կա­նից՝ գե՛յ… ՈՒ ե­ղավ հրաշ­քը. կես­գի­շե­րին, արևի շո­ղե­րի լու­սապ­սա­կով, լու­սա­մու­տից հի­վան­դա­սե­նյակ թա­փան­ցեց Լու­սա­վո­րի­չը, որ ա­ղո­թում, խունկ էր ծխում և մոմ վա­ռում իմ հո­գու փր­կու­թյան հա­մար, որ մութ գի­շեր­վա խա­վա­րում կայծ­կլ­տում էր մեն մե­նակ հեռ­վից եր­կար ժա­մա­նակ: Ա­պա հի­վան­դա­սե­նյակ մտան մի խումբ հրեշ­տակ­ներ՝ ճեր­մակ թևե­րը թա­փա­հա­րե­լով օ­դի մեջ ու մեր պա­լա­տը վե­րա­ծե­ցին հրեշ­տակ­նե­րի կա­ցա­րա­նի: Միայն հի­վան­դա­սե­նյա­կում պառ­կած ար­դար­ներն ու ես էինք ար­ժա­նա­նում Լու­սա­վոր­չի վառ­վող կան­թե­ղը տես­նե­լուն։ Ոս­կեթևիկ հրեշ­տակ­նե­րը սուրբ Լու­սա­վոր­չի գլ­խի վրա եր­կն­քից կախ­ված մի օ­ղակ էին կազ­մել։ Գլ­խա­վոր բժիշ­կը հարց­րեց հայ­րա­պե­տին, թե ին­չու ին­քը չի կա­րո­ղա­նում տես­նել այդ երկ­նահ­րաշ լույ­սը, ո­րով հիա­ցած էին բո­լոր հի­վանդ­նե­րը։ Եվ Լու­սա­վոր­չի լու­սա­տու լույս հո­գին պա­տաս­խա­նեց. «Սնա­փա­ռու­թյու­նը, նա­խան­ձը, ա­տե­լու­թյու­նը նեն­գու­թյան կր­քեր են դժո­խա­յին, որ մութ վա­րա­գույր են քա­շում աչ­քե­րի առջև։ Տերն ան­պա­րան կան­թե­ղը ցույց է տա­լիս միայն այն ար­դար­նե­րին, ո­րոնց հո­գին ա­վե­լի ճեր­մակ է, քան շու­շա­նը հո­վիտ­նե­րի, ո­րոնց հո­գին ծան­րա­ցած չէ չա­րու­թյամբ, այլ ա­վե­լի թեթև է, քան հրեշ­տակ­նե­րի դրախ­տա­բույր շուն­չը»։ Նրան լսե­լով՝ գլ­խա­վոր բժիշ­կը հաս­կա­ցավ, որ Լու­սա­վոր­չի կան­թե­ղը հայտ­նա­բե­րել է իր կո­ռուպ­ցիոն ան­վե­րահս­կե­լի ռիս­կերն ու գոր­ծած սրի­կա­յու­թյուն­նե­րի ամ­բողջ փուն­ջը, և ճեր­մակ խա­լաթն ու կալ­պակն էլ ի­րեն չեն փր­կի, վա­խից փակ­վեց իր աշ­խա­տա­սե­նյա­կում ու մի քա­նի օր դուրս չե­կավ: ՈՒ թեև նրա հետևից հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րը չե­կան, բայց դա էլ հու­մա­նի­տար ար­դար դա­տաս­տա­նի նման մի բան էր, ո­րին այդ կո­ռում­պաց­ված ա­վա­զա­կը միան­գա­մայն ար­ժա­նի էր:
Այդ օր­վա­նից դրա հա­մար կղ­զին կոչ­վեց Ախ­թա­մար, և ես հան­ձն­վե­ցի ան­հա­վա­սար պայ­քա­րի ա­լե­կոծ հոր­ձա­նու­տին և երդ­վե­ցի ան­դադ­րում պայ­քա­րել, քաջ գի­տակ­ցե­լով, որ իմ պայ­քա­րը ՝ «պայ­քա՛ր, պայ­քա՛ր մինչև վերջ» նշա­նա­բա­նով վերջ չու­նի:
Իսկ այժմ դառ­նամ փա­ռա­բա­նեմ գե­րա­գույն գլ­խա­վոր բախ­տա­գու­շա­կի հա­ղոր­դումն առ այն, որ իմ աստ­ղի տակ ծն­ված­նե­րը բազ­մա­կող­մա­նի, պեր­ճա­խոս ու ճար­պիկ են, բայց եր­բեմն ան­հա­ջո­ղու­թյան են մատն­վում ան­կա­յու­նու­թյան ու ցր­վա­ծու­թյան պատ­ճա­ռով: Իսկ ես ոչ ինք­նաքն­նա­դա­տա­բար կա­վե­լաց­նեի, որ այդ պայ­մա­նա­կա­նու­թյուն­նե­րից վա­ղուց, դեռ խուն­տա­յի կող­մից իմ նկատ­մամբ հե­տապն­դում­նե­րի, ա­նա­զա­տու­թյան ու փա­խուս­տի օ­րե­րից, ձեր­բա­զատ­վել եմ, որ չա­փա­զանց հե­տաք­րք­րա­սեր ու ան­հան­գիստ բնա­վո­րու­թյուն ու­նեմ, ակ­տիվ ու կեն­սու­նակ եմ, նաև կեն­սա­սեր, չնա­յած, ըստ աք­քա­դա­կան թե կել­տա­կան սկզբ­նաղ­­բյուր աստ­ղա­գու­շակ­նե­րի, ո­րոնց ես ա­ռանձ­նա­պես չեմ վս­տա­հում, իբր թե երկ­վո­րյակ­նե­րը նաև եր­կե­րե­սա­նիու­թյան և ցր­վա­ծու­թյան հատ­կա­նիշ­ներ ու­նեն, իբր թե ծան­ծա­ղա­միտ ու ան­կա­յուն են, հիս­տե­րիկ ու հի­վան­դա­գին երևա­կա­յու­թյուն կրող են, բայց կեն­դա­նա­կեր­պի նշան­նե­րը հու­շում են, որ դա հար­գե­լի պատ­ճա­ռով է՝ ա­րյու­նա­տար ա­նոթ­նե­րի հետ կապ­ված ա­նա­ռող­ջու­թյան ու է­լի նման ան­հե­թե­թու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով, ո­րոնք, բնա­կա­նա­բար, ոնց որ սահ­մա­նադ­րա­կան կար­գը, իմ հա­գով չեն:
Ան­կեղծ ա­սած, ինձ հա­ջող­վեց բիո­կապ հաս­տա­տել տի­բե­թյան լա­մա­նե­րի հետ և, հե­ռաու­սուց­ման ար­դյուն­քում, կա­րո­ղա­ցա են­թա­գի­տակ­ցա­կան ըն­կա­լում­ներս տե­ղա­փո­խել գի­տակ­ցա­կան դաշտ և, ե­թե կենտ­րո­նա­նամ մեկ կե­տի վրա, ա­պա կա­րող եմ հեշ­տու­թյամբ շր­ջել աշ­խար­հը: Տվեք ինձ այդ հեն­ման կե­տը, և ես կշր­ջեմ աշ­խար­հը՝ եր­բեմն պա­հան­ջում է ու­ղեղս մի­գա­մա­ծու­թյուն­նե­րի պա­հին, բայց երբ մթագ­նումն անց­նում և վրա է հաս­նում պայ­ծա­ռա­ցու­մը, ինձ հա­ջող­վում է վա­նել այն, քան­զի այդ­պի­սի դրսևո­րում­նե­րը սո­վո­րա­բար ու­նե­նում են ան­կան­խա­տե­սե­լի հետևանք­ներ: Ա­ռայժմ: Ինք­նազ­սպ­ման այդ պա­հե­րին իմ ու­ղե­ղի մեջ ա­ռա­ջա­նում է գան­գիցս ա­վե­լի մեծ մի գունդ, ո­րի թա­ղան­թը փա­թաթ­վում է գան­գա­տու­փիս և ծանր մե­տա­ղա­կան մի օ­ղակ սկ­սում է դան­դաղ սեղ­մել և, ծանր ցա­վեր պատ­ճա­ռե­լով, բաց­վում է գաղ­թու­նիս կա­փա­րի­չը, հն­չում է ա­հագ­նամ­ռունչ երկ­նա­յին ո­րո­տի ձայ­նը, ո­րին հա­ջոր­դող կայ­ծա­կը շեշ­տա­կի հար­վա­ծում է ու­ղե­ղա­յին կենտ­րո­նիս՝ հար­վա­ծի հե­տա­գի­ծը լու­սա­վո­րե­լով տիե­զեր­քից մինչև միտքս և ու­ղեղս: Դա անն­կա­րագ­րե­լի, ան­տա­նե­լի, սոս­կա­լի ցավ է, ո­րին անհ­նար է դի­մա­նալ: Ցա­վի մեջ ես տես­նում եմ այդ պա­հը, երբ եր­կն­քից գա­հա­վի­ժում են տե­ղա­տա­րա­փի հար­ված­նե­րը, և այ­րում են մար­մինս, ներ­ծծ­վում նյար­դե­րիս և ա­րյանս մեջ, հո­սում ե­րակ­նե­րիս մի­ջով: Այդ ժա­մա­նակ ես ան­կա­րող եմ տի­րա­պե­տե­լու ինձ և ըն­դու­նակ եմ ցան­կա­ցած քայ­լի, մինչև խա­ղաղ­վելս, ո­րը նման է հո­գե­գալս­տյան: Հատ­կա­պես ցան­կա­նում եմ նշել, որ ոչ մե­կի նկատ­մամբ պար­տա­վոր­վա­ծու­թյուն չու­նեմ, դր­սից փո­ղեր չեմ ստա­նում և օֆ­շո­րա­յին հու­դա­յա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ չեմ մա­տու­ցում՝ իմ երկ­րից դուրս բե­րե­լով թթ­ված­նա­յին բար­ձե­րի նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող կա­պի­տա­լը: Էդ­պի­սի­նե­րին գնա­ցեք նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի ու ձեր կղե­րա­կան­նե­րի պադ­վալ­նե­րի մեջ ման ե­կեք, ու էն գրան­տա­կեր­նե­րի, որ փող հատ­կաց­նո­ղի կամ­քին հլու հնա­զանդ ու­զե­նան նա­զա­նի կամ բերդ, կա­տյու­շա ու լամ­բա­դա կպա­րաց­նեն, ու­զե­նան՝ ստ­րիպ­տիզ: Փո­ղը ես եմ տա­լիս, ե­րաժշ­տու­թյու­նը ես եմ պատ­վի­րում… Պարզ ու միան­շա­նակ: Թե չէ, Աստ­ված չա­նի, որ ես գտ­նեմ դրանց՝ պա­տաս­խանս կլի­նի ան­հա­մա­չափ ու­ժեղ՝ թա­թիկ­նե­րը կկտ­րեմ ու կու­տեց­նեմ տե­րե­րին…
Ար­տա­սահ­մա­նում լավ ըն­կեր­ներ ու բա­րե­կամ­ներ ու­նեմ, բայց ազ­գա­կան­ներ չու­նեմ: Սրանք պու­զա­տի օ­լի­գարխ­ներ չեն, այլ պարզ ու հա­սա­րակ մար­դիկ: Հա­ճախ ինքս եմ օգ­նում, օ­րի­նակ եղ­բորս, քրոջս, տիկ­նոջս ազ­գա­կան­նե­րին, նրանց փոխ­կա­պակց­ված ըն­տա­նիք­նե­րին՝ դրա­մա­կան խո­շոր նվի­րատ­վու­թյուն­ներ կա­տա­րե­լով: Էդ էլ չա­նե՞մ, ի՛նչ է: Են­թադ­րենք իմ ըն­տա­նի­քի վրա եմ ծախ­սել: Ազ­գու­թյունս և սեռս այս գոր­ծում, վս­տահ եմ, կարևոր չեն, դրանք մեր նոր ի­րա­կա­նու­թյան մեջ ընդ­հան­րա­պես նշա­նա­կու­թյուն չու­նեն՝ կա­րող ես նաև երկ­սեռ ու բազ­մա­սեռ լի­նել, սե­ռա­փո­փո­խա­կան լի­նել: էն խեղճ ֆիզ­կուլ­տուր­նի­կի նման, նաև, թե սիրտդ կա­մե­նա, տղա-աղ­ջիկ, աղ­ջիկ-տղա: Հա, իմ պաշտ­պա­նու­թյան տակ եմ վերց­րել դրան: Ֆիլմ էլ ենք նկա­րե­լու, հլա, ե­թե կու­զեք, ար­ձանն էլ ենք դնե­լու: Բա ո՜նց, ի՛նչ եք կար­ծում, ան­պաշտ­պան աղջ­կան, թե՞ տղա էր, ար­դեն ա­մեն բան խառն­վել է ու­ղե­ղիս մեջ, ազ­գո­վի վրա եք տվել ու դա­ժա­նա­բար հա­լա­ծում, քֆր­տո­ցով մեյ­լում, ա­տե­լու­թյուն եք սեր­մա­նում ու վրա­յից էլ սա­դիս­տա­բար լայ­քում եք ա­մեն մի փո­ղո­ցա­յի­նի ֆեյք-սպառ­նա­լիք­նե­րը: Էն ժա­մա­նակ գռմ­ռա­յիք: Շնա­բա­րո էդ դուրս­պր­ծուկ­նե­րի վնգս­տո­ցը շատ շու­տով լսե­լի կդառ­նա: Համ­բե­րեք, բան չմ­նաց: Թե՞ էն ժա­մա­նակ դուխ­ներդ չէր հե­րի­քում: Էս պա­րա­գա­յում ես միշտ տու­ժո­ղի ու հար­վա­ծի տակ գտն­վո­ղի կող­քին եմ, սա­րի պես մեջ­քին կանգ­նած… Ի՞նչ գի­տեք, կա­րող է հա­ջո­ղաց­րել ու ան­ցել է բազ­մա­գույն, գույ­նզ­գույն, յոթ­նե­րանգ ծիա­ծա­նի տա­կով: Ի­րա գործն է՝ ու­զի հի­մա էլ մյուս կող­մը կանց­նի: Ձեզ ի՞նչ: Վեր­ջա­պես, մի կողմ դնենք մար­դու ա­զա­տու­թյուն­ներն ու ի­րա­վունք­նե­րը, դեռ Մարքսն իր «Կա­պի­տա­լում» մաս­նա­վո­րա­պես նշել է, որ ա­մե­նա­մեծ կա­պի­տա­լը մարդն է, ի՛նչ կապ ու­նի սե­ռը: Մարդս մարդ լի­նի:
Էն ո՞նց է ա­սում. սեռս գաղտ­նի թող մնա: Հի՜, հի՛, հի՛… Գի­տեմ, գի­տեմ, որ սեռս չի, սերս է եր­գում… Բայց թե ա­սա, այ հի­մար, սե­րը ո՞րն է, սեր չկա, թե՞ պլա­տո­նա­կանն ես գե­րա­դա­սում, թե՞ տղա-տղա, աղ­ջիկ-աղ­ջիկ կամ մի­գու­ցե ար­դեն խմ­բա­կա­յի՞ն: Վեր­ջա­պես, հաս­կա­ցեք, սե­րը սե­ռով չի պայ­մա­նա­վոր­ված, ոչ էլ միայն կիրք ու զգաց­մունք, մար­մին ու հո­գի է, այլև լր­ջա­գույն պա­տաս­խա­նատ­վու­թյուն և պար­տա­կա­նու­թյուն: Սե­րը մեղ­րի տա­կառ է, ո­րի ե­րե­սի մեղ­րը մեղ­րամ­սից հե­տո հատ­նում է ու մատ­նում տա­կից դուրս ժայթ­քող գար­շա­հո­տու­թյան ան­խու­սա­փե­լի գո­յու­թյու­նը: Եվ ա­մուս­նա­կան սի­րա­տո­չոր զույ­գի միջև սկս­վում է գո­յա­պայ­քա­րը հա­նուն մար­դու ի­րա­վունք­նե­րի: Դա է պատ­ճա­ռը, որ շատ ա­մուս­նա­ցած­ներ ե­րա­զում են ա­մուս­նա­լուծ­վել, թեև չա­մուս­նա­ցած­ներն էլ ձգ­տում են ըն­տա­նիք կազ­մել, ե­րե­խա ու­նե­նալ, ո­րը, ըստ էնշ­տեյ­նի հա­վա­նա­կա­նու­թյան տե­սու­թյան, անհ­րա­ժեշտ պա­հին, կա­րող է քա­քել ձեր գլ­խին: Ըն­տա­նիք կազ­մե­լը խաղ ու պար չէ, ձմե­րուկ էր՝ կտ­րե­ցիր ու մեկ էլ տե­սար մի­ջու­կը ան­համ ու խակ դար­ման է: Ի՞նչ տես ա­նիլ, որ հը­մեն-զը­մեն դը­բա լա­վը գնա: Չկա հար­ցին պա­տաս­խան…
Իսկ ես ա­ռա­ջար­կում եմ, ըն­տա­նի­քի պահ­պա­նու­թյան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով, վե­րահս­կո­ղու­թյուն սահ­մա­նել յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու ար­տա­մուս­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի և սե­ռա­կան կյան­քի վրա: Մենք պե­տու­թյու՞ն ենք, թե՞ ոչ: Ե­թե ա­յո, ու­րեմն պե­տու­թյու­նը պար­տա­վոր է տե­ղե­կաց­ված լի­նել իր քա­ղա­քա­ցու անձ­նա­կան կյան­քի, ին­չու ոչ, նաև ան­կող­նա­յին, մի բար­ձի ծե­րա­նա­լու խոս­տմ­նա­զան­ցու­թյան, նրա վարք ու բար­քի բո­լոր ման­րա­մաս­նե­րի վե­րա­բե­րյալ: Մենք մեր­ժում ենք ճն­շու­մը ան­ձի ա­զա­տու­թյուն­նե­րի և ա­զատ տե­ղա­շար­ժի վրա, բայց բար­ձի­թո­ղի վի­ճակն էլ ան­հան­դուր­ժե­լի է, ո­րը հան­գեց­րել է նրան, որ ոչ ոք ա­ռայ­սօր չի պար­զել հար­ցի էու­թյու­նը, թե ին­չից է, որ Հա­յաս­տա­նում ջրե­րը չեն հան­գր­վա­նում, այլ գնում են ա­պաս­տա­նում օ­տա­րի մութ տա­փաս­տա­նում… Հը՛, հի՞նչ կա­սես, մա­տաղ քեզ, մադ­մուա­զել Ֆի­ֆի, հունց ու՞ս: Բո­լոր դա­սա­կան­նե­րը տխ­մար են: ՈՒ­շա­դիր կար­դա­ցեք: Աշ­խար­հի ա­մե­նա­լավ բա­նը կինն ու գի­նին են: Էդ միայն ձե՛ր հե­րոս­նե­րին կա­րող են հաղ­թել, մեզ՝ ոչ, մեզ միայն հա­ճույք են պատ­ճա­ռում, ու չեք ա­մա­չու՞մ Օ­մար Խա­յա­մից, Ռա­վե­կից, Շո­լո­խո­վից ու Տոլս­տո­յից, վեր­ջա­պես Լևոն Հրա­չյա­յի Ներ­սի­սյա­նից… Իսկ ես ու շունս շա­րու­նա­կում ենք թա­փա­ռել փո­ղոց­նե­րում՝ ես իր սի­րով, նա՝ ու­րի­շի: Լավ, օ­րը մթ­նեց, ժամն է ար­դեն ի­րիկ­նա­հա­ցիս, թե չէ տխ­րու­թյունս կա­մաց-կա­մաց կփոխ­վի լա­ցի…
Դա­վիթ Մկր ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 3596

Մեկնաբանություններ