Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Խա­ղա­ղու­թ­յուն կա­մե­ցո­ղը միշտ պետք է զգոն լի­նի, միշտ զեն­քը ձեռ­քին կամ բար­ձի տակ»

«Խա­ղա­ղու­թ­յուն կա­մե­ցո­ղը միշտ պետք է զգոն լի­նի, միշտ զեն­քը ձեռ­քին կամ բար­ձի տակ»
20.03.2020 | 03:35

«Ի­րա­տե­սի» հյու­րը գրող, հրա­պա­րա­կա­խոս ՆԱ­ՆԵՆ է:

-Նա­նե, թա­գա­վա­րա­կի (կո­րո­նա­վի­րու­սի) պատ­ճա­ռա­բան­ված (կամ գու­ցե՝ չպատ­ճա­ռա­բան­ված) խու­ճա­պի հաղ­թար­շա­վը մղում է բո­լո­րիս սևեռ­վել այդ կե­տի վրա և կա­մա-ա­կա­մա դառ­նալ հա­մընդ­հա­նուր ան­հան­գս­տու­թյան կրո­ղը: Բայց քիչ չեն նաև ան­տար­բեր, ան­գամ սար­կաս­տիկ ար­ձա­գանք­ներն այս ա­մե­նին: Մի ոչ հայ­կա­կան կայ­քում էլ այլևայլ փաս­տե­րի հա­մադ­րու­թյամբ եզ­րա­հան­գել էին, թե այս հա­մա­ճա­րա­կը, ոչ ա­վել, ոչ պա­կաս, Չի­նաս­տա­նի հաշ­վարկ­ված տն­տե­սա­կան ծրա­գիրն էր՝ օ­տա­րերկ­րա­ցի ներդ­րող­նե­րի բաժ­նե­մա­սերն է­ժան ձեռք բե­րե­լու և միանձ­նյա տնօ­րի­նե­լու կան­խագծ­ված սցե­նա­րով: Դուք, քն­նե­լով այս ի­րո­ղու­թյու­նը բժշ­կի մաս­նա­գի­տա­կան հա­յաց­քով և հան­րա­յին խն­դիր­նե­րին մշ­տա­պես ար­ձա­գան­քո­ղի մտա­հո­գու­թյամբ, ի՞նչ ա­նուն կտաք կո­րո­նա­վի­րու­սա­յին պատ­մու­թյան չընդ­հատ­վող եր­թին:
-Նո­րու­թյուն չեն մո­լո­րա­կով մեկ ըն­թա­ցող ծրագ­րա­վոր­ված գլո­բալ գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք շատ բան են նե­րա­ռում ի­րենց մեջ, բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով են շո­շա­փուկ­ներ տա­րա­ծել: Եվ այդ գոր­ծըն­թաց­նե­րի, մեղմ ա­սած, ոչ բա­րի նպա­տակ­ներն էլ ար­դեն նո­րու­թյուն չեն: ՈՒ քա­նի որ դրանց դեմ լուրջ հա­կազ­դե­ցու­թյուն չի ձևա­վոր­վում, «ձնա­գուն­դը» հս­կա­յա­նում է օր օ­րի: Գի­տու­թյան նվա­ճում­ներն էլ հա­ճախ օգ­տա­գործ­վում են ի չարս, ի­հար­կե՝ քո­ղա­ծածկ, բա­րու­թյան դի­մակ­նե­րով, ար­հա­վիրք­նե­րի, հա­մա­ճա­րակ­նե­րի տես­քը կապ­կած: Ա­ռանձ­նա­պես թա­քուն տե­ղե­կատ­վու­թյուն չէ նաև աշ­խար­հի այս կամ այն երկ­րում վտան­գա­վոր ին­ֆեկ­ցիա­նե­րի հե­տա­զոտ­մամբ (և ոչ միայն) զբաղ­վող բիո­լո­գիա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րի առ­կա­յու­թյու­նը, իսկ դրանք ա­կան­նե­րի պես ա­մեն պահ կա­րող են «պայ­թել», դուրս հա­նել ի­րենց պա­րու­նա­կու­թյու­նը: Դրա օ­րի­նակ­նե­րը ևս կան: Այն­պես որ, չի բա­ցառ­վում, որ գի­տու­թյանն ան­հայտ այս վի­րու­սը ոչ թե բնա­կան մու­տա­ցիա­յի ար­դյունք է, այլ հեր­թա­կան փոր­ձար­կում: Իսկ որ դա կա­րող էր Չի­նաս­տանն ին­քը ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով օգ­տա­գոր­ծել, ևս հնա­րա­վոր է: Ա­մեն դեպ­քում, մեր այս՝ «գլու­խը կորց­րած» ժա­մա­նակ­նե­րում, քա­նի որ ար­հես­տա­կան ար­հա­վիրք­ներ, հա­մա­ճա­րակ­ներ աշ­խարհ բե­րե­լու հա­մար ջա­նա­ցող­ներն այն­քան նպա­տա­կաս­լաց են և օր ու գի­շեր ար­թուն, բնա­կան երևույթ­ներն ա­մե­նա­քիչ հա­վա­նա­կանն ու հան­դի­պող­ներն են:
-Չե՞ք կար­ծում, որ հա­յերս, պարզ հայ մար­դիկս ա­սես հարևան­ցի հա­յաց­քով ենք դի­տում և ըն­կա­լում այն ա­մե­նը, ինչն ան­մի­ջա­կա­նո­րեն չի առ­նչ­վում մեզ, ին­չը մենք չենք զգում մեր սե­փա­կան մաշ­կի վրա:
-Այդ մա­սին շատ եմ մտո­րել, ո­րով­հետև մեր պատ­մու­թյա­նը մի թեթև հա­յացք գցե­լիս էլ ա­ռա­ջի­նը դա է աչ­քի զար­նում՝ միշտ նույն փոսն ընկ­նե­լու զար­մա­նա­լի փաս­տը: Մենք ա­սես բնավ փորձ չենք կու­տա­կում. պա­հը ե­կավ, տե­ղը տե­ղին հա­մախ­մբ­վում ենք, տե­ղը տե­ղին մեր կռի­վը տա­լիս, հե­տո անց­նում ա­ռօ­րյա կյան­քին, մո­ռա­նա­լով, թե ինչն ին­չոց էր, որ­տե­ղից ե­կավ, ինչն էր պատ­ճա­ռը: Եվ դրա ար­դյուն­քում հե­տո նույն ար­հա­վիր­քին կր­կին ու կր­կին ենք ա­ռե­րես­վում: Մենք չու­նենք վտանգ­նե­րի խոր վեր­լու­ծու­թյուն, կան­խար­գել­ման հար­ցե­րին լուրջ մո­տե­ցում: Վտանգ ա­սե­լով միայն պե­տա­կան սահ­մանն ենք հաս­կա­նում և բա­ցա­հայ­տո­րեն մեր ա­ռաջ կանգ­նած թշ­նա­մին: Իսկ այ­սօր­վա ա­մե­նավ­տան­գա­վոր վտանգ­ներն ան­տես են, ա­մե­նուր, դի­մա­կա­վոր: Այս­պի­սի ա­սույթ կա՝ «Թշ­նա­միդ մուկ էլ լի­նի, նրա մեջ փիղ տես»: Երկ­րի անվ­տան­գու­թյան հա­մար հիա­նա­լի բա­նաձև է, չնա­յած մե­րը չէ (և ես դա հա­ճախ եմ մեջ­բե­րում, մինչև մե­րը դառ­նա): Մինչ­դեռ մենք հա­կա­ռակն ենք միշտ ա­նում՝ փի­ղը կանգ­նած մեր դեմ-դի­մաց՝ մկան տեղ էլ չենք դնում: ՈՒ դրա հա­մար մեր մար­տե­րը կե­նաց-մա­հու են, շատ ու շատ կո­րուստ­նե­րից հե­տո միայն, և հաղ­թա­նակ­նե­րը՝ ա­հա­վոր դժ­վար: Էլ չա­սած, որ հաղ­թա­նա­կին էլ տեր կանգ­նել կար­գին չգի­տենք: Շտա­պում ենք մեր տու­նու­տե­ղին, մեր խա­ղաղ կյան­քին: Իսկ խա­ղա­ղու­թյուն կա­մե­ցո­ղը միշտ պետք է զգոն լի­նի, միշտ զեն­քը ձեռ­քին կամ բար­ձի տակ: Խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան այն հե­ռու տա­րի­նե­րին ստույգ փաս­տեր կան, որ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րը ծպ­տյալ այ­ցե­լում էին այն մար­զեր, որ­տեղ ադր­բե­ջան­ցի­նե­րը մեծ թիվ էին կազ­մում, և հրա­հան­գում բո­լո­րին շատ ե­րե­խա ու­նե­նալ և զենք պա­հել, ո­րով­հետև «մի օր պետք է գա­լու»: Ա­հա թե ինչ­պես են, ան­գամ սե­փա­կան հող չու­նե­նա­լով, գո­յատևում այս մո­լո­րա­կի վրա: Իսկ մենք հիմ­նա­կա­նում, կար­ծում եմ, Աստ­ծո պա­հածն ենք:
-Գու­ցե ինձ հետ չհա­մա­ձայ­նող­ներ լի­նեն, բայց իմ կար­ծի­քով մենք, մեծ հաշ­վով, ան­տար­բեր ենք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ ան­ցու­դար­ձե­րի հան­դեպ: Գու­ցե 1915-ից հա­յի գե­նե­տիկ հի­շո­ղու­թյան մեջ դաջ­ված աշ­խար­հի հզոր­նե­րի վե­րա­բեր­մու՞նքն է մեզ բնազ­դո­րեն մղում այս­պի­սի հա­կա­դար­ձու­մի այդ նույն ան­տար­բեր աշ­խար­հի նկատ­մամբ: Կամ գու­ցե մեր ցավն այն­քան մեծ է, որ իր մեջ չի՞ տե­ղա­վո­րում մեկ այլ՝ հա­մընդ­հա­նուր ցա­վի բա­ղադ­րի­չը:
-Հնա­րա­վոր է, որ այդ եր­կուսն էլ ի­րենց դերն ու­նեն, բայց դրանք բնազ­դա­յին պա­թո­լո­գիա­կան ար­ձա­գանք­ներ են: Իսկ ապ­րե­լու և գո­յատևե­լու հա­մար պետք է գի­տակ­ցա­կան ար­ձա­գանք և վե­րա­բեր­մունք ձևա­վո­րել, բարձր կանգ­նել բնազ­դա­յի­նից, այն էլ՝ ախ­տա­բա­նա­կան: Եվ նաև դեռ ըն­դու­նե­լի կլի­ներ, ե­թե այդ ան­ցու­դար­ձը մեզ չվե­րա­բե­րեր: Բայց այդ­պես չէ։ Այ­սօր էլ նույն ու­ժե­րը կան, ո­րոնք 1915 թվին մեկ հայ էին ու­զում թող­նել, կամ էլ ան­գամ այդ մե­կը չթող­նել: Չէ՞ որ թուր­քը միայն գոր­ծիք էր, հա­յա­կոր­ծան ծրա­գիրն այն ու­ժե­րինն էր, ո­րոնց հետ մենք այ­սօր գր­կա­խառն­վում ենք, ա­ղեր­սում ի­րենց բա­րե­կե­ցու­թյու­նից մեզ էլ բա­ժին հա­նել, և ո­րոնք այ­սօր էլ նույն ծրագ­րի տերն են, այն էլ ա­վե­լի ա­ռա­ջա­ցած, զար­գա­ցած գի­տա­տեխ­նի­կա­կան «գոր­ծիք­նե­րով»: «Օ­տա­րից ոչ կին առ, ոչ սնն­դամ­թերք»,- Ար­տա­շիր ար­քա­յի պա­լա­տի վրա է փո­րագր­ված ե­ղել: Իսկ մենք օ­տար­նե­րին մեր ըն­դերքն ենք հրամց­նում... Նրանց ծրագ­րե­րով ենք փոր­ձում եր­կիր պա­հել, հաշ­վետ­վու­թյուն­ներ ներ­կա­յաց­նում: Պատ­կե­րաց­նու՞մ եք, ե­թե մեզ մոտ էլ միգ­րա­ցիոն քա­ղա­քա­կա­նու­թյունն ի­րա­կա­նաց­վի, ինչ­պես Եվ­րո­պա­յում, մենք կարճ ժա­մա­նա­կից պար­զա­պես կդա­դա­րենք երկ­րի տե­րեր լի­նե­լուց: Մինչ­դեռ մենք մեր միա­տար­րու­թյա­նը ծանր գնով ենք հա­սել, ա­րյու­նով ենք այն ձեռք բե­րել, և հի­մա դա է մեր ամ­րու­թյան ա­մե­նա­մեծ գրա­վա­կան­նե­րից մե­կը: Եր­բեք չպետք է մո­ռա­նալ, որ մեր խն­դիր­նե­րը հիմ­նա­կա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ ան­ցու­դար­ձե­րի քու­րա­յում են ձևա­վոր­վում: Եվ ե­թե հնա­րա­վոր էլ չէ ճա­կա­տա­յին հա­կազ­դու­մը, փոքր քայ­լե­րով, թա­քուն, զար­տու­ղի գոր­ծե­լա­կեր­պով կամ գո­նե չշ­տա­պե­լով դր­սի հրա­հանգ­նե­րը պահ ա­ռաջ ի­րա­կա­նաց­նել, կար­ծում եմ շատ բա­նի կա­րե­լի է հաս­նել:
-Ձեր հրա­պա­րա­կագ­րու­թյան մեջ, ինչ թե­մա­յի էլ որ առ­նչ­վե­լիս լի­նեք, գե­րա­կա է չա­րի ու բա­րու հա­վեր­ժա­կան հա­կա­մար­տու­թյան թե­ման: Թե՛ չա­րի, թե՛ բա­րու ա­ռանց­քում մարդն է: Մարդն այս գո­յակռ­վում զո՞հ է, դա­հի՞ճ, թե՞ գոր­ծիք:
-Դե, ո­րով­հետև այդ հա­կա­մար­տու­թյու­նը հա­վեր­ժա­կան լի­նե­լու հետ նաև մեր կյան­քում ա­մե­նուր է: Այն կա, քա­նի որ այս կյան­քը մեզ տր­ված է այդ եր­կու­սի միջև ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու հա­մար: Իսկ դա հաս­կա­նալ է պետք: Յու­րա­քան­չյուր ոք պետք է ձգ­տի հաս­կա­նալ, թե որն է կյան­քի ի­մաս­տը, որն է իր ա­ռա­քե­լու­թյունն այս աշ­խար­հում, աշ­խա­տի ճշ­տել Աստ­ված-մարդ հա­րա­բե­րու­թյան խոր­հուր­դը և իր աշ­խար­հա­յին ըն­թաց­քը կար­գա­վո­րի, ձևա­վո­րի դրան հա­մա­հունչ: Ցա­վոք, քչերն են մինչև վերջ ըն­կա­լում ի­րենց գո­յու­թյան ի­մաս­տը: Եվ .... շա­րու­նակ­վում է, թե­ժա­նում ան­նինջ, հա­մառ պայ­քա­րը եր­կու ծայ­րա­հեղ բևեռ­նե­րի՝ բա­րու և չա­րի միջև, թե­ժա­նում է հենց մար­դու ջան­քով, ո­րը և՛ զոհ է այդ պայ­քա­րում, և՛ դա­հիճ, և՛ գոր­ծիք, նա­յած թե որ կող­մը որ դերն է ընտ­րում և դե­պի ուր է ուղ­ղում իր քայ­լե­րը նաև կյան­քից ան­դին:
-Աստ­վա­ծաշն­չյան «անձ­նագ­րա­վո­րում» ու­նե­ցող մեր հողն ու ժո­ղո­վուր­դը չընդ­հատ­վող փոր­ձու­թյուն­նե­րի թի­րա­խում են. ընդ ո­րում՝ դրանք թե՛ մարդ­կա­յին, թե՛ բնա­կան-տա­րե­րա­յին նա­խաս­կիզբ ու­նեն: Ին­չո՞վ սա բա­ցատ­րել:
-Մեր ժո­ղովր­դին շատն է տր­ված, իսկ «ում շատ է տր­ված, նրա­նից էլ շատ է պա­հանջ­վում»: Իսկ ար­դյո՞ք մենք կա­րո­ղա­նում ենք այդ շա­տի ճիշտ պա­հա­պան­ներ լի­նել, ար­դյո՞ք հա­ճախ չենք շեղ­վում Բարձ­րյա­լի նա­խան­շած ու­ղուց: Չէ՞ որ մեր մեջ էլ ա­մե­նա­տար­բեր մարդ­կա­յին ո­րակ­նե­րը կան, և կա չա­րի-բա­րու նույն պայ­քա­րը: Այդ է պատ­ճա­ռը, որ փոր­ձու­թյուն­նե­րը քիչ չեն և, ա­յո՛, դրանք և՛ այդ շա­տին տեր լի­նե­լու պատ­ճա­ռով են, և՛ մեր պատ­ճա­ռով, որ այն­քան էլ եր­բեմն ճիշտ չենք տեր կանգ­նում մեզ տր­վա­ծին: Դա երևի թե գա­լիս է նաև մեր ա­կունք­նե­րից և բնո­րոշ է իր բնօր­րա­նում աչք բա­ցա­ծին: Մարդն իր հո­ղի տերն է, մե­ջը վախ չկա, գողն է, որ ան­մի­ջա­պես մտա­ծում է, թե գո­ղո­նը ոնց թաքց­նի, ոնց պաշտ­պա­նի ու հենց տե­րե­րից: Բայց չէ՞ որ գանձ ու­նե­ցողն էլ պետք է զգոն լի­նի, ո­րով­հետև աչ­քա­բաց­ներն ու «զոռ­բա­նե­րը», գի­շերն էլ լույս ա­րած, ի­րենց գոր­ծին են: Իսկ մենք այս թանկ, բիբ­լիա­կան հո­ղի պես գանձ ու­նենք, ու շուր­ջը լի­քը քոչ­վոր:
-Բա­նա­կան մար­դը ցան­կա­ցած վի­ճա­կում ջա­նում է չկորց­նել լա­վա­տե­սու­թյու­նը: Այս դեպ­քում ո­րո­շի­չը ի­րե­ղեն հե՞նքն է, թե՞ մար­դու ներ­քին բո­վան­դա­կու­թյու­նը:
-Լա­վա­տե­սու­թյու­նը չկորց­նե­լը հեշտ չէ հենց այն պարզ պատ­ճա­ռով, որ հիմ­նա­կա­նում կարևոր­վում է ի­րե­ղեն հեն­քը, մար­դը հե­ռա­ցել է ինքն ի­րե­նից՝ իր հետևից փա­կե­լով սե­փա­կան աշ­խար­հի դռ­նե­րը: Իսկ դր­սի աշ­խարհն այն­քան էլ հյու­րըն­կալ չէ, մյուս կող­մից էլ նյու­թա­պաշ­տու­թյու­նը նաև ա­գա­հու­թյան է տա­նում՝ մի ցան­կու­թյուն ի կա­տար ա­ծե­լուց հե­տո մյու­սին են ձգ­տում, հե­տո ա­վե­լիին, և... հա­գե­ցում չկա: ՈՒ երբ, ի վեր­ջո, հաս­կա­նում են, որ ու­նայն է ա­մե­նայն բան, ին­չը նյու­թե կա­ղա­պար ու­նի, ինչն աշ­խար­հա­յին ցան­կու­թյուն­նե­րի չափ փոքր է ու սին, դե­պի հետ՝ դե­պի սե­փա­կան աշ­խարհ, հո­գու տա­րածք, Աստ­վա­ծա­յին ա­կունք­նե­րին վե­րա­դար­ձի ճա­նա­պար­հը չեն կա­րո­ղա­նում գտ­նել: Իսկ միայն այն­տեղ է լա­վա­տե­սու­թյան անս­պառ աղ­բյու­րը: Մենք լավ ճա­նա­չում ենք մեր մար­մի­նը, մինչ­դեռ ա­վե­լի կարևո­րը՝ հո­գին, մնում է ան­ճա­նաչ. զո­րաց­նում, փայ­փա­յում ենք մեր տես­քը՝ հո­գին թող­նե­լով ան­տես­ված, անխ­նամ, ան­լույս: Ա­հա մեր խեղ­ճու­թյան, ող­բեր­գու­թյուն­նե­րի, հու­սա­հա­տու­թյան պատ­ճա­ռը:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 8542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ