«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ադրբեջանն արգելել է իր քաղաքացիների վերադարձը

Ադրբեջանն արգելել է իր քաղաքացիների վերադարձը
28.03.2020 | 22:38

Համաձայն ադրբեջանական haqqin.az լրատվական կայքի՝ Նախիջևանի մաքսային կոմիտեին հանձնարարվել է կասեցնել Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Թուրքիայից Սադարակի անցակետով, ովքեր պետք է Նախիջևանի միջազգային օդանավակայանից մեկնեին Բաքու:Ա րգելվել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Նախիջևան, բոլոր տեսակի ավտոմեքենաների մուտքերն ու ելքերը ևս:


Թուրքիայում կորոնավիրուսի տարածման արագ տեմպերով պայմանավորված, Նախիջևանի ղեկավարությունը՝ կիրառելով արտակարգ միջոցներ, արգելափակել է Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը հայրենիք՝ նրանց դնելով անելանելի դրության մեջ և փաստացի հրաժարվել է նրանցից: Այդ քաղաքացիների շարքերում են նաև ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների անդամներ՝ մայրեր, քույրեր, մանկահասակ երեխաներ: Ադրբեջանի նման ավտորիտար երկրում խրթին խնդրի բարձրաձայնումը ընդունված չէ: Դժվար չէ պատկերացնել անելանելի և ձայնազուրկ վիճակում հայտնված զինծառայողների հոգեբանական վիճակը. մի կողմից ադրբեջանական բանակում COVID-19 վիրուսի անխոչընդոտ տարածումը, մյուս կողմից նրանց հարազատների «գաղութացումը» օտար երկրում, որտեղ անգամ ֆիզիկապես չեն հասցնում լուծել սեփական բնակչության համաճարակից պաշտպանելու խնդիրը:


Ըստ տեղեկությունների՝ բազմաթիվ բարոյալքված ադրբեջանցի զինծառայողներ անգամ մտորում են թողնել մարտական դիրքերը և անցնել հայկական կողմ՝ հայցելով Հայաստանի իշխանությունների օգնությունը:


Տեղեկություններ կան նաև, որ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել Իտալիայում գտնվող իր քաղաքացիներին: Երբ ադրբեջանական պաշտոնական թերթերը կոչ են արել նրանց չվերադառնալ հայրենիք, նրանց կողմից սոցիալական ցանցերում մեկնարկել է «մենք բեռ չենք» ֆլեշմոբը՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին: Նրանց խոսքերով՝ «իրենք հարկատուներ են և Ադրբեջանի լիարժեք քաղաքացիներ, այլ ոչ թե բեռ»: Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես հերքեց տեղեկատվությունը, սակայն փաստերը հակառակն են վկայում:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ