Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գևորգ Պետրոսյանը Փաշինյանի պատահական զանգերն անվանել է «կոմեդիա»

Գևորգ Պետրոսյանը Փաշինյանի պատահական զանգերն անվանել է «կոմեդիա»
28.03.2020 | 22:41

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատահական համարներ հավաքելով քաղաքացիներին զանգահարելուն, որը ուղիղ միացմամբ հեռարձակում էր «Արմնյուզ» ՀԸ-ն։ ««Արմնյուզ»-ով կոմեդիա է ցուցադրվում՝ «Զանգ քաղաքացիներին»․․․Նայեք, բայց չվատանաք»,- գրել է պատգամավորը։


Գևորգ Պետրոսյանի գրառմանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ հարկավոր է քննարկել Պետրոսյանի հոգեբանական սրացման պատճառները։ «Կարծում եմ մենք պետք է շատ լուրջ քննարկենք ԲՀԿ-ան այս «պատգամավորի» հոգեբանական սրացման պատճառները, արդյոք այս սրացումը կապված է կառանտյայի հետ, թե տարիներ շարունակվող ծաղրի հետևանքով հոգեբանական պոռթկում է:
Խոստանում եմ հրապարակավ պարզել»,- գրել է Սիմոնյանը։

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ