Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արսեն Թորոսյանի, Նուբար Աֆեյանի, Դավիթ Նաբարրոյի մասնակցությամբ կայացավ COVID-19-ի թեմայով քննարկումը

Արսեն Թորոսյանի, Նուբար Աֆեյանի, Դավիթ Նաբարրոյի մասնակցությամբ կայացավ COVID-19-ի թեմայով քննարկումը
28.03.2020 | 22:50

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր դոկտոր Նուբար Աֆեյանի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ լորդ Արա Դարզիի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և այլոց մասնակցությամբ տեղի ունեցավ «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարը, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություններով, մոտեցումներով ու կանխատեսումներով: Դավիթ Նաբարրոն նշեց, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար կարևոր է հասկանալ, թե ինչպիսի հիվանդություն է: Նա վարակի դեմ պայքարի հարցում համեմատություններ անցկացրեց մարդկության պատմությանը հայտնի այլ համավարակների հետ։ Արսեն Թորոսյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը:


«Մենք կորոնավիրուսի դեմ պայքարում մեկուսացնում ենք և հորդորում ենք ինքնամեկուսանալ այն քաղաքացիներին, որոնք շփում են ունեցել վարակված անձանց հետ: Մեկուսացնում ենք նաև այն քաղաքացիներին, որոնք վերադառնում են ռիսկային երկրներից: Այս պահին այդ երկրների թիվը 20-ին մոտ է»,- ասաց Թորոսյանը: Նուբար Աֆեյանը հայտնեց, որ իր ընկերության ստեղծած պատվաստանյութն այժմ կլինիկական փորձարկումների փուլում է: Նա հույս հայտնեց, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի արդյունքներն արդեն պատրաստ կլինեն: Անդրե Անդոնյանը կորոնավիրուսին անդրադարձավ տնտեսական տեսանկյունից: Անդոնյանը նշեց, որ համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցության մի քանի սցենար կա՝ լավագույնից մինչև վատագույն: Անդրե Անդոնյանը հայտնեց, որ կորոնավիրուսը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կունենա ԱՄՆ տնտեսության վրա ամենամեծ ազդեցությունը:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ