Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչու են քա­ղա­քա­ցի­նե­րը SARS-CoV-2-ի առն­չու­թ­յամբ Փա­շի­ն­յա­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հա­մա­րում հա­կա­սա­կան ու ան­լուրջ

Ինչու են քա­ղա­քա­ցի­նե­րը SARS-CoV-2-ի առն­չու­թ­յամբ Փա­շի­ն­յա­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հա­մա­րում հա­կա­սա­կան ու ան­լուրջ
16.06.2020 | 01:14

ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նը հու­նի­սի 13-ին Facebook-յան իր է­ջի ու­ղիղ ե­թե­րում հայ­տա­րա­րել է բա­ռա­ցիո­րեն հետևյա­լը.


«Կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված մեր գոր­ծե­րը լավ չեն, և ու­զում եմ ա­սել, որ ե­րեկ մենք ու­նե­ցել ենք նոր ռե­կորդ, այն է` 723 նոր դեպք ենք ար­ձա­նագ­րել, մա­հե­րի թի­վը` 6, բուժ­ված­նե­րի թի­վը` 442: Եվ ես պի­տի ան­կեղծ ա­սեմ, որ դառ­նա­ցած եմ, ին­չու՞։ Ոչ միայն այս թվե­րի հետ կապ­ված, այլև այ­սօր աշ­խա­տան­քի ե­կել եմ Սևա­նից, և մե­քե­նա­յի պա­տու­հա­նից, նույ­նիսկ մե­քե­նա­յի պա­տու­հա­նից երևում ա, որ մար­դիկ շա­րու­նա­կում են հա­մա­տա­րած չպահ­պա­նել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը, նու, ա­մե­նա­բա­ցա­հայ­տը դի­մա­կի կրումն ա: Եվ ես, գի­տեք, սկ­սել եմ մտա­ծել, որ էս­տեղ խն­դի­րը ար­դեն դուրս է ե­կել կո­րո­նա­վի­րու­սի շր­ջա­նա­կից»:
Հի­շենք, որ հուն­վա­րի 12-ին հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, հու­նի­սի 11-ին հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 612 նոր դեպք, ա­պա­քին­վել է ևս 173 մարդ, ար­ձա­նագր­վել է մահ­վան 13 դեպք:


Բա­ցի նրա­նից, որ 723 հաս­տատ­ված նոր դեպ­քը, որ­քան էլ փոք­րա­թիվ բնակ­չու­թյուն ու­նե­ցող Հա­յաս­տա­նի հա­մար շատ մեծ, այ­նուա­մե­նայ­նիվ, մեր ի­րա­կա­նու­թյան մեջ չի կա­րե­լի հա­մա­րել նոր ռե­կորդ, քա­նի որ ռե­կոր­դը, հու­նի­սի 7-ին հայ­տա­րար­վա­ծի հա­մա­ձայն, գրանց­վել է հու­նի­սի 6-ին (նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան հաս­տատ­ված 766 նոր դեպք), Փա­շի­նյանն այն ա­ռու­մով, որ նոր կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված մեր գոր­ծե­րը լավ չեն, ա­յո, շատ ճիշտ է ա­սում:
Նույ­նիսկ կա­րե­լի է ա­սել, որ SARS-CoV-2-ի ու դրա հա­րու­ցած հի­վան­դու­թյան` COVID-19-ի հետ կապ­ված մեր գոր­ծե­րը վատ են, նույ­նիսկ շատ վատ, ո­րով­հետև բա­վա­կա­նա­չափ պատ­կե­րաց­նում ենք ու գի­տենք. Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը, ո­րը, ինչ­պես մի քա­նի օր ա­ռաջ Փա­շի­նյանն ա­սաց, ճկ­ռում է ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նից, այս­պես շա­րու­նակ­վե­լու դեպ­քում շու­տով, նույ­նիսկ մե­ծա­գույն ցան­կու­թյան, ճիգ ու ջան­քի պա­րա­գա­յում, այլևս չի կա­րո­ղա­նա­լու դի­մա­նալ հա­րա­ճուն ծան­րա­բեռն­վա­ծու­թյա­նը: Եվ հենց այդ ժա­մա­նակ կտ­րուկ բարձ­րա­նա­լու են մա­հա­ցու­թյան թվե­րը` ի հա­մե­մատ նրա, ինչ ար­ձա­նագր­վում է վեր­ջին օ­րե­րին. Armenian unified infocenter/Հայ­կա­կան միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նի ֆեյս­բու­քյան է­ջում հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, օ­րի­նակ, հու­նի­սի 10-ին ար­ձա­նագր­վել է մահ­վան 18 դեպք, հու­նի­սի 11-ին` 13, հու­նի­սի 14-ին` 16 դեպք։ ՀՀ-ում նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի թի­վը, ե­րեկ հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, հու­նի­սի 15-ի ժա­մը 11-ի դրու­թյամբ ար­դեն հա­սել էր 17064-ի:


Ոչ միայն Փա­շի­նյա­նը, մենք էլ ենք դառ­նա­ցած, ու դար­ձյալ` ոչ միայն Փա­շի­նյա­նի նշած թվե­րի հետ կապ­ված, այլև այս թվե­րին հան­գեց­րած, այս թվե­րի պատ­ճառ հան­դի­սա­ցող վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի ու նրա հա­մա­պա­տաս­խան են­թա­կա­նե­րի, մեղմ ա­սած, ան­լուրջ վե­րա­բեր­մուն­բի առն­չու­թյամբ: Դառ­նա­ցած ենք մեր հան­րա­պե­տու­թյուն նոր կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փան­ցու­մը, դրա­նից հե­տո երկ­րում վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խե­լու, նոր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի գոր­ծում ձեր, ձեր նշա­նա­կած և ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­սեն Թո­րո­սյա­նի, պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան` կա­տա­րած մի շարք սխալ, ան­թույ­լատ­րե­լի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի և գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև, երբ անհ­րա­ժեշտ էր գոր­ծել, հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյան կա­պակ­ցու­թյամբ: Մի խոս­քով, այդ պայ­քա­րը ձա­խող­վել է խայ­տա­ռակ կեր­պով:
Փա­շի­նյա­նը Սևա­նից աշ­խա­տան­քի վե­րա­դառ­նա­լիս է մե­քե­նա­յի պա­տու­հա­նից տե­սել, որ մար­դիկ շա­րու­նա­կում են հա­մա­տա­րած չպահ­պա­նել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը, մենք մի քա­նի օր ա­ռաջ մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նում ենք տե­սել տաս­նյակ մարդ­կանց, ո­րոնք չեն պահ­պա­նում այդ նույն կա­նոն­նե­րը:


Հա­նուն ճշ­մար­տու­թյան պետք է ա­սենք, որ Երևա­նի կենտ­րո­նում հի­մա ո­րոշ ա­ռու­մով ի­րա­վի­ճակ է փոխ­վել. «Վեր­նի­սա­ժի» պու­րա­կում մարդ­կանց 10-15 տո­կոսն էր ա­ռանց շն­չա­դի­մա­կի, ան­հա­մե­մատ շատ էին սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն չպահ­պա­նող­նե­րը: Նկա­տե­ցինք նաև բազ­մա­թիվ մարդ­կանց, ո­րոնք թեև դեմ­քե­րին շն­չա­դի­մակ ու­նեին, բայց չէին օգ­տա­գոր­ծում այն:
Միա­ժա­մա­նակ նշենք, որ պու­րա­կում բազ­մա­թիվ ոս­տի­կան­ներ կա­յին, ո­րոնք այս ա­մե­նի հան­դեպ ան­տար­բեր էին. շուրջ մե­կու­կես ժամ­վա ըն­թաց­քում չտե­սանք որևէ դեպք, որ ոս­տի­կա­նը մո­տե­նար կար­գա­զանց քա­ղա­քա­ցուն ու տու­գան­քի ար­ձա­նագ­րու­թյուն կազ­մեր: Գու­ցե Փա­շի­նյա­նի կամ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ դրա­մա­կան պարգև՞ սահ­ման­վի այն ան­ձանց հա­մար, ո­րոնք նման դեպ­քե­րում ոս­տի­կան­նե­րի ան­գոր­ծու­թյունն ան­վի­ճե­լիո­րեն փաս­տող տե­սա­նյու­թեր կամ լու­սան­կար­ներ կներ­կա­յաց­նեն։ Թող Փա­շի­նյա­նը մտա­ծի այս ուղ­ղու­թյամբ, չէ՞ որ քա­ղա­քա­ցի­նե­րին ա­ռա­ջար­կում էր լու­սան­կա­րել ավ­տո­մե­քե­նա­նե­րում շն­չա­դի­մակ չդ­րած ան­ձանց և ու­ղար­կել լու­սան­կար­նե­րը, ո­րի դեպ­քում, բա­ցի վա­րոր­դից, հնա­րա­վոր չէ լու­ծել ավ­տո­մե­քե­նա­յում գտն­ված կար­գա­զանց ուղևոր­նե­րի նույ­նա­կա­նաց­ման խն­դի­րը, թե­կուզ, ավ­տո­մե­քե­նա­յի հա­մա­րա­նի­շե­րը նկա­րե­լու դեպ­քում:


Հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րի պահ­պան­ման ա­ռու­մով Երևա­նից շատ ա­վե­լի վատ վի­ճակ է մար­զե­րում, իսկ Երևա­նում սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը զանգ­վա­ծա­բար չպահ­պա­նե­լու խնդ­րից բա­ցի, առ­կա է նաև 6 տա­րե­կա­նից բարձր ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը զանգ­վա­ծա­բար չպահ­պա­նե­լու խն­դի­րը: Տե­սեք, թե ինչ է կա­տար­վում հատ­կա­պես բա­կե­րում։ Այս պա­րա­գա­յում ման­կա­պար­տեզ­նե­րում դաս­տիա­րակ­նե­րի հետևե­լը, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նեն, դառ­նում է ար­դյու­նա­վե­տու­թյու­նից գրե­թե զուրկ և ան­լուրջ:
Ա­յո՛, «այս­տեղ խն­դի­րը ար­դեն դուրս է ե­կել կո­րո­նա­վի­րու­սի շր­ջա­նա­կից», բայց ոչ Փա­շի­նյա­նի ներ­կա­յաց­րած այն ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րի ա­ռու­մով, թե պե­տա­կա­նու­թյուն չենք ու­նե­ցել, պե­տու­թյան սահ­մա­նած կար­գը ժո­ղովր­դի դեմ է ե­ղել, դրան այլ կերպ ենք վե­րա­բեր­վել և այլն, և այլն: Նրա այս ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րին թերևս ա­ռան­ձին կանդ­րա­դառ­նանք, քա­նի որ դա մի ա­ռան­ձին վեր­լու­ծու­թյուն է պա­հան­ջում:
ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղը խնդ­րի` կո­րո­նա­վի­րու­սի շր­ջա­նա­կից դուրս գա­լու մա­սին ուղ­ղա­կի պետք է սկ­սեր մտա­ծել այն պա­հից սկ­սած, երբ հայ­տա­րա­րեց, թե «Կո­րո­նա­վի­րուսն ում շունն ա»: Նրա և Ար­սեն Թո­րո­սյա­նի նմա­նաբ­նույթ մյուս հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին էլ չհի­շեց­նենք։


Ա­յո՛, խն­դիրն ար­դեն դուրս է ե­կել կո­րո­նա­վի­րու­սի շր­ջա­նա­կից, ո­րով­հետև մար­դիկ այլևս չեն հա­վա­տում Փա­շի­նյա­նին ու նրա իշ­խա­նու­թյա­նը, կո­րո­նա­վի­րու­սի հե­տա­գա տա­րա­ծու­մը կան­խե­լու, սահ­մա­նա­փա­կե­լու, զս­պե­լու հա­մար նրա և իշ­խա­նու­թյան քայ­լե­րը, ո­րո­շում­նե­րը, կո­չե­րը հա­մա­րում են ան­լուրջ: Իսկ դրա հա­մար պատ­ճառ հան­դի­սա­ցած իր և իր ո­րոշ են­թա­կա­նե­րի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից բա­ցի, գի­տե՞ք, թե էլ ին­չու. փոր­ձենք բա­ցատ­րել։
«Ա­զա­տու­թյուն» ռա­դիո­կա­յա­նի փո­խանց­մամբ (https://www.azatutyun.am/a/ 30663682 .html), պա­րե­տա­տան 2020 թ. հու­նի­սի 10-ի նիս­տից հե­տո Փա­շի­նյանն ա­սել է, որ «Կո­րո­նա­վի­րու­սի ցու­ցա­նիշ­նե­րը Հա­յաս­տա­նում կա­յու­նաց­ման թույլ և նախ­նա­կան նա­խան­շան­ներ են ցույց տա­լիս», կա­յու­նաց­ման ա­ռա­ջին նա­խան­շան­նե­րը կան:
«Ի­հար­կե, կա­յու­նա­ցու­մը տե­ղի է ու­նե­նում բա­վա­կան բարձր նշա­ձո­ղի վրա, մենք ե­րեկ 428 նոր դեպք ենք ու­նե­ցել, բայց նաև ու­զում եմ ըն­դգ­ծել, որ պա­րե­տա­տան, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան և կա­ռա­վա­րու­թյան գոր­ծադ­րած, ընդ­հա­նուր առ­մամբ, ջան­քե­րի շնոր­հիվ այս բարձր նշա­ձո­ղով կա­յու­նա­ցու­մը դառ­նում է տա­նե­լի մեր ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի հա­մար, և, ըստ էու­թյան, մենք հոս­պի­տա­լաց­ման կա­րիք ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի խն­դի­րը տես­նում ենք, որ ա­մեն օր­վա հետ ա­վե­լի փոք­րա­նում է…»,- ա­սել է ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղը:


Մեր հրա­պա­րա­կում­նե­րից մե­կում ար­դեն նշել, թվե­րով ու փաս­տե­րով ա­պա­ցու­ցել ենք, որ Փա­շի­նյա­նի վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյու­նը` հիմն­ված ոչ թե դրան նա­խոր­դած գո­նե վեր­ջին մեկ շա­բաթ­վա պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյամբ ար­տա­հայտ­ված ի­րո­ղու­թյուն­նե­րի, այլ ըն­դա­մե­նը մեկ օր­վա` հու­նի­սի 9-ի ան­բա­վա­րար, խա­բու­սիկ տվյա­լի (հի­վան­դու­թյան հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի քա­նա­կի հա­մե­մատ ա­պա­քին­ված­նե­րի քա­նա­կի գե­րա­զանց­ման) վրա, չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նու­թյա­նը: Եվ, ա­հա, կա­յու­նաց­ման վե­րա­բե­րյալ իր վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյու­նից ըն­դա­մե­նը 3 օր հե­տո Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րել է, որ «Կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված մեր գոր­ծե­րը լավ չեն»:
Ա­յո՛, այս վեր­ջին դեպ­քում ճիշտ է ա­սել, բայց բո­լո­րը չէ, որ գի­տեն դա ու հա­մոզ­ված են այդ հար­ցում, հետևա­բար մտա­ծում են, թե Փա­շի­նյա­նի այս հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ո՞ր մե­կին հա­վա­տալ… Եվ շա­տե­րը հա­վա­տում են հենց ա­ռա­ջին հայ­տա­րա­րու­թյա­նը, քա­նի որ այն թեև սուտ, բայց քաղցր սուտ է, ի­րենց հա­ճե­լի և ձեռն­տու սուտ` այն ա­ռու­մով, որ այդ ստին (կա­յու­նա­ցում է տե­ղի ու­նե­նում, «կա­յու­նա­ցու­մը դառ­նում է տա­նե­լի մեր ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի հա­մար») հա­վա­տա­լու պա­րա­գա­յում, ցա­վոք, ինք­նա­հան­գս­տա­նում են, ի­րենց այն­քան էլ պար­տա­վոր­ված չեն զգում պահ­պա­նել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը, ո­րոնց պահ­պա­նու­մը բո­լո­րիս հա­մար էլ ո­րո­շա­կի դժ­վա­րու­թյուն­նե­րի, խն­դիր­նե­րի հետ է կապ­ված:


Եվս մեկ օ­րի­նակ, թե ին­չու են շատ մար­դիկ ան­լուրջ հա­մա­րում Փա­շի­նյա­նի ու նրա իշ­խա­նու­թյան հի­շյալ պայ­քա­րը: Պա­հան­ջում են սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նել, շատ լավ, շատ ճիշտ պա­հանջ է, մենք էլ ենք նույ­նը պա­հան­ջում մեր շր­ջա­պա­տից: Բայց վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղը տե­ղյակ չէ՞, որ ավ­տո­բուս­նե­րում, հատ­կա­պես եր­թու­ղա­յին միկ­րոավ­տո­բուս­նե­րում, ո­րոնց աշ­խա­տան­քը վե­րա­կանգ­նե­ցին մա­յի­սի 18-ից, օր­վա ըն­թաց­քում հա­զա­րա­վոր ուղևոր­ներ մի­մյան­ցից ոչ թե 2, այլ ըն­դա­մե­նը կես մետր հե­ռա­վո­րու­թյան վրա նս­տած են երթևե­կում, ընդ ո­րում, այդ ա­ռու­մով որևէ կերպ չխախ­տե­լով հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տով եր­թևե­կե­լու հա­մար պա­րե­տի սահ­մա­նած կար­գը: Դրա­նից հե­տո այդ մար­դիկ մտա­ծում և ա­սում են, որ սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նե­լու իշ­խա­նու­թյան պա­հանջն ըն­դա­մե­նը կա­պի­կու­թյուն կամ դե­րա­սա­նու­թյուն է:


Վար­չա­պե­տը և նրա գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյան այլ ան­դամ­ներ պա­հան­ջում են շն­չա­դի­մակ օգ­տա­գոր­ծել, շատ ճիշտ պա­հանջ է, մենք էլ ենք նույ­նը պա­հան­ջում, բայց Փա­շի­նյա­նը, իշ­խա­նու­թյուն­նե­րը չգի­տե՞ն դրանց գի­նը… Մի քա­նի օր ա­ռաջ դե­ղատ­նից սո­վո­րա­կան շն­չա­դի­մա­կի հա­տը 200 դրա­մով ենք գնել: Վար­չա­պե­տը մո­ռա­ցե՞լ է ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­սեն Թո­րո­սյա­նի ա­սա­ծը, որ շն­չա­դի­մա­կը 1,5-2 ժա­մը մեկ պետք է փո­խել, ո­րով­հետև խո­նա­վա­նա­լու պատ­ճա­ռով կորց­նում է իր ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, դրա վրա թե դրա մեջ փո­շի ու բակ­տե­րիա­ներ են հա­վաք­վում, ո­րոնք մար­դու ա­ռող­ջու­թյան հա­մար վտան­գա­վոր են:
Ե­թե նույ­նիսկ մի պահ ըն­դու­նենք, թե շն­չա­դի­մա­կը կա­րե­լի է մինչև 4 ժամ օգ­տա­գոր­ծել (տվյալ խնդ­րից Սա­տա­նան էլ երևի ար­դեն գլուխ չի հա­նում…), աշ­խա­տող մար­դը մոտ 12 ժամ դր­սում է լի­նում (առն­վազն մոտ 8 ժամ իր աշ­խա­տանքն է, դրա­նից բա­ցի ժա­մա­նա­կը ծախս­վում է նաև տրանս­պոր­տով գոր­ծի գնա­լու-վե­րա­դառ­նա­լու, գնում­նե­րի և այլ­նի վրա), իսկ 3 շն­չա­դի­մա­կի ար­ժե­քը կազ­մում է 600 դրամ, ամ­սա­կան` մոտ 18 000 դրամ, պե­տու­թյու­նը տա­լի՞ս է նրանց այդ գու­մա­րը… Դե թող գո­նե կա­րի­քա­վոր­նե­րին տա այդ գու­մա­րը` հարկ ե­ղած դեպ­քում հետ պա­հան­ջե­լով տար­բեր պաշ­տո­նյա­նե­րին տր­ված, ընդ­հա­նուր առ­մամբ, մի քա­նի մի­լիարդ դրա­մի հաս­նող պարգևավ­ճար­նե­րը: Թող տա ամ­սա­կան, թե­կուզ, 9000 դրամ, ե­թե իշ­խա­նու­թյու­նը պն­դի, թե հո­գա­ցել է, որ լի­նեն 100 դրա­մով վա­ճառ­վող շն­չա­դի­մակ­ներ, ո­րոնց տեղն այդ­պես էլ չկա­րո­ղա­ցանք ի­մա­նալ:


Մեկ այլ օ­րի­նակ էլ բե­րենք, թե շատ մար­դիկ ին­չու են Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հա­մա­րում հա­կա­սա­կան և ան­լուրջ, չեն հա­վա­տում դրանց և ան­լուրջ են հա­մա­րում նաև նոր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը:
ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղը վեր­ջերս հայ­տա­րա­րեց, թե վա­րակ­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով ու վա­րա­կել իր գրե­թե ողջ ըն­տա­նի­քին (բա­ցի բա­նա­կում գտն­վող որ­դուց): Դեռ այն ժա­մա­նակ շատ մար­դիկ չհա­վա­տա­ցին նրա այդ հայ­տա­րա­րու­թյա­նը, մտա­ծե­ցին, որ ստում է, ո­րով­հետև չնա­յած ողջ ըն­տա­նի­քով վա­րակ­ված լի­նե­լուն մի վի­րու­սով, ո­րի հե­տա­գա զար­գաց­ման ըն­թաց­քը Փա­շի­նյա­նի օր­գա­նիզ­մում, նրա իսկ խոս­տո­վա­նու­թյամբ, դեռ ա­նո­րոշ էր, այ­սինքն` կա­րող էր և վտան­գա­վոր ըն­թացք ու­նե­նալ, վեր­ջինս այդ մա­սին հայ­տա­րա­րեց ժպ­տա­լով ու ծի­ծա­ղե­լով:


Ա­վե­լին, նշ­ված հայ­տա­րա­րու­թյու­նից շուրջ մեկ շա­բաթ հե­տո էլ հայ­տա­րա­րեց, թե իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի թես­տա­վո­րու­մը բո­լո­րի պա­րա­գա­յում բա­ցա­սա­կան ար­դյունք է տվել, ի­րենք այլևս վա­րա­կա­կիր չեն հա­մար­վում: Ինչ­պե՞ս, այդ ի՞նչ հրաշ­քով։ Իս­կա­պե՞ս Քրիս­տոսն է։ Թե՞ ՀՀ բժշ­կու­թյու­նը Ռու­սաս­տա­նի ու Մեծ Բրի­տա­նիա­յի բժշ­կու­թյու­նից ա­վե­լի զո­րա­վոր է…
Դե, դրա­նից հե­տո, մար­դիկ ինչ­պե՞ս չմ­տա­ծեն, որ Փա­շի­նյա­նը կամ ստել է իր և իր ըն­տա­նի­քի վա­րակ­ված լի­նե­լու վե­րա­բե­րյալ, կամ էլ թես­տե­րը, ո­րոն­ցով ստուգ­վել են նրանք, բա­նի պի­տա­նի չեն, խո­տան են կամ մեծ սխալ­մուն­քով են ար­դյունք­ներ տա­լիս: Իսկ ե­թե կա­տար­վա­ծի հիմ­քում այս վեր­ջին բա­ցատ­րու­թյունն է ըն­կած, պատ­կե­րաց­նու՞մ եք, չէ՞, թե Հա­յաս­տա­նում շու­տով ինչ մղ­ձա­վան­ջա­յին վի­ճակ է ա­ռա­ջա­նա­լու` հա­զա­րա­վոր մար­դիկ, ո­րոնք նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված չեն, կա­րող են դե­ղեր օգ­տա­գոր­ծել որ­պես այդ վի­րու­սով հի­վանդ­ներ, հա­զա­րա­վոր մար­դիկ, ո­րոնք իս­կա­պես վա­րակ­ված են, կա­րող են հա­մար­վել չվա­րակ­ված­ներ, և չմե­կու­սաց­վե­լով, բաց թողն­վե­լով հա­սա­րա­կու­թյան մեջ, կա­րող են վա­րա­կել բազ­մա­հա­զար մարդ­կանց:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 14521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ