Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մի նա­խա­րա­րա­ցու է՞լ չու­նեք

Մի նա­խա­րա­րա­ցու է՞լ չու­նեք
10.07.2020 | 00:24
Ար­դեն եր­կու ամ­սից ա­վե­լի է շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյու­նը նա­խա­րար չու­նի։ Ին­չու՞ է Նի­կոլ Փա­շի­նյանն ան­տեր թո­ղել այս նա­խա­րա­րու­թյու­նը։ Վեր­ջերս խոր­հր­դա­րա­նում ԱԺ-կա­ռա­վա­րու­թյուն հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մի բա­ցա­ռիկ պար­զա­բա­նում ա­րեց։ Պատ­գա­մա­վո­րի դի­տարկ­մա­նը, թե ո­լոր­տում բազ­մա­թիվ խն­դիր­ներ կան, բայց հա­մա­կար­գո­ղը՝ նա­խա­րա­րը, չկա, նա ա­սաց. «Ձեր նշած բո­լոր հար­ցե­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու է ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը. կա­րող եմ ա­սել, որ նա­խա­րա­րու­թյու­նը գոր­ծում է բնա­կա­նոն, կա նա­խա­րա­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րող»։
Այ­սինքն, ե­թե կա­ռա­վա­րու­թյունն է պա­տաս­խա­նա­տու, բո­լոր նա­խա­րար­նե­րին էլ ա­զա­տեք, տե­ղա­կալ­նե­րը բնա­կա­նոն աշ­խա­տան­քը կա­պա­հո­վեն, կա­ռա­վա­րու­թյունն էլ բո­լո­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու կլի­նի։ Ի­րա­կա­նում բա­վա­կան հե­տաքր­քիր հարց է ծա­գում` ին­չու՞ Փա­շի­նյա­նը չի կա­րո­ղա­նում կողմ­նո­րոշ­վել բնա­պահ­պա­նու­թյան ո­լոր­տի աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գո­ղի հար­ցում, ո­րի են­թա­կա­յու­թյան տակ են նաև հան­քե­րը։
Այս նա­խա­րա­րու­թյան «գաղտ­նիքն» այն է, որ նրա հա­մա­կարգ­ման տի­րույ­թում է ա­մե­նախ­նդ­րա­հա­րույց հար­ցե­րից մե­կը՝ Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­ման խն­դի­րը։ Մեր աղ­բյու­րը չբա­ցա­ռեց, որ այս ձգձ­գու­մը պայ­մա­նա­վոր­ված է նաև այն հան­գա­ման­քով, որ կա՛մ Փա­շի­նյա­նը իր ո­րոշ­մա­նը հա­մա­պա­տաս­խան կադր չի գտել, կա՛մ «անգ­լուխ» նա­խա­րա­րու­թյամբ ա­վե­լի հեշտ է ու­զա­ծին հաս­նել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ