Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԼՂ հակամարտությունում Թուրքիայի նպատակը գնալով ավելի ակնհայտ է դառնում

ԼՂ հակամարտությունում Թուրքիայի նպատակը գնալով ավելի ակնհայտ է դառնում
20.10.2020 | 21:22

Թուրքիայի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հակամարտությանը ցույց է տալիս, որ Անկարան տարածաշրջանում առավել տեսանելի դառնալու նպատակ ունի, ինչը կարող է խանգարել կողմերին՝ այս խնդրի շուրջ որևէ համաձայնության գալու հարցում և հակամարտությունը կարող է երկարատև պատերազմ դարձնել, գրում է Репортер կայքը։

Անկարան և Բաքուն տարածաշրջանում հայերի նկատմամբ «հակահարձակման» անցնելուց առաջ հստակ ցույց են տվել, թե ինչ է նշանակում խնդրի «վերջնական կարգավորում»-ն իրենց համար․ հուլիսին ադրբեջանաթուրքական ուժերը համատեղ զորավարժություններ են իրականացրել, որից հետո թուրքական զորքերի մեծ մասը մնացել է Ադրբեջանի տարածքում։ Միևնույն ժամանակ 2020-ի երրորդ եռամսյակում գրեթե 6 անգամ ավելացել է Թուրքիայից ռազմամթերքի ներկրումը Ադրբեջան, սկսվել Սիրիայից, Լիբիայից և այլ երկրներից վարձկանների տեղափոխումը հակամարտության գոտի։ Հետևաբար՝ ռազմական գործողությունները նախապես ծրագրված են եղել, ուստի՝ կասկած չկա, որ Թուրքիան և Ադրբեջանը հարցի «վերջնական կարգավորման» են փորձել գնալ ռազմական միջոցներով։

Ռազմական գործողությունները դադարեցնելու Մոսկվայի միջնորդական ջանքերը լի են ամենաանսպասելի հետևանքներով․ դրա վառ օրինակն է հրադադարի մասին համաձայնագրերի խախտումները: Բացի այդ, լինում են նաև հակամարտության սահմանների ընդլայնման փորձեր՝ ինչպիսիք են Հայաստանի ու Ադրբեջանի միջև պարբերաբար եղած կրակային հարվածները։ Միևնույն ժամանակ Մոսկվան ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններ ունի Երևանի առաջ՝ Հայաստանին իրական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի ռազմական միջամտության դիմել: Իրադարձությունների նման զարգացումը կարող է նշանակել, որ Ռուսաստանը և Թուրքիան պատերազմի մեջ են։ Մտավախություններ կան, որ նման սցենարը Սիրիայում Ռուսաստանից կրած ցավալի պարտությունից հետո կարող է ձեռնտու լինել Էրդողանին։ Հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրելով, Էրդողանը փորձում է Դամասկոսում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ծրագրերը խանգարելու համար վրեժ լուծել Ռուսաստանից։ Ռուսաստանը, հիրավի, այս պարագայում պետք է վերանայի Թուրքիայի հետ իր հարաբերությունները, քանի որ Անկարան արդեն մոտենում է «կարմիր գծին»։

Դիտվել է՝ 2126

Մեկնաբանություններ