Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքական մամուլը գրաքննել է ԼՂ հարցով Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի Կրեմլի հայտարարությունը

Թուրքական մամուլը գրաքննել է ԼՂ հարցով Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի Կրեմլի հայտարարությունը
29.10.2020 | 13:09

Կրեմլը երեքշաբթի երեկոյան ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հեռախոսազրույցի տեքստը, ըստ որի՝ «ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնում շարունակվող ռազմական գործողությունների և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության աճի առնչությամբ»: Թուրքական մամուլը գրաքննել է Կրեմլի հայտարարությունը:

Կրեմլի փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմով և Մերձավոր Արևելքից տարածաշրջան ուղարկվող «ահաբեկիչների» աճող մասնակցությամբ: Էրդողանին սատարող թուրքական ԶԼՄ-ները վերաձևակերպել են ՌԴ-ի հայտարարությունը և բաց թողել հատվածը, որում նշված է «Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության» վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունը:

Դիտվել է՝ 1812

Մեկնաբանություններ