Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչ են փաստում վրացի լրագրողները

Ինչ են փաստում վրացի լրագրողները
29.10.2020 | 13:16

«Ժամանակը» գրում է.

«Չնայած Վրաստանի կողմից հայտարարված չեզոքությանը, նույնիսկ վրացի լրագրողներն են փաստում, որ Վրաստանի դիրքորոշումը ընդգծված պրոադրբեջանական է: Եվ դա չի վերաբերում միայն Վրաստանի տարածքով Հայաստան զենքի մատակարարումների արգելքին, երբ Ադրբեջանի համար այդ արգելքը չի գործում: Վրացի լրագրողները այդ խտրականությունը տեսնում են նաև քարոզչական տիրույթում. չնայած վրացի լրագրողների բազմաթիվ դիմումներին, Վրաստանի ԱԳՆ-ն այդպես էլ որևէ մեկին թույլ չի տալիս այցելել Հայաստան, էլ չենք խոսում Արցախի մասին, մինչդեռ Ադրբեջանի դեպքում բացառություն են անում»:

Դիտվել է՝ 1486

Մեկնաբանություններ