Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քննարկումներ՝ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում

Քննարկումներ՝ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում
03.12.2020 | 15:32

Երևանի մշակույթի ու Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջների միավորումից հետո ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների փոփոխությունն աշխատակազմի շրջանում հարուցել էր անհամաձայնություններ, որոնք շտկելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տարակարծիք կողմերի հետ ունեցել է ինչպես առանձին, այնպես էլ համատեղ քննարկումներ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Նախարարը՝ ընդգծելով, որ ցանկացած պարագայում այդ հարցը չպետք է խաթարի քոլեջի բնականոն աշխատանքը, առաջարկել է ներկայացնել տնօրենի պարտականությունները կատարողի՝ ամբողջ աշխատակազմի և ուսանողների համար ընդունելի միասնական թեկնածու, որը կպաշտոնավարի մինչև մրցութային կարգով ընտրված տնօրենի կողմից լիազորությունների ստանձնումը: Առաջարկվել է ուսումնական հաստատության տնօրենի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Արսեն Ղազարյանի թեկնածությունը։

Դիտվել է՝ 3062

Մեկնաբանություններ