-
22.01.2014|
13:13
Ո՞վ է լինելու թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նոր ղեկավարը: Ե՞րբ կհրապարակվեն թեկնածուների անունները:
ԵԹԿՊ-ից irates.am-ին հայտնեցին, որ կրթության և գիտության նախարարությունից պաշտոնական հայտարարություն հարցի վերաբերյալ դեռևս չեն ստացել:
-
22.01.2014|
11:55
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերում անցկացնում է 1-ին կուրսեցիների կրթաթոշակի մրցույթի իրազեկման ակցիաներ, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ տեղեկացված լինեն և դիմեն մրցույթին։
-
21.01.2014|
00:55
Ըստ news.am կայքի՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի երկու դասախոսներ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ անդրադառնալով ամբիոնում ստեղծված իրավիճակին և արաբերենի ու արաբերեն դասավանդող մասնագետների նկատմամբ վերաբերմունքին: Ամբիոնում ստեղծված իրավիճակը նրանք պայմանավորել են ամբիոնի վարիչի՝ գունավոր հեղափոխությունների նկատմամբ համակրանքով, որով էլ նա առաջնորդվում է իբր՝ մասնագետներին նախապատվություն տալիս:
-
20.01.2014|
13:32
«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը հանդես են գալիս հերթական նորարարական նախաձեռնությամբ: «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված «Բառերի տիեզերք» անունը կրող ինտելեկտուալ խաղը նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաների հայոց լեզվի բառապաշարի հարստացմանը:
-
20.01.2014|
11:30
Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արեն Աշոտյանը հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում կմասնակցի Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին:
-
16.01.2014|
17:36
Կառավարությունը փորձում է շահել երիտասարդության սիրտը։ ԿԳ նախագահ Արմեն Աշոտյանը կառավարության նիստում առաջարկեց մայիսի 16-ը պետականորեն հայտարարել Երիտասարդության օր։
-
14.01.2014|
11:53
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ստորագրել է հրաման, համաձայն որի` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունը և նշանակումը:
-
13.01.2014|
15:19
Այսօրվանից հանրապետության հանրակրթական հաստատություններում մեկնարկել է 2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Համաձայն գործող ուսումնական պլանի` 1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից:
-
13.01.2014|
12:48
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
-
10.01.2014|
16:05
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է հայագիտության և հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության և տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթը: