Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Խրախուսվում են խոշոր ներդրումային ծրագրերը

    Խրախուսվում են խոշոր ներդրումային ծրագրերը

    18.07.2013| 15:01
    Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարությունը հավանություն է տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    17.07.2013| 16:11
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 3, 4, 6, 7, 8, 10, 13, 15, 17, 19 շենքերի, Հալաբյան փողոցի 1, 3, 5, 7, 9, 9/1, 11 շենքերի, Լենինգրադյան փողոցի 2-42 շենքերի, Սիսակյան փողոցի 2, 4, 6, 8, 10 շենքերի, Շինարարների փողոցի 2, 3, 4, 5 շենքերի ջրամատակարարումը:
  • Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

    Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

    10.07.2013| 14:19
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ծավալուն աշխատանք է կատարվել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է Ասոցացման համաձայնագրի և, մասնավորապես, ԵՄ-ՀՀ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ տարվող բանակցություներում արձանագրված շոշափելի առաջընթացը:
  • Երիտասարդական նվագախումբը ՝ Musica Riva միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ

    Երիտասարդական նվագախումբը ՝ Musica Riva միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ

    10.07.2013| 11:30
    Հայ երաժշտարվեստի պատմության մեջ առաջին անգամ հայկական նվագախումբը պաշտոնական կարգավիճակով հանդես է գալու Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող Musica Riva միջազգային փառատոնի շրջանակներում: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) հրավիրվել է որպես հատուկ ընտրված պաշտոնական նվագախումբ` հուլիսի 20-ից օգոստոսի 3-ն Իտալիայի Ռիվա դել Գարդա քաղաքում կայանալիք Musica Riva միջազգային 30-րդ փառատոնին:
  • Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերն ունեն զարգացման հեռանկարներ

    Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերն ունեն զարգացման հեռանկարներ

    09.07.2013| 16:12
    Հուլիսի 9-ին Երևանում տեղի ունեցավ հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը, որի համանախագահներն էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար ԳագիկԲեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը:
  • Նո՞ր, թե՞ հին նախարար

    Նո՞ր, թե՞ հին նախարար

    08.07.2013| 21:15
    Հունիսի 8-ից, համաձայն ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխության, կառավարության աշխատակազմի ղեկավարին տրվել է նախարարի կարգավիճակ:
  • ՀԱԿ–ի հայտարարությունը

    ՀԱԿ–ի հայտարարությունը

    08.07.2013| 21:14
    Վերջին շրջանում Հայաստանում բացահայտվեցին պետական բյուջեի թալանման, պետական բարձրագույն ղեկավարների կոռուպցիոն գործարքների խայտառակ փաստեր, որոնք իրենց քաղաքական կշռով մի քանի անգամ բավարար են կառավարության, երկրի բարձրագույն իշխանության հրաժարականի, ընդհանրապես ամբողջական իշխանափոխության համար։
  • Իսկ ճի՞շտ է Արմեն Աշոտյանը

    Իսկ ճի՞շտ է Արմեն Աշոտյանը

    04.07.2013| 23:24
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն" կարգապահական երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն:
  • Սյունիքի մարզպետ կդառնա Վահե Հակոբյանը

    Սյունիքի մարզպետ կդառնա Վահե Հակոբյանը

    04.07.2013| 23:22
    ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Սյունիքի մարզպետի պաշտոնում կնշանակվի Վահե Հակոբյանը, որ պատգամավոր է ընտրվել թիվ երեսունութ ընտրատարածքից:
  • Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

    Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

    02.07.2013| 20:01
    ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկացմամբ, հանրապետությունում թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողման գները նվազել են: «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 2013 թվականի հուլիսի 1-7-ի համար սահմանվել են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի /պետական ստանդարտ ձուլակտորի համար/, պետական, գնման և բացթողնման գները`արտահայտված ՀՀ դրամով: