Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Հեքիաթ պոչի և գլխի մասին (քաղաքական ժաժքեր)

    Հեքիաթ պոչի և գլխի մասին (քաղաքական ժաժքեր)

    08.11.2013| 11:26
    «Ձուկը գլխից է նեխում, բայց մաքրում են պոչից»։ Խոսքն այս, դարերով թրծված, ձեզ եմ առաքում, արգո իշխանապետեր, այն դարձրեք ձեր հակինթ ականջներին օղ և կշահեք մեծապես (հանրության ձայնին ականջ դնելը անհետևանք չի մնա), մի շնչում կվերածնվեք ու կդառնաք մեր պարծանքն ու զմայլանքը, քաղցր, ինչպես դդմի մուրաբա, մշտադալար, հանց վաղգարնանային վարունգը, և աշխատասեր` ասֆալտապատ սարքի պես։
  • Մենք հաղթել ենք անհամար զոհերի արյան գնով, և մե՛նք պետք է թելադրենք պարտվածին

    Մենք հաղթել ենք անհամար զոհերի արյան գնով, և մե՛նք պետք է թելադրենք պարտվածին

    08.11.2013| 11:20
    Սույն հոդվածը գրվել է դեռևս 1997 թ. և արժանացել հայ մեծ լեզվաբան, ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի դրվատանքին: Նույն` 1997 թ. Երևանում հրավիրվել էր «Պարմանի» համահայկական ուսանողական երկրորդ վեհաժողովը, որի մասնակից մեր երիտասարդների նախաձեռնությամբ հոդվածը տարածվել էր հայկական գաղթօջախներում և տպագրվել սփյուռքահայ բազմաթիվ թերթերում ու հանդեսներում: Կարծում ենք՝ հոդվածի լրացված ու նորացված տարբերակի վերահրապարակումը ներկայումս կարևոր է ու տեղին, քանզի հայրենական պետական այրերը, ինչպես նաև սփյուռքահայ շահագրգիռ կազմակերպությունները, որ մինչ օրս ուշադրության չէին արժանացրել պատմական այս իրողությունը` օտարին ներկայացնելու սույն հնարավորությունը, հուսանք որ այն ըստ պատշաճի կօգտագործվի: Հարկ է արժանին հատուցել և ըստ պատշաճի օգտագործել թշնամուն դիմակայելու ցանկացած միջոց ու հնարավորություն:
  • Դեմ առ դեմ մահակի ու դիմակի արդարությանը

    Դեմ առ դեմ մահակի ու դիմակի արդարությանը

    08.11.2013| 00:50
    Երբ մի քանի օր առաջ գրում էի 300 սպարտացիների մասին, բոլորովին չէի կարծում, որ նրանք այդքան արագ ի հայտ կգան Հայաստանում և այդքան տարբեր կլինեն իրենց բուն առաքելությունից: Չէի կարծում նաև այն ժամանակ, երբ Շանթ Հարությունյանը Ազատության հրապարակում մեն-մենակ հեղափոխություն էր սկսել: Ազատության հրապարակը ֆանտաստիկ ձգողականություն ունի` նստացույցի, հացադուլի, բռնությունների ու փոփոխությունների դրսևորման: Ազատության հրապարակը ֆանտաստիկ ուժի և ֆանտաստիկ թուլության դրսևորման հարթակ է:
  • Ղեկավարելի՞,  թե՞ անղեկավարելի է  այս քաոսը

    Ղեկավարելի՞, թե՞ անղեկավարելի է այս քաոսը

    08.11.2013| 00:46
    Հայաստանյան ներքին և արտաքին օրակարգերն աննկատ այնպիսի բլից արագություն են ձեռք բերում, որ երբեմն դրանց ալգորիթմն իսկ չես հասցնում արձանագրել. ԵԱՀԿ համանախագահների այց, հակամարտող երկրների նախագահների սպասվող հանդիպում, նախագահին կից ատոմային էներգետիկայի խորհրդի նիստ, Ռիժկով, Տրայան Հրիստեա, Խրիստենկո և վերջապես՝ Շանթ: Յուր «անոնիմուսով»: Եվ իհարկե` հեղափոխությամբ: Հովիկ Աբրահամյանի մշտական «տակից» խաղերն ու ամբիցիաներն էլ` ձեզ փեշքեշ:
  • Ա՜խ, Լիմինդրովիչ

    Ա՜խ, Լիմինդրովիչ

    08.11.2013| 00:39
    Տարին գրեթե ավարտվում է, սակայն Սամվել Ալեքսանյանի եղբորորդին այդպես էլ թաղապետ չի դառնում: Սպասվում էր, որ հայտնի կնունքից մեկ շաբաթ հետո պետք է փաստն արդեն կայացած լիներ: Պնդում կար, որ նախորդ շաբաթ ավագանին պետք է վերջնականապես հաստատեր այդ թեկնածությունը, սակայն Արտակ Ալեքսանյանը` Լիմինդրովիչ կրտսերը «համառորեն» այդպես էլ չի հասնում թաղապետի աթոռին:
  • «Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումն անցած էտապ է»

    «Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումն անցած էտապ է»

    08.11.2013| 00:28
    Հայաստանում «հեղափոխությունների» իրականացումը, որպես օրինաչափություն, տխուր վերջաբան է ունենում, ինչն առավելապես պայմանավորված է հեղափոխական սցենարների անկատարությամբ, մարդկային ներուժի բացակայությամբ և այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Շանթ Հարությունյանի «հեղափոխությունից» առաջ էլ հեղափոխություն էր փորձում անել «Ժառանգությունը»` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հեղափոխական ճանապարհով անցած «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ մեր զրույցը հենց այս թեմաների շուրջ է:
  • «Այսօր նկարիչն իր ապրուստը ապահովելու խնդիր ունի»

    «Այսօր նկարիչն իր ապրուստը ապահովելու խնդիր ունի»

    08.11.2013| 00:05
    Վերջին շրջանում ստեղծագործական միությունների շուրջ աղմուկը շատ մեծ է, քանի որ ներսում կուտակված խնդիրները միանգամից դուրս են եկել ջրի երես: Գրողների և կոմպոզիտորների հակասություններից զերծ է նկարիչների միությունը, այս մասին երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ` տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսվում է նկարիչների համագումարը: Գործող նախագահը, ամենայն հավանականությամբ, վերստին ընտրվելու ցանկություն ունի:
  • Սիրիահայերի 2012-13 թթ.  դիմադրությունը փրկեց հայերին նոր ցեղասպանությունից

    Սիրիահայերի 2012-13 թթ. դիմադրությունը փրկեց հայերին նոր ցեղասպանությունից

    08.11.2013| 00:02
    Փոխանակ, վերջապես, պատշաճը հատուցելու Կիլիկիայի հայերին, որոնք արդեն մեկ անգամ խաբվել ու զոհաբերվել էին, Արևմուտքը հիմա էլ էր նրանց համար ցեղասպանություն նախապատրաստել, այն է` տեղային և ռազմավարական բնույթի այլևայլ հարցերին զուգընթաց, Արևմուտքը Սիրիայում (հերթը, հնարավոր է, Լիբանանինն է) ձգտում է լիովին կամ մասամբ ոչնչացնել, բնականաբար, ոչ միայն հայերին, այլև բոլոր քրիստոնեական համայնքները։
  • Ազատամարտիկներն էլ են դեմ Սերժ Սարգսյանին

    Ազատամարտիկներն էլ են դեմ Սերժ Սարգսյանին

    07.11.2013| 23:41
    Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն էին հրավիրել ազատամարտիկները: Մարդաշատ չէր, սակավամարդ էլ չէր: Վերջին ամիսներին նրանք քանիցս հանդիպումներ են ունեցել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, արծարծել իրենց հիմնախնդիրները:
  • Շանթը նպատակ չի ունեցել ոստիկան ծեծելու

    Շանթը նպատակ չի ունեցել ոստիկան ծեծելու

    07.11.2013| 17:59
    Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո ոստիկանությունը ձերբակալեց քսան մարդու, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչին դիմադրելը) և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքը դիտավորյալ ոչնչացնելը և վնասելը):