Ավետարանիչները վկայում են, որ ժողովուրդը «հմայվում էր» Հիսուսի ուսմունքով: Բայց նվազ տպավորություն չէր թողնում նաև տարերքին ու ցավերին հաղթող Նրա ուժը:
Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագելու։ Ահա խավարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մեջ է հայտնվելու Տերը, և նրա փառքը քո մեջ է երևալու։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնել է Ալբանիա: France Presse-ը հաղորդում է, որ բռնության մասին խոսելով` պապը մատնանշել է Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող արյունահեղությունը, ինչի մեղավորը «Իսլամական պետութուն» խմբավորումն է, որը իսլամի ծայրահեղ, արմատական ու դաժան մեկնաբանություն է քարոզում և Սիրիայում ու Իրաքում խալիֆայություն ստեղծելու երազանք ունի:
Սեպտեմբերի 18-21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցում էին Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին` ի հայրենիս և ի սփյուռս Անկախության տոնի առիթով»,- ասված է կաթողիկոսի ուղերձում:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը և նախաձեռնությունները:
Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և նրան 2015 թվականին հրավիրել Հայաստան։ Սրբազան քահանայապետը սիրով ընդունել է հրավերը։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն առաջիկա տարում դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող կաթողիկոսության Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով՝ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովում:
Հատկանշական է, որ հայ-ադրբեջանական «գազային սիրավեպը» սկսեց ակտիվորեն սնուցվել Բաքվից ու Երևանից՝ Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև էներգետիկ համագործակցության զարգացմանը զուգընթաց...