Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դիկտատորի ամառը»

«Դիկտատորի ամառը»
22.07.2019 | 23:57

Գունավոր հեղափոխությունների ամենամեծ հմայքն այն է, որ կարողանում է ամեն բան գլխի վրա շուռ տալ` ոչ մի բանի առջև չկանգնելով, և իր ցանկացած քայլ ներկայացնել որպես «դարի նվաճում», որ արվել է հանուն դեմոկրատիայի, ազատության, մարդու իրավունքների համար մղվող սրբազան պատերազմ է:


Որտե՞ղ է անցել այդ դպրոցը Նիկոլ Փաշինյանը, որ ոչ մի բանի առջև չկանգնելով հեղափոխության ողջ մարշալ պլանը կյանքի է կոչում` առանց բարոյական դույզն իսկ ներհայացի։ Վերջին երկու օրերին, անգամ իր նկատմամբ Իջևանում ցուցանված տեկտոնական անհնազանդության առաջին լուրջ հակազդեցություններից հետո, նա շարունակում է հավատարիմ մնալ «սորոսյան» արժեքներին:


Այսպես. նախորդ օրը ԵՊՀ-ում, կանոնակարգի ամենակոպիտ խախտումներով լուծարվեց ուսանողների հետ աշխատանքի կենտրոնը, որովհետև հիշյալ կենտրոնն ուներ 1/3 հնարավորություն` ԵՊՀ խորհրդի որոշումներին համաձայնություն չտալու, որպեսզի սեփականաշնորհվի Բյուրականի գիտաարտադրական «հանգույցը», և հարմարավետ «տեղակայվի» խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի «գրպանում», կենտրոնի նոր ղեկավար դառնա սորոսականներից ամենակարկառունը` «Ռեստարտի»` Դավիթ Պետրոսյանը, իսկ որ ամենակարևորն է, ռեկտոր դառնա սորոսական փողերով գերեզմանների մասին գրքեր գրած, «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Ասել է` կրթական ոլորտի «ալֆան» և «օմեգան»` ԵՊՀ-ն, այդ կենտրոնի լուծարմամբ, մեկընդմիշտ «պաշարվեց», երկրում առանց այն էլ հեղափոխությամբ լրջորեն դեգրադացված մենթալ պլանն էլ ավելի դեգրադացնելով` նախապատրաստելով Ստամբուլյան կոնվենցիային:
Ընդ որում, իջևանյան «հայրենի օջախում» տեղի ունեցածից դասեր քաղելու փոխարեն (այն, ի դեպ, շղթայական էֆեկտով առաջիկայում տարածվելու է մնացած մարզերով` ամեն տեղ ունենալով իր «սպեցիֆիկ» անտինիկալիզմի դրսևորումները, առաջիկայում արդեն Սևանում` լճի ու «հարակից» խնդիրների հետ կապված ճամփան կփակվի), Նիկոլի վարչակազմը, որը հենց փողոց փակելով է հասել ԵՊՀ-ի, պառլամենտի, կառավարության «փակմանն» ու իր պատկերով «բացելուն», կրկին ստիպված կլինի ոստիկանական կենդանի պատնեշներ կանգնեցնել «իմ ժողովրդի» առջև` բոլոր հետևանքներով հանդերձ:
Սակայն այդպես երկար շարունակել հաստատապես անհնար կլինի, մանավանդ որ «թեժ աշունը» կարծես տեղափոխվում է թեժ ամառ:


ՈՒստի արդարություն «որոնող», դատական գործերին «ոչ մի կերպ չխառնվող», ոչ մի անգամ չգաղտնալսված, որևէ մեկին փակելու, պատժելու հրահանգ չտված (մանավանդ Ռոբերտ Քոչարյանին), դատարանների դռները փակելու մասին չերազող, ՍԴ-ն «բուտկա» չհամարող Նիկոլ Փաշինյանը շտապում է: Ահավոր է շտապում: Ինչպես շտապում էր, երբ «վիրակապած» ձեռքով կանգնել էր Հանրապետության հրապարակում ու գոռում էր` «եթե ես վարչապետ չդարձա, ոչ մեկը վարչապետ չի դառնա»։ Հետո` արդեն նա կանգնել էր խորհրդարանի «բարձունքում» ու թե` «խորհրդարանական ընտրություններ եթե չլինեն, ապա երկիրը վտանգված է»: Հիմա` Փաշինյան Նիկոլը, թողած տարածաշրջանային գերկարևոր խնդիրները (Հորմուզի նեղուցում ձերբակալված նավթակիրների պատճառով Իրան-ԱՄՆ-հարակից երկրներ էլ ավելի սրված կոնֆլիկտ, որից պատերազմի հոտ է գալիս)… Ձգենք պաուզան՝ արձանագրելու, որ Իջևանի դեպքերը ևս ամենևին էլ միայն «փայտի» խնդիր չէին, այլ հեռուն գնացող զարգացումների սկիզբ, այնուհանդերձ, այս ամենը թողել մի կողմ` Նիկոլ Փաշինյանն իր սրտին ծանրացրել է ՍԴ-ի հարցը` փորձելով հիմա էլ «պատին ծեփել» ՍԴ օրինական նախագահին, ՍԴ անդամներին, տեղեկացնելով, որ ինքը ցնցված է ՍԴ ինքնահռչակ, միջակից ցածր փաստաբան (վերջինս ՄԻԵԴ-ում անգամ սեփական կալանքի գործն է տանուլ տվել) Վահե Գրիգորյանի «շենշող» նամակով:

Ցնցումին, ի դեպ, ՍԴ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հավուր պատշաճի, իրավաբանական բարձունքից պատասխանեց, նաև զգուշացրեց` «անկանոն շարժումներ չանել»:
Միամիտ չենք. հասկանում ենք, որ Փաշինյանն ու իր «մունետեիկները» ոչնչի առջև չեն կանգնելու` ՍԴ-ն ապականելու, իրենց պատկերով վերափոխելու, Վահե Գրիգորյանի եվրաատլանտիստական (տեսեք` չենք ասում` սորոսական) տնօրինությանը հանձնելու համար:
Չբարոյախրատենք, թե այդ դեպքում նա հերթական պյուռոսյան հաղթանակը կտոնի. դա թողնենք Աստծուն:
Դառնալով մեզ՝ տեղեկացնենք լոկ, որ արդեն տևական ժամանակ բավականին լուրջ իրավաբանների խումբը «գույքագրում» է Փաշինյանի և նրա ռեժիմի սահմանադրական կարգի խախտման բոլոր դեպքերը` առաջիկայում միջազգային ատյաններին, հանրությանը, այդ թվում` ՄԻԵԴ, ուղարկեու համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ