Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հայտարարությունը Ամուլսարի վերաբերյալ

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հայտարարությունը Ամուլսարի վերաբերյալ
02.09.2019 | 21:54

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պաշտոնական հայտարարությունը՝ ՀԱԱՊ-ի անդամ ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող երկարատև իրադարձությունների կապակցությամբ


Մեծարգո պարոն Վարչապետ,
Ձեզ ենք դիմում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անունից՝ ՀԱԱՊ-ի անդամ ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող երկարատև իրադարձությունների կապակցությամբ:
ՀԱԱՊ-ը առաջատար բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000 թ. և այժմ ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող ավելի քան 140 տեղական և օտարերկրյա ծագումով փոքր, միջին և խոշոր ընկերությունների շահերը: Մեր առաքելությունն է` Հայաստանում խթանել արտաքին և ներքին ներդրումների իրականացումը և խրախուսել բիզնեսի համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանը: Համոզված ենք, որ ներդրումների նկատմամբ արդար և իրավաչափ վերաբերմունքը չափազանց կարևոր է ոչ միայն ՀԱԱՊ-ի անդամ հանդիսացող տեղական և արտասահմանյան ընկերությունների, այլ նաև Հայաստանի տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման համար: Հենց այս համոզմունքից դրդված ՀԱԱՊ-ը վերջին 13 ամիսների ընթացքում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ արդեն հանդես է եկել 2 հայտարարությամբ:


ՀԱԱՊ-ը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում պրոֆեսիոնալ և անկողմնակալ աուդիտների իրականացումը, սակայն միևնույն ժամանակ տարակուսում, որ Լիդիան Արմենիայի կողմից իրականացվող ծրագիրը մինչ այժմ հանքարդյունաբերության ոլորտում միակ ծրագիրն է, որին պարտադրվել է 3 հաջորդական աուդիտ, իսկ դեպի Ծրագրի տարածք տանող ճանապարհները շարունակում են անօրեն շրջափակված մնալ ավելի քան մեկ տարի: Եվ սա այն պարագայում, երբ Լիդիան Արմենիայի Ամուլսարի ծրագիրը համապատասխանում է բնապահպանական և սոցիալական կառավարման ոլորտում ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի միջազգային ամենաբարձր չափանիշներին:


Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, և այն պարագայում, որ Դուք հաստատեցիք Լիդիան Արմենիայի կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս մուտքը դեպի Ծրագրի տարածք դեռևս չի վերականգնվել և ավելին, քննարկվում է ևս մեկ՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման հնարավոր անհրաժեշտությունը: Մենք կիսում ենք հասարակության բնապահպանական մտահոգությունները և համոզված ենք, որ ընկերությունները պետք է համապատասխանեն կայուն զարգացման ստանդարտներին: Միևնույն ժամանակ ունենք նաև այն համոզմունքը, որ բիզնեսի նկատմամբ արդար և անաչառ վերաբերմունքը պետք է բացառի ընտրողական մոտեցումը, և պետության կողմից առաջադրված բոլոր պահանջները պետք է հավասարաչափ և արդարացիորեն կիրառվեն ոլորտի բոլոր մասնակիցների նկատմամբ: Սա հատկապես կարևորվում է Ձեր կողմից օրերս հնչեցված այն հայտարարության համատեքստում, որտեղ Դուք խոսեցիք այն մասին, որ Լիդիան Արմենիայի դեմ արշավը կազմակերպել և ֆինանսավորել են կոնկրետ բիզնես շահեր հետապնդող շահագրգիռ կողմեր: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս, և մենք հուսով ենք, որ այս պնդումները պատշաճ կերպով կհետաքննվեն:


Մեծարգո պարոն Վարչապետ, ՀԱԱՊ-ը ոչ միայն մտահոգված է Հայաստանում խոշորագույն ներդրող հանդիսացող իր անդամ ընկերության նկատմամբ անարդար վերաբերմունքի փաստով, այլ, որպես բիզնեսի առաջատար կազմակերպություն, նաև անհանգստացած է Ամուլսարի շուրջ արդեն իսկ մեկ տարի ծավալվող այս խնդրի բացասական ազդեցության հանգամանքով: Այն միանշանակ բացասական ազդակներ է ուղարկում պոտենցիալ ներդրողներին և Հայաստանը դարձնում ներդրումների համար ոչ գրավիչ երկիր: Այն պարագայում, երբ պետությունը ջանքեր չի խնայում դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, պոտենցիալ ներդրողները միաժամանակ ազդարարվում են, որ ներդրում կատարած օտարերկրյա ընկերությունները Հայաստանում պաշտպանված չեն և արժանանում են անարդար վերաբերմունքի:


Համոզված ենք, որ Լիդիան Արմենիայի Ամուլսարի ծրագրի շուրջ հետագա ձգձգումները խորացնելու են խնդիրը և կարող են կրել հարատև բնույթ՝ շարունակելով բացասական ազեցություն ունենալ բիզնես միջավայրի վրա և վերջնականապես խաթարել երկրի ներդրումային գրավչությունը ապագա ներդրումների համար: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը որդեգրել արդար գործելաոճ՝ խնդրի շուտափույթ լուծման համար:
Մենք կիսում ենք Կառավարության տեսլականն առ այն, որ Հայաստանը պետք է բարգավաճի և ունենա զարգացող տնտեսություն, որտեղ ի նպաստ Հայաստանի բարօրության գործունեություն իրականացնող բոլոր ներդրողների նկատմամբ կգործի օրենքի գերակայության սկզբունքը և բոլոր տնտեսվարողների համար կապահովվեն հավասար և արդար հնարավորություններ:


Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատ

Դիտվել է՝ 3116

Մեկնաբանություններ