Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Լավ, ը­սիգ վեր­ջը ի՞նչ է»

«Լավ,  ը­սիգ վեր­ջը  ի՞նչ է»
10.09.2019 | 01:19
ՈՐ­ՊԵՍ ՍԿԻԶԲ
Այս ան­գամ Գյում­րի այ­ցե­լու­թյան ա­ռա­ջին իսկ պա­հից հան­դի­պե­ցի Գյումր­վա հու­մո­րին: Տաք­սու վա­րոր­դին հարց­րի.
-Ձկի մայ­լեն որ­տե՞ղ է։- Հն­չեց պարզ ու գյում­րե­ցու ա­ռօ­րեա­կան, ա­րյան հետ ե­րակ­նե­րով հո­սող միա­միտ ու հա­մով պա­տաս­խա­նը.
-Ի­րա տե­ղը:
Տաք­սու սա­լո­նում պայ­թեց ծի­ծա­ղը:
Սա­կայն ի­րա­կա­նում ցան­կա­նում էի այ­ցե­լել ծա­նոթ-բա­րե­կամ­նե­րիս բազ­միցս գո­վա­բա­նած «Լոֆթ Գյում­րի» և «Մեղր ու բույս» թե­յա­րա­նը, ո­րոնք ժա­մա­նա­կա­կից Գյում­րու մեծ ու փոք­րի, պաշ­տո­նյա­յի, օ­տա­րեր­կյա հյու­րի ա­մե­նա­սիր­ված վայ­րերն են, այն էլ մի քա­ղա­քում, ո­րի ա­մեն մի քա­րը, դուռն ու շեն­քը, փո­ղոցն ու քան­դա­կը պատ­մու­թյուն ու­նեն: Բո­լո­րո­վին «ջա­հել» ժա­ման­ցա­յին այս կենտ­րոն­նե­րը նույն­պես հա­վակ­նում են դառ­նա­լու քա­ղա­քի բրեն­դը: Նպա­տակս Գյում­րու կրթ­ված ու թա­սի­բով եր­կու ե­րի­տա­սարդ­նե­րի՝ Ա­ՄԱ­ԼՅԱ ԹՈՒ­ՄԱ­ՍՅԱ­ՆԻ և ԱՐ­ՏՈՒՇ Ե­ՂԻԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ՝ հա­րա­զատ քա­ղա­քում ա­վան­դա­կան սո­վո­րույթ­նե­րին ու մտա­ծե­լա­կեր­պին զու­գա­հեռ ար­դիա­կա­նը ներդ­նող հի­րա­վի հայ­րե­նա­սի­րա­կան քայ­լի ար­դյուն­քը սե­փա­կան աչ­քե­րով տես­նելն ու ներ­կա­յաց­նելն էր:
ՍԻՐԵՄ ԳԸ «ԼՈՖԹԸ»
Գյում­րի քա­ղա­քի Գոր­կու փո­ղո­ցի 50/4 հաս­ցեում գտն­վող ինք­նա­զար­գաց­ման ու ժա­ման­ցի բազ­մա­ֆունկ­ցիո­նալ կենտ­րո­նը հայտ­նի է կեն­ցա­ղա­յին ա­ռօ­րյա հոգ­սե­րից փոքր-ինչ կտր­վե­լու ձգ­տող ցան­կա­ցած գյում­րե­ցու: Կենտ­րո­նի գոր­ծա­դիր տնօ­րեն Ա­մա­լյա Թու­մա­սյա­նի հետ փոր­ձե­ցինք հս­տա­կեց­նել «Լոֆ­թի» գա­ղա­փա­րը: Փաս­տո­րեն «Լոֆ­թը» (անգլ.՝ Loft, բա­ռա­ցի՝ տա­նիք), 20-21-րդ դա­րե­րի ճար­տա­րա­պե­տա­կան ոճ, ար­տադ­րա­կան նշա­նա­կու­թյան շեն­քի (գոր­ծա­րան, պա­հեստ) վե­րին հար­կում հար­մա­րեց­ված բնա­կա­րան, ար­հես­տա­նոց կամ գրա­սե­նյակ է: Լոֆթ ուղ­ղու­թյու­նը ա­ռա­ջա­ցել է 20-րդ դա­րի 40-ա­կան թթ. Նյու Յոր­քի ար­դյու­նա­բե­րա­կան թա­ղա­մա­սե­րում։ Քա­ղա­քի կենտ­րո­նում հո­ղի գնե­րի հեր­թա­կան բարձ­րա­ցու­մը ար­դյու­նա­բե­րա­կան տա­րածք ու­նե­ցող­նե­րին ստի­պեց թող­նել ի­րենց ձեռ­նար­կու­թյուն­նե­րը և տե­ղա­փոխ­վել ծայ­րա­մա­սեր։ Դա­տարկ­ված գոր­ծա­րան­նե­րի շեն­քե­րը պա­հան­ջարկ ձեռք բե­րե­ցին բո­հե­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մոտ. գրա­վիչ էին թե՛ շեն­քե­րի գոր­ծա­ռու­թա­յին հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը (բարձր ա­ռաս­տաղ, լավ լու­սա­վոր­վա­ծու­թյուն), թե՛ վար­ձա­կալ­ման հա­մե­մա­տա­բար ցածր գնե­րը։ Լոֆ­թը խիստ նո­րաձև էր հատ­կա­պես 1950-ա­կան թվա­կան­նե­րին։ Հատ­կա­պես այս­տեղ էր կենտ­րո­նաց­ված Նյու Յոր­քի ար­տիս­տա­կան կյան­քը։ Նո­րաձև նկա­րիչ­նե­րը լոֆ­թե­րում կազ­մա­կեր­պում էին ցու­ցա­հան­դես­ներ և ստու­դիա­ներ։ Դա­սա­կան օ­րի­նակ է Էն­դի ՈՒոր­հո­լի «Ֆաբ­րի­կան»: Շու­տով լոֆթ ո­ճի ինք­նա­տիպ բնա­կա­րան­նե­րը սկ­սե­ցին հա­մար­վել ար­դիա­կան և է­լի­տար։
Հա­յաս­տա­նում ա­ռա­ջին «Լոֆ­թը» բաց­վեց Երևա­նում 2015 թվա­կա­նին, հա­ջոր­դը Գյում­րիում՝ 2017 թ. փետր­վա­րին՝ ռու­սաս­տա­նաբ­նակ եր­կու ե­րի­տա­սարդ գյում­րե­ցի­նե­րի մտահ­ղաց­մամբ: Նրանք ո­րո­շել էին ստեղ­ծել մի մի­ջա­վայր, որ­տեղ հնա­րա­վոր կլի­ներ փո­խել մտա­ծո­ղու­թյու­նը, ձեռք բե­րել ինք­նար­տա­հայտ­վե­լու և ստեղ­ծա­գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն, որ­տեղ յու­րա­քան­չյուրն իր հա­մար մի­ջա­վայր կս­տեղ­ծի՝ չխա­թա­րե­լով ազ­գա­յին դի­մա­գիծն ու գյում­րե­ցու հո­գե­կերտ­ված­քը: «Լոֆթ Գյում­րին» ինք­նա­զար­գաց­ման ու ժա­ման­ցի բազ­մա­ֆունկ­ցիո­նալ կենտ­րոն է, որ­տեղ անվ­ճար է ա­մեն ինչ, բա­ցի ժա­մա­նա­կից։ Նույն հաս­ցեում ա­ռա­ջարկ­վում են միան­գա­մից մի քա­նի, ի­րա­րից ան­կախ սրահ­ներ՝ սե­մի­նար­նե­րի գո­տի, խա­ղա­սե­նյակ, բաց խո­հա­նոց, սպի­տակ սե­նյակ՝ նա­խա­տես­ված հիմ­նա­կա­նում յո­գա­յի և պա­րի պա­րապ­մունք­նե­րի հա­մար, ար­վես­տի ըն­դար­ձակ սրահ, ար­հես­տա­նոց և բե­մա­կան հատ­ված՝ ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րով։
Առ­հա­սա­րակ Գյում­րին դժ­վա­րու­թյամբ է մար­սում իր կեն­ցաղն ու ա­ռօ­րյան մխրճ­վող ցան­կա­ցած նո­րա­մու­ծու­թյուն, սա­կայն, Ա­մա­լյա­յի փո­խանց­մամբ, ի­րենց հա­ջող­վեց հաղ­թա­հա­րել մի շարք կարծ­րա­տի­պեր, չխա­թա­րե­լով գյում­րե­ցու ազ­գա­յին դի­մա­գի­ծը: «Լոֆ­թը» պար­զա­պես ինք­նա­զար­գաց­ման և ժա­ման­ցի հար­թակ է, այն բաց է ա­մե­նա­տար­բեր գա­ղա­փար­նե­րի հա­մար, ի­րա­կա­նաց­նում է տար­բեր գոր­ծա­ռույթ­ներ սկ­սած մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կեր­պու­մից մինչև Եվ­րո­պա­կան Միու­թյան նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նա­ցում: Ա­միս­ներ շա­րու­նակ այս­տեղ ներ­կա­յաց­վել է եվ­րո­պա­կան 11 եր­կր­նե­րի մշա­կու­թա­յին կյան­քը` հարս­տաց­նե­լով մաս­նա­կից­նե­րի գի­տե­լիք­ներն ու բարձ­րաց­նե­լով գե­ղե­ցի­կի հան­դեպ ըն­կա­լում­նե­րի նշա­ձո­ղը: Մի­ջա­վայ­րը հի­շեց­նում է ըն­տա­նե­կան ջեր­մու­թյու­նը. բազ­մոց­ներ ու գր­քե­րով լի պա­հա­րան­ներ, ըն­դար­ձակ խո­հա­նոց, սրա­հի ան­կյու­նում տե­ղա­վոր­ված դաշ­նա­մուր ու ա­ռա­ջին պլան մղ­ված հար­վա­ծա­յին գոր­ծիք­ներ, մեծ, ըն­դար­ձակ պա­տու­հան­նե­րից թա­փան­ցող լույ­սի ա­ռա­տու­թյուն ու ա­մեն ան­կյու­նում զրու­ցող, աշ­խա­տող, եր­գող, խա­ղա­ցող տար­բեր տա­րի­քա­յին խմ­բի ու սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:
-«Լոֆ­թը» սո­ցիա­լա­կան բիզ­նես է, որ­տեղ ա­մեն ինչ անվ­ճար է, բա­ցի ժա­մա­նա­կից: Մեր տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի ո­րոշ­մամբ մեկ ան­ձի հա­մար մուտ­քը 2 ժա­մի հա­մար սահ­ման­վել է 500 դրամ, 3 ժա­մի հա­մար՝ 700 դրամ, ո­րը, կար­ծում եմ, սիմ­վո­լիկ գու­մար է նման հս­կա­յա­կան կա­ռույ­ցը պա­հե­լու հա­մար. և հենց այդ զո­հո­ղու­թյուն­նե­րի հաշ­վին մենք ա­վե­լի շատ աշ­խա­տանք պետք է ա­նենք: Ինչ վե­րա­բե­րում է այ­ցե­լու­նե­րի ար­ձա­գան­քին, ա­պա դյու­րին չե­ղավ նոր գա­ղա­փա­րի մար­սու­մը: Ա­ռա­ջին օ­րե­րին այ­ցե­լու­նե­րի մեծ հոսք ե­ղավ, քա­նի որ նո­րույթ էր, և մար­դիկ ու­զում էին ի­մա­նալ, թե ինչ է դա, հե­տո նրանց թի­վը պա­կա­սեց: Սկզբ­նա­կան շր­ջա­նում մարդ­կանց դժ­վար էր բա­ցատ­րել, թե ինչ է «Լոֆ­թը», քա­նի որ մեր քա­ղա­քում նման բան չի ե­ղել, իսկ ա­հա այս­տեղ դու վճա­րում ես միայն ժա­մա­նա­կի հա­մար, ու շի­նու­թյան ե­րեք հար­կե­րը կա­րող ես օգ­տա­գոր­ծել այն­պես, ինչ­պես ու­զում ես: Պատ­կե­րաց­րեք, թե Գյում­րու հա­մար դա ինչ հե­տաքր­քիր վայր է, որ գա­լիս են տես­նում ու բա­ցատ­րե­լուց հե­տո հարց­նում. «Լավ, ը­սիգ վեր­ջը ի՞նչ է»: ՈՒ ա­մեն ան­գամ բա­ցատ­րում ես, որ այս ու այս է, ու­շա­դիր լսե­լուց հե­տո էլ կր­կին հարց­նում է. «Ես վեր­ջը չհասկ­ցա, ը­սիգ ի՞նչ է»: Այս հար­ցը տվել են բո­լո­րը, մինչև հաս­կա­ցել ու մեր­վել են «Լոֆ­թին»: Ի­րա­կա­նում սա մի ա­ռան­ձին մշա­կույթ է, ո­րը ձևա­վոր­վեց, ու մենք ու­նենք լոֆ­թե­ցի­նե­րի մի մեծ խումբ, ով­քեր այս­տեղ ի­րենց զգում են, ինչ­պես ձու­կը ջրում: «Լոֆ­թը» մի­ջա­վայր է, որ­տեղ գյում­րե­ցի ե­րի­տա­սարդն ա­ռա­ջին ան­գամ գա­լիս ու խո­հա­նո­ցում իր հա­մար սուրճ է պատ­րաս­տում, մի բան, որ իր տա­նը թերևս չա­ներ, հե­տո իր ափ­սեն երկ­րորդ հար­կից ի­ջեց­նում է ներքև ու լվա­նում, ուր մի ան­կյու­նում տղեր­քը կի­թառ են նվա­գում, իսկ վե­րին հար­կում Հնդ­կաս­տա­նի դես­պա­նը տիկ­նոջ հետ սր­ճում է, մի քիչ հե­տո մարզ­պետն է գա­լիս կնոջ հետ ընթ­րե­լու, ու նույն ժա­մա­նակ մի փոք­րիկ Շո­պեն դաշ­նա­մուր է նվա­գում: Այ­ցե­լուն գա­լիս կամ ինքն է պատ­րաս­տում սուրճն ու թե­յը, կամ պատ­վի­րում է, ո­րոնց գու­մա­րը մտ­նում է ժա­մավ­ճա­րի մեջ, - պատ­մում է Ա­մա­լյան ու հա­վե­լում, որ «Լոֆթ»-ում գոր­ծում են ա­կումբ­ներ՝ ՄԱՖ, ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պի, հո­գե­բա­նու­թյան, որ­տեղ հա­ճա­խա­կի անց­կաց­վում են սե­մի­նար­ներ, զրույց­ներ: Այս­տեղ կրկն­վող մի­ջո­ցա­ռում­ներ չեն լի­նում, քա­նի որ բազ­մաբ­նույթ ծրագ­րե­րը մշ­տա­պես հեր­թի են կանգ­նած:
ԹԵ­ՅԱ­ՐԱՆ, Ո­ՐԸ ՄՇԱ­ԿՈՒՅԹ Է ՓՈ­ԽՈՒՄ
Գյում­րու կենտ­րո­նում մեկ այլ ինք­նա­տիպ նա­խա­գիծ է ի­րա­կա­նաց­րել մաս­նա­գի­տու­թյամբ տն­տե­սա­գետ, 18 տա­րի Շվեյ­ցա­րիա­յում ապ­րած, Ժնևի ու Լոն­դո­նի հա­մալ­սա­րան­նե­րում կր­թու­թյուն ստա­ցած գյում­րե­ցի Ար­տուշ Ե­ղիա­զա­րյա­նը: Դեռ ար­տա­սահ­մա­նում ապ­րած տա­րի­նե­րին նա հե­տաքր­քր­ված էր Հա­յաս­տա­նի բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րով, ան­գամ ՄԱԿ-ում հն­չեց­րել է Թե­ղու­տի բազ­մա­չար­չար հար­ցը, իսկ ար­դեն հայ­րե­նի­քում ըն­կեր­նե­րի հետ կա­մա­վոր կազ­մա­կեր­պել է թե­ղուտ­ցի­նե­րի բնամ­թեր­քի՝ մեղ­րի, խո­տա­բույ­սե­րի, չրե­ղե­նի ի­րա­ցու­մը:
-Ցա­վում եմ, որ մեր երկ­րի ըն­դեր­քը այլ եր­կր­ներ շա­հա­գոր­ծում են շատ է­ժան գնով, իսկ ար­դյուն­քը, գնա­լով հա­րուստ եր­կր­ներ ու դառ­նա­լով 2-3-րդա­կան ապ­րանք, նո­րից վե­րա­դառ­նում է մեր եր­կիր ու թանկ գնով վա­ճառ­վում ժո­ղովր­դի վրա, ո­րից մար­դիկ միայն տու­ժում են: Ես դեռ ար­տա­սահ­մա­նում ներգ­րավ­վե­ցի Հա­յաս­տա­նում ըն­թա­ցող բնա­պահ­պա­նա­կան պայ­քա­րին, սա­կայն իմ պայ­քա­րը ա­վե­լի կա­ռու­ցո­ղա­կան էր, իմ նպա­տակն էր հան­քար­դյու­նա­բե­րու­թյան դեմ պայ­քա­րե­լով հան­դերձ ա­ռա­ջար­կել այ­լընտ­րան­քա­յին լու­ծում: Քա­նի որ թե­ղուտ­ցի­նե­րը բա­ցի հան­քում աշ­խա­տե­լուց զբաղ­վում էին նաև մեղ­րի ար­տադ­րու­թյամբ և ու­նեին ի­րաց­ման խն­դիր, ըն­կեր­նե­րիս հետ նրանց ա­ռա­ջար­կե­ցի մեր ու­ժե­րով ի­րենց ար­տադ­րան­քը վա­ճա­ռել Երևա­նում, պայ­մա­նով, որ այլևս չաշ­խա­տեն հան­քում: Ո­մանք հա­մա­ձայ­նե­ցին, ո­մանք, ան­տե­սե­լով սե­փա­կան ա­ռող­ջու­թյու­նը, գե­րա­դա­սե­ցին աշ­խա­տել հան­քում: Ես Ժնևից կազ­մա­կեր­պում էի մեղ­րի վա­ճառ­քը Երևա­նում: Հենց այդ ժա­մա­նակ էլ ծն­վեց Herbs and honey-ի՝ «Մեղր ու բույս» կոչ­վող է­կո­լո­գիա­կան թե­յա­րա­նի գա­ղա­փա­րը՝ մեղ­րը Թե­ղու­տից, բույ­սը՝ Ա­շոց­քից, որն էլ ի­րա­կա­նաց­րի Գյում­րի վե­րա­դառ­նա­լուց ան­մի­ջա­պես հե­տո,- պատ­մում է Ար­տուշ Ե­ղիա­զա­րյա­նը:
Թե­յա­րանն ի­րոք ար­տաք­նա­պես յու­րա­հա­տուկ է: Բա­ցօ­թյա թե­յա­րա­նում մեղմ ե­րաժշ­տու­թյան հն­չյուն­նե­րի տակ սե­ղան­նե­րի մոտ նս­տած մար­դիկ վա­յե­լում են պատ­վի­րա­ծը՝ մեղ­րով թե­յը: Վա­ճառ­քի սրա­հի ձևա­վո­րումն ար­դեն իսկ հի­շեց­նում է, որ այս­տեղ ա­մեն իր է­կո­լո­գիա­պես մա­քուր է, ա­մե­նուր սա­րե­րից հա­վա­քած ու փն­ջե­րով պա­տե­րից կախ­ված բույ­սե­րի բուր­մունքն է: Վա­ճա­ռաս­րա­հի գողտ­րիկ տեսքն ու ձևա­վո­րու­մը վկա­յում են տի­րոջ բարձր ճա­շա­կի մա­սին: Այս­տեղ ար­գել­ված է խմիչ­քի վա­ճառ­քը, մի բան, որ սկզբ­նա­կան շր­ջա­նում ան­սո­վոր էր ո­մանց հա­մար:
Այս դեպ­քում էլ Գյում­րին դժ­վա­րու­թյամբ հա­մա­կերպ­վեց նոր երևույ­թի հետ: Սա­կայն Ար­տուշ Ե­ղիա­զա­րյա­նը գի­տե, որ դյու­րին չէ նո­րի ըն­կա­լու­մը, որ այն շա­րու­նա­կա­կան պրո­ցես է: Ի վեր­ջո հաս­կա­ցել է, որ մար­դիկ դի­մադ­րում են զար­գաց­մա­նը, ցան­կա­ցած նո­րին: Մար­դիկ կան, որ նոր բան տես­նե­լիս ձգ­տում են կի­րա­ռել, ըն­դօ­րի­նա­կել այն, պա­տա­հում է նաև հա­կա­ռա­կը: Երբ թե­յա­րա­նը նոր էր բաց­վել, մի հե­տաքր­քիր տեն­դենց նկատ­վեց, շա­տե­րին գա­ղա­փա­րը հրա­պու­րեց, ան­գամ մի­մյանց ան­ծա­նոթ մար­դիկ փոր­ձում էին ի­րենց ներդ­րումն ու­նե­նալ թե­կուզ մի փոքր գա­ղա­փա­րով կամ ա­ռա­ջար­կով, ինչն ինք­նին վկա­յում էր, որ թե­յա­րա­նի գա­ղա­փա­րը հա­մախմ­բում է մարդ­կանց, գրա­վում նո­րա­նոր հա­մա­կիր­նե­րի: Թե­յա­րանն օ­րա­կան ու­նի 50-60 այ­ցե­լու: Ե­րի­տա­սարդ աշ­խա­տա­կից­ներն ա­ռանձ­նա­նում են ժպ­տե­րես ու բա­րե­համ­բույր վե­րա­բեր­մուն­քով: Թե­յա­րա­նում վա­ճառ­վող 60 տե­սա­կի թե­յե­րից 8-ը՝ սև և կա­նաչ, ներ­կր­վում են; Ար­տուշ Ե­ղիա­զա­րյա­նի փո­խանց­մամբ` ի­րենք հա­մա­գոր­ծակ­ցում են ոչ մեծ ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ, բնա­կան ար­տադ­րան­քը գն­վում է հիմ­նա­կա­նում ան­հատ­նե­րից՝ Շի­րա­կի մար­զի գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րից:
-Գյում­րիում 50 % աղ­քա­տու­թյուն կա, ան­թույ­լատ­րե­լի է, որ Հա­յաս­տա­նի երկ­րորդ մեծ քա­ղաքն աղ­քա­տու­թյան այդ­պի­սի բարձր ցու­ցա­նիշ ու­նե­նա: Ես այդ մա­սին բարձ­րա­ձայ­նում եմ և ու­զում եմ մե­սիջ փո­խան­ցել կա­ռա­վա­րու­թյա­նը, որ ներդ­րում­ներ են հար­կա­վոր, ո­րոնք պետք է լի­նեն ծրագ­րե­րի, են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ստեղծ­ման կամ ե­ղա­ծը վե­րա­կանգ­նե­լու տես­քով: Ժա­մա­նա­կին Գյում­րին 200 հա­զար բնա­կիչ ու­ներ, այ­սօր մնա­ցել է շուրջ 70 հա­զա­րը: Տն­տե­սու­թյունն աշ­խա­տեց­նո­ղը մարդն է, այ­սօր մաս­նա­գետ չկա Գյում­րիում, այ­սօր մեզ մարդ է պետք, կադր, շա­տերն այ­սօր փող ու­նեն դր­սում, ես էի խե­լա­ռը, որ վեր կա­ցա ե­կա, իսկ մյուս­ներն ա­սում են` մինչև կա­յու­նու­թյուն չլի­նի, չեմ գա Հա­յաս­տան։ Խոս­քը տն­տե­սա­կան, հար­կա­յին դաշ­տի կա­յու­նու­թյան մա­սին է: Չկար­ծեք, թե զղ­ջա­ցել եմ վե­րա­դառ­նա­լու հա­մար, քավ լի­ցի, դեռ շատ ա­նե­լիք­ներ ու­նեմ: Դար­ձյալ շեշ­տում եմ՝ Հա­յաս­տա­նը կադ­րե­րի պա­կաս ու­նի, մտա­ծել է պետք, ու դա միայն Նի­կոլ Փա­շի­նյա­նի խն­դի­րը չէ, դա բո­լո­րիս խն­դիրն է, ու ար­տա­գաղ­թը, ո­րը տե­ղի է ու­նե­ցել, նաև կադ­րե­րի պա­կա­սի պառ­ճա­ռով է, մենք այ­սօր կրթ­ված, զար­գա­ցած մարդ­կանց կա­րիք ու­նենք, այդ նույն գյում­րե­ցիք, որ ապ­րում են Մոսկ­վա­յում կամ Եվ­րո­պա­յում, թող գան կա­ռու­ցեն եր­կի­րը,- ա­սում է Ար­տուշ Ե­ղիա­զա­րյա­նը:
ՈՐ­ՊԵՍ Ա­ՎԱՐՏ
Միտքս ա­վար­տում եմ Գա­րե­գին Նժ­դե­հի խոս­քով. «Ե­րի­տա­սար­դու­թյուն, դու բարձ­րան­պա­տակ ես, ե­թե ծա­ռա­յում ես հայ­րե­նի­քին»: Իսկ Գյում­րիում այդ­պի­սի ե­րի­տա­սարդ­ներ կան, ով­քեր պա­հում-գուր­գու­րում են Մհեր Մկրտ­չյա­նի, Շա­րա Տա­լյա­նի, գու­սան Շե­րա­մի, ֆայ­տոն Գրի­շի պաշ­տե­լի քա­ղա­քի դի­մա­գի­ծը` միա­ժա­մա­նակ թար­մաց­նե­լով Գյում­րու շն­չա­ռու­թյու­նը:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Ամալյա Թումասյան
  • Արտուշ Եղիազարյան
  • Թեյարանի  ներսում
  • Լոֆթ Գյումրի-ում  միջոցառում է
Դիտվել է՝ 5865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ