Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սո­րո­ս­յան ին­տեր­նա­ցիո­նա­լը հիաս­թափ­ված է և ագ­րե­սիվ

Սո­րո­ս­յան ին­տեր­նա­ցիո­նա­լը հիաս­թափ­ված է և ագ­րե­սիվ
08.11.2019 | 00:36

Ռու­սաս­տա­նի իշ­խա­նա­կան և ո­րոշ ու­ժա­յին վեր­նա­խա­վին մոտ կանգ­նած «Комсомольская правда» թեր­թը վեր­ջերս անդ­րա­դար­ձել էր հա­յաս­տա­նյան ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րին, մաս­նա­վո­րա­պես՝ մեր երկ­րի գոր­ծող իշ­խա­նու­թյան կա­ռուց­ված­քում սո­րո­սա­կան ազ­դե­ցու­թյան բա­ղադ­րի­չի ա­ճին: ՈՒ­շագ­րավ է, որ հոդ­վա­ծի հե­ղի­նակն ուղ­ղա­կի տեքս­տով նա­խազ­գու­շաց­նում էր ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին, որ իր իշ­խա­նու­թյան սո­րո­սա­կան թևը նա­խա­պատ­րաս­տում է ո­րո­շա­կի գոր­ծո­ղու­թյուն­ներ, ո­րոնք կա­րող են արթ­նաց­նել հե­ղա­փո­խա­կան նոր ա­լիք։ Հե­տաք­րք­րա­կան է, որ վեր­լու­ծու­թյան մեջ հա­տուկ նշ­վում էր, թե ան­ձամբ Փա­շի­նյանն ա­ռանձ­նա­պես խնդ­րա­հա­րույց չէ ռու­սաս­տա­նյան կող­մի հա­մար, ին­չով, ըստ էու­թյան, Փա­շի­նյա­նին նր­բո­րեն հաս­կաց­նում էին, որ նա­խազ­գու­շա­ցու­մը զուտ բա­րե­կա­մա­կան բնույ­թի է: Նույն հա­ղոր­դագ­րու­թյու­նը, ի դեպ, ըստ երևա­նյան փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի, ՀՀ վար­չա­պե­տին փո­խանց­վել է նաև ան­մի­ջա­պես՝ ոչ պաշ­տո­նա­կան ձևա­չա­փով, իսկ Մոսկ­վա կա­տա­րած մե­կօ­րյա այ­ցի ըն­թաց­քում՝ ար­դեն պաշ­տո­նա­կան խո­ղո­վա­կով:


Ըստ փոր­ձա­գետ­նե­րի՝ սո­րո­սա­կան վեր­նա­խա­վի կող­մից հա­յաս­տա­նյան գրա­սե­նյա­կի առջև խն­դիր է դր­վել քա­ղա­քա­կան օ­րա­կարգ ներ­մու­ծել այն­պի­սի թե­մա­ներ, ո­րոնք գո­նե այս պա­հի դրու­թյամբ չպետք է ար­դիա­կան լի­նեն վար­չա­պետ Փա­շի­նյա­նի և հա­յաս­տա­նյան վեր­նա­խա­վի մի մա­սի հա­մար կամ ա­վե­լի շուտ ոչ ցան­կա­լի են։ Ըստ էու­թյան‚ սո­րո­սա­կան վեր­նա­խավն իր առջև խն­դիր է դրել Նի­կոլ Փա­շի­նյա­նին այն­պի­սի եր­կընտ­րան­քի առջև կանգ­նեց­նել‚ ո­րը ցան­կա­ցած լուծ­ման պա­րա­գա­յում զգա­լիո­րեն կթու­լաց­նի նրա դիր­քե­րը և ուղ­ղա­կի կախ­ման մեջ կդ­նի ի­րե­նից։ Սա­կայն վե­րոն­շյալ թե­մա­նե­րը կա­րող են հան­րա­յին ո­րո­շա­կի ար­ձա­գանք ու­նե­նալ ու Փա­շի­նյա­նի շուրջ ան­վս­տա­հու­թյան և ան­կա­յու­նու­թյան մթ­նո­լորտ ձևա­վո­րել: Այս նպա­տա­կի ի­րա­գործ­ման հա­մար, ար­ժա­նա­հա­վատ աղ­բյուր­նե­րի պնդ­մամբ, ֆի­նան­սա­կան զգա­լի նե­րար­կում­ներ են ար­դեն ար­վում: Նույն աղ­բյուր­նե­րը հու­շում են նաև, որ օ­րերս երևա­նյան հյու­րա­նոց­նե­րից մե­կում հրա­վիր­վել էր սո­րո­սյան հա­յաս­տա­նյան վեր­նա­խա­վի և որ­պես կա­նոն «գրան­տա­կեր» ո­րակ­վող ՀԿ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­վաք, ո­րի ըն­թաց­քում քն­նարկ­վել է եր­կու ա­ռանց­քա­յին խն­դիր. ա) Ռու­սաս­տա­նյան 102-րդ ռազ­մա­բա­զան Հա­յաս­տա­նից դուրս բե­րե­լու հար­ցի ար­դիա­կա­նա­ցու­մը,
բ) Սերժ Սարգ­սյա­նի ձեր­բա­կալ­ման խնդ­րի բարձ­րա­ցու­մը։


Փաս­տա­ցի հի­շյալ եր­կու‚ ընդ­հա­նուր առ­մամբ այս պա­հի դրու­թյամբ ան­լու­ծե­լի գեր­խն­դիր­ներն են փոր­ձում պար­տադ­րել ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյան ղե­կա­վա­րին։
Բնա­կա­նա­բար, պետք է ուր­վագծ­վեր նաև այս խն­դիր­ներն օ­րա­կար­գա­յին և Նի­կոլ Փա­շի­նյա­նի առջև ար­դիա­կան հարց դարձ­նե­լու մար­տա­վա­րու­թյու­նը: Ընդ ո­րում, Փա­շի­նյա­նի առջև պայ­ման է դր­վե­լու, որ կա՛մ ըն­դուն­վում է նշ­ված հար­ցե­րը իշ­խա­նու­թյան հա­մար ա­ռանց­քա­յին դարձ­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, կա՛մ «Բաց հա­սա­րա­կու­թյուն» հիմ­նադ­րա­մի կա­ռույց­նե­րը (այդ թվում նաև ոչ հա­յաս­տա­նյան) բո­լոր հնա­րա­վոր ռե­սուրս­նե­րով (մե­դիա և սոց­ցան­ցա­յին) սկ­սում են դժ­գո­հու­թյան օ­ջախ­ներ ձևա­վո­րել իշ­խա­նու­թյան դեմ: Այս հա­մա­տեքս­տում հատ­կան­շա­կան է այն, որ վեր­ջերս մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան «Հել­սին­կյան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի» ա­մե­նա­մյա գա­գա­թա­ժո­ղո­վի ա­ռանց­քա­յին ե­լույթ­նե­րում հա­տուկ շեշ­տադր­վում էր «պու­տի­նյան» Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյան նվազ­մա­նը միտ­ված քայ­լե­րի ակ­տի­վաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Մաս­նա­վո­րա­պես, հի­շա­տակ­վում էր նաև Հա­յաս­տա­նը ռու­սա­կան ազ­դե­ցու­թյու­նից աս­տի­ճա­նա­բար ա­զա­տե­լու խն­դի­րը:


«Սո­րո­սյան ին­տեր­նա­ցիո­նա­լը» փոր­ձե­լու է Հա­յաս­տա­նում ցան­կա­ցած ա­ռիթ օգ­տա­գոր­ծել ար­դեն իսկ հի­շա­տակ­ված օ­րա­կար­գը Փա­շի­նյա­նին պար­տադ­րե­լու հա­մար: Չի բա­ցառ­վում, որ Դա­վիթ Սա­նա­սա­րյա­նի դա­տա­վա­րու­թյունն օգ­տա­գործ­վի որ­պես ի­րա­վի­ճա­կը պայ­թեց­նե­լու դե­տո­նա­տոր: Այն‚ որ ծրա­գիրն ար­դեն իսկ կյան­քի է կոչ­ված‚ ակն­հայտ է‚ այս պա­հին բո­լոր հնա­րա­վոր ե­ղա­նակ­նե­րով փորձ է ար­վում ար­դիա­կա­նաց­նել 102-րդ ռազ­մա­բա­զան Հա­յաս­տա­նից դուրս բերելու հար­ցը։ Սո­րո­սա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ակ­տի­վու­թյունն ա­ռա­վել տե­սա­նե­լի դար­ձավ ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սեր­գեյ Շոյ­գուի՝ օ­րերս Հա­յաս­տան կա­տա­րած այ­ցի ժա­մա­նակ‚ ո­րի ըն­թաց­քում ա­ռանց­քա­յին հայ­տա­րա­րու­թյուն­ներ ար­վե­ցին նաև Գյում­րիում տե­ղա­կայ­ված բա­զա­յի բո­լոր ա­ռում­նե­րով ար­դիա­կա­նաց­ման և զար­գաց­ման շուրջ։ Հա­սա­րա­կա­կան սո­րո­սա­կան հատ­վա­ծի դի­մադ­րու­թյունն այն­պի­սին էր‚ որ Հա­յաս­տա­նում Ռու­սա­սա­տա­նի Դաշ­նու­թյան դաս­պա­նու­թյու­նը նույ­նիսկ եր­կու հա­տուկ հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ՝ մի կող­մից քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան տա­լով դր­սից սն­վող հա­սա­րա­կա­կան կոչ­վող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ակ­տի­վու­թյա­նը՝ ո­րա­կե­լով դա եր­րորդ կող­մի օգ­տին ի­րա­կա­նաց­վող գոր­ծո­ղու­թյուն‚ մյուս կող­մից այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րին ի ցույց դր­վեց‚ որ նրանց բա­րե­հաճ վե­րա­բեր­մուն­քը դր­սից ֆի­նան­սա­վոր­վող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հան­դեպ պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յին ար­դեն խիստ նյար­դայ­նաց­նում է։


Նկա­տենք, որ սո­րո­սյան թի­մը ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի թե­ման ա­ռաջ­նա­յին դարձ­նե­լու ճա­նա­պար­հին փո­խել է իր ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը, որ­տեղ երկ­րոր­դա­կան են դար­ձել ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի և ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի հար­ցե­րը։ Ար­դեն իսկ հա­մա­պա­տաս­խան լրատ­վա­մի­ջոց­նե­րի է­ջե­րում կա­րե­լի է նկա­տել ակ­նարկ­ներ, թե ի­րա­կա­նում Ռո­բերտ Քո­չա­րյա­նը Սերժ Սարգ­սյա­նի և Նի­կոլ Փա­շի­նյա­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան ար­դյուն­քում է «նշա­նակ­վել» գլ­խա­վոր մե­ղա­վոր նախ­կին բո­լոր ռե­ժիմ­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար: Ի դեպ, Հա­յաս­տա­նի սո­րո­սյան վեր­նա­խա­վում դժ­գոհ են նաև Նա­րեկ Մա­լյա­նի «ՎԵ­ՏՈ» շարժ­ման նկատ­մամբ վար­չախմ­բի բա­վա­կա­նին լի­բե­րալ վե­րա­բեր­մուն­քից՝ ա­նընդ­հատ բաց կամ քո­ղարկ­ված կեր­պով Փա­շի­նյա­նին հրա­հան­գե­լով ու­ժա­յին մե­թոդ­նե­րով վնա­սա­զեր­ծել հա­կա­սո­րո­սյան այդ շար­ժու­մը։


ՈՒ­շագ­րավ է, որ սո­րո­սա­կան հա­մայն­քում նույն­պես ար­շա­լույս­նե­րը խա­ղաղ չեն. այս­տեղ ո­րո­շա­կի ձևա­փո­խում­ներ են նկատ­վում։ Մաս­նա­վո­րա­պես, սո­րո­սա­կան­նե­րի մի մա­սը, հա­վա­նա­բար նաև ուժգ­նա­ցող հա­սա­րա­կա­կան ճնշման պայ­ման­նե­րում, փոր­ձում է ձեր­բա­զատ­վել «ազ­գա­դավ, սր­բա­պիղծ, ԼԳԲՏ-նե­րի պաշտ­պան» և նման այլ պի­տա­կա­վո­րում­նե­րից և ներ­կա­յա­նալ որ­պես ֆի­նան­սա­կան այ­լընտ­րան­քի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում դրա­մաշ­նորհ­նե­րի մի­ջո­ցով ի­րոք հա­յան­պաստ ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նող­ներ: Սո­րո­սյան վե­րոն­շյալ խումբն ի­րեն շատ հս­տակ սահ­մա­նա­զա­տում է սա­քունց­նե­րից, լևոն­բար­սե­ղյան­նե­րից, մա­րիա­կա­րա­պե­տյան­նե­րից և այլ նման կոն­տին­գեն­տից՝ հա­մա­րե­լով վեր­ջին­նե­րիս «փո­ղով ցան­կա­ցած պատ­վեր կա­տա­րող»:


Այս երևույ­թը, ի դեպ, ներ­թա­փան­ցել է նաև պե­տա­կան ա­պա­րատ, որ­տեղ ան­գամ քա­ղա­քա­կան պաշ­տոն զբա­ղեց­նող­նե­րը փոր­ձում են հան­րու­թյա­նը ներ­կա­յա­նալ ի­րենց սո­րո­սա­կան ղե­կա­վա­րից ա­վե­լի շա­հե­կան և բա­րեն­պաստ լույ­սի ներ­քո՝ պն­դե­լով, որ «թեև ի­րենց նշա­նա­կել է տվյալ սո­րո­սա­կան նա­խա­րա­րը, բայց ի­րենք կա՛մ առ­հա­սա­րակ սո­րո­սի հետ կապ չու­նեն, կա՛մ ե­թե ու­նեն էլ, ա­պա ան­հայ­րե­նիք և մու­տանտ սո­րո­սա­կան չեն»: Սա­կայն միևնույն ժա­մա­նակ սո­րո­սյան հիմ­նադ­րա­մի ղե­կա­վա­րու­թյու­նը ձեռ­քե­րը ծա­լած չէ։ Վեր­ջինս փոր­ձում է հա­մախմ­բել իր բո­լոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին և երբևէ դրա­մաշ­նորհ­ներ ստա­ցած­նե­րին ի­րենց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մար ընդ­հա­նուր ճա­կատ ստեղ­ծե­լու նպա­տա­կով։ Դրա վառ օ­րի­նակն է ՀՀ կր­թու­թյան‚ գի­տու­թյան‚ մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի շուրջ ստեղծ­ված ճգ­նա­ժա­մում սո­րո­սա­կան­նե­րի վար­քա­գի­ծը։ Վա­ղուց գաղտ­նիք չէ‚ որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը պատ­կա­նում է կար­կա­ռուն սո­րո­սա­կան­նե­րի դա­սին‚ և այն‚ ինչ ա­րել է‚ ո­րը հի­մա ար­դեն ջրի ե­րես է դուրս ե­կել‚ բխում է հիմ­նադ­րա­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նից։ Եվ պա­տա­հա­կան չէ‚ որ կա­մի­կա­ձեի դեր ստանձ­նած Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի պաշտ­պա­նու­թյանն են լծ­վել հիմ­նա­կա­նում նույն քա­ղա­քա­ցիա­կան հա­մար­վող հո­սան­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Եվ ըստ էու­թյան այժմ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի շուրջ պայ­քա­րը վե­րած­վում է Հա­յաս­տա­նում սո­րո­սյան ներ­կա­յու­թյան դեմ պայ­քա­րի։


Ո­րոշ վեր­լու­ծա­բան­ներ պն­դում են, որ լուրջ մր­ցակ­ցու­թյուն է սկս­վել (թեև ա­ռայժմ միայն քո­ղարկ­ված մա­կար­դա­կով) Նի­կոլ Փա­շի­նյա­նի ո­րո­շում­նե­րի վրա ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցող իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րի միջև: Ա­վե­լին՝ բա­վա­կա­նին խան­դով են ըն­դուն­վում այդ թի­մում հայ­տն­վող նոր դեմ­քե­րը: Մաս­նա­վո­րա­պես, ըստ լա­վա­տե­ղյակ աղ­բյուր­նե­րի, տեր­պետ­րո­սյա­նա­կան թի­մը բո­լոր հնա­րա­վոր մե­թոդ­նե­րով փոր­ձե­լու է «փչաց­նել» ԱԺ պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նին: Նկա­տենք, որ միա­ժա­մա­նակ լր­ջա­գույն ան­վս­տա­հու­թյուն գո­յու­թյուն ու­նի ՀԱԿ-ի և իշ­խա­նու­թյան սո­րո­սա­կան թևե­րի միջև: Բո­լոր հիմ­քե­րը կան պն­դե­լու, որ BBC-ին տր­ված հայտ­նի հար­ցազ­րույ­ցից հե­տո արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի դեմ սկս­ված ար­շա­վը, նե­րա­ռյալ նրա հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջի ար­ծար­ծու­մը, վար­չա­պե­տի մա­մու­լի քար­տու­ղար Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նի ձեռ­քի գործն է։ ՀՀ թիվ մեկ պաշ­տո­նյա­յի մա­մու­լի քար­տու­ղա­րը շա­րու­նա­կում է հա­վակ­նել արտ­գործ­նա­խա­րա­րի պաշ­տո­նին և այս ուղ­ղու­թյամբ հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք­ներ է տա­նում ոչ միայն լրատ­վա­կան դաշ­տում, այլև Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ անձ­նա­կան շփում­նե­րի ժա­մա­նակ:


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 2396

Մեկնաբանություններ