Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՌԴ-ն կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության փատաթուղթ են պատրաստում

ՌԴ-ն կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության փատաթուղթ են պատրաստում
11.11.2019 | 21:42

Կենսաբանական անվտանգության ոլորտում ՀՀ-ՌԴ համագործակցության հուշագրի տեքստը գրեթե պատրաստ է՝ ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ընդհանուր առմամբ, հուշագրի տեքստը պատրաստ է: Այս պահին փաստաթուղթը կողմերի միջև համաձայնեցման փուլում է: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում կստորագրվի: Սա, իհարկե, կստեղծի հավելյալ հնարավորություններ կենսաբանական անվտանգության համագործակցության ոլորտում», - նշեց Լավրովը: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ փաստաթուղթը դեռևս պատրաստման փուլում է՝ նշելով, որ ՀՀ-ն կարևորում է այս ոլորտում անվտանգությունը: «Մենք պետք է վերջնական փուլի հասցնենք բոլոր պայմանավորվածությունները: Դեռևս վաղ է խոսել գործընթացի մասին, բայց փաստաթուղթը հնարավորություն կտա կյանքի կոչել մեր պոտենցիալը կենսաբանական անվտանգության ոլորոտում՝ ՌԴ հետ համագործակցելով: Այս հարցը նախևառաջ վերաբերում է մեր անվտանգությանը», - ասաց նա:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ