Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց

Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց
11.11.2019 | 21:45

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ Սիրիայի հայ բնակչությանն աջակցելու համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մնացականյանն՝ ամփոփելով Լավրովի հետ հանդիպումը։ Մնացականյանի խոսքով՝ Լավրովն ընդգծել է Սիրիային ՀՀ կողմից տրամադրվող մարդասիրական օգնության կարևորությունը: Մնացականյանը նաև ավելացրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը բարեհաջող համագործակցություն ունեն բոլոր ուղղություններով

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ