Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանը դանդաղում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու և Ամուլսարի իրավիճակը լուծելու հարցերում

Նիկոլ Փաշինյանը դանդաղում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու և Ամուլսարի իրավիճակը լուծելու հարցերում
11.11.2019 | 21:51

Բրիտանական Barclays ֆինանսական կոնգլոմերատը գնահատել է Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը։ Օրերս հրապարակված «Հայաստան. բարեփոխումների առաջընթաց աջակցելու համար վարկանիշներն ու պարտատոմսերը» փաստաթուղթը նախատեսված է ներքին օգտագործման և ֆինանսական կորպորացիայի գործընկերների համար։


Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի կառավարությունը վճռականորեն առաջ է ընթանում կառուցվածքային բարեփոխումների ճանապարհով՝ չնայած դեռ անհրաժեշտ է համոզվել, թե կա՞ բավարար քաղաքական կամք՝ վերջնականապես վերափոխելու Հայաստանի տնտեսությունը։ Փաստաթղթի հեղինակները «նկատելի» են որակում Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությունը հարկային օրենսդրության ու վարչարարության ուղղությամբ, որի արդյունքում կրճատվել է բյուջեի դեֆիցիտը։ Barclays-ն արձանագրում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ այս տարվա մայիսին համաձայնեցված 248 մլն․ դոլար վարկային համաձայնագիրը կօգնի կառավարությանը դիմագրավելու հնարավոր արտաքին տնտեսական ցնցումներին։


Բրիտանական ֆինանսական հսկայի գնահատմամբ՝ բարեփոխումների ուղղությամբ Փաշինյանի կառավարության քայլերը դանդաղկոտ են։ «Այս տարվա սկզբին կառավարությունը ընդունեց բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի իրականացումը կբերեր ՀՆԱ-ի կայուն աճի, եթե ընթանար ճիշտ ուղղությամբ»։ Ըստ Barclays-ի՝ կառավարության ծրագիրը ընդհանրական է՝ առանց մանրամասների և կոնկրետ գործողությունների, առաջընթացը մինչ օրս դանդաղ է։ Barclays-ը նկատում է, որ չնայած կառավարության ծրագրի առանցքում երկրի քաղաքական ու տնտեսական համակարգի վերափոխումն է՝ ուժեղացնելու պետական ինստիտուտները և ամրապնդելու օրենքի իշխանությունը, բարելավելու գործարար միջավայրն ու խթանելու տնտեսական աճը, սակայն այն մանրամասները և գործողությունները, թե ինչպես է դա արվելու, պարզ չէ, իսկ ծրագրում բացակայում են արդյունքների գնահատման քանակական ցուցիչները՝ բացառության մեկ-երկու թվային տվյալների։ «Կառավարության ծրագրի իրականացման ուղղությամբ կան որոշ բարդություններ։ Օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դանդաղում է՝ վավերացնելու Ստամբուլյան կոնվենցիան կամ լուծելու ոսկու կորզման Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տպավորությունն այնպիսին է, որ այս ամենը մասամբ հետևանք է, որ կառավարությունը դժկամ է՝ ընդունելու ոչ պոպուլյար, ոչ ժոովրդահաճո որոշումներ (Հայաստանի հասարակության պահպանողական հատվածը ընդդիմանում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, իսկ Ամուլսարի հանքավայրի աշխատանքները դադարեցված են բնապահպանների բողոքի գործողությունների արդյունքում)։ Ինչ վերաբերում է Ամուլսարին, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահայտվել է հօգուտ «Լիդիանի», մինչ օրս ոչինչ չի արել՝ վերջ դնելու բողոքի ակցիաներին, հանքավայրը մնում է փակ։ Սա չափազանց առանցքային օրինակ է, որը կարող է իր կարևոր ազդեցությունն ունենալ օտարերկրյա ընկերությունների կողմից ապագայում Հայաստանում տարբեր ծրագրերում ներդրումներ կատարելու հարցում։ Այսպիսով, Փաշինյանի դժկամությունն այս ուղղությամբ դրական ազդակ չէ, որ ուղարկվում է»,- արձանագրում է Barclays-ի փաստաթուղթը։


Խնդրահարույց գործողությունների բաժնում անդրադարձ է կատարվում նաև կառավարության կապիտալ ծախսերին։ Ըստ փաստաթղթի հեղինակների՝ չնայած ողջունելի է բյուջեի դեֆիցիտի կրճատման դինամիկան, սակայն կապիտալ ծախսերը կատարվում են անհամամասնորեն, ինչը հակառակ է այն ամենին, ինչ կառավարությունը պետք է կատարեր, եթե ցանկանում է խթանել ներդրումները։ Barclays-ը զավեշտալի է որակում, որ կառավարությունը կապիտալ ծախսեր կատարելու հարցում ինքն իր համար խոչընդոտներ է ստեղծել՝ ենթադրելով, որ այդ ծախսերը նախկինում մտազուգորդվել են կոռուպցիայի հետ, այդ պատճառով կառավարությունը շատ հաճախ ձեռնպահ է մնում առաջ մղելու իր ծրագրերը։ Փաստաթղթի հեղինակները հուսադրող են համարում, որ հաջորդ տարվա բյուջեով աճելու են ենթակառուցվածքների և կապիտալ այլ ծախսերի ուղղությամբ հատկացումները, «մինչդեռ պաշտպանական ծախսերը նվազելու են»,- ասված է փաստաթղթում։
Ընդհանրացնելով գնահատականները՝ Barclays-ի հետազոտողները նկատում են, որ «մինչ օրս արձանագրված աճը եղել է ավելի դանդաղ՝ համեմատությամբ այն ահռելի սպասումների, որոնք ձևավորվել էին նախորդ տարվա կտրուկ քաղաքական տրանսֆորմացիայի արդյունքում»։

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ