Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բողոքի ակցիա՝ Նորագավիթի ավտոմաքսատան մոտ

Բողոքի ակցիա՝ Նորագավիթի ավտոմաքսատան մոտ
11.11.2019 | 21:53

Նորագավիթի ավտոմաքսատան մոտ ավտոներկրողներն ի նշան բողոքի ճանապարհ են փակել․ պատճառը Վրաստանից և Ճապոնիայից ներմուծված մեքենաների մաքսազերծումը Հյուսիսային ավտոմաքսատանը՝ Գյումրիում իրականացնելու մասին կառավարության որոշումն է։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ մաքսազերծումը Գյումրիում իրականացնելը ավելացնում է ներմուծողների ծախսերը։ «Ճանապարհածախս է ավելանում, բացի այդ՝ նաև գիշերակացի խնդիր կա․եթե ձևակերպումը նույն օրն ավարտել չի ստացվում, ներկրողները ստիպված են լինում գիշերել հյուրանոցներում կամ ավտոմեքենաների մեջ»,-ասաց նրանցից մեկը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ խոսակցություններ կան նոյեմբերի 18-ից Նորագավիթի ավտոմաքսատունն ընդհանրապես փակելու և ամբողջ գործընթացը Գյումրի տեղափոխելու մասին։

«Գյումրիում դեռ ոչ մի պայման չկա, նոր մասնաշենքը պատրաստ չէ։ ԱՄՆ-ից ներմուծված մեքենաները հիմնականում վթարված են և վարել հնարավոր չէ, իսկ բեռնափոխադրողները քաղաքացիներ հետ պայմանավորվածություններ ունեն՝ մեքենան մինչև Երևան հասցնել։ Մեքենաներ տեղափոխող կոնտեյներները Գյումրիում բացելուց հետո մեքենաները պետք է Երևան բերվեն քարշակներով, ինչը ևս լրացուցիչ ծախս է»,-ասաց ակցիայի մասնակիցը։ Նրանք ընդգծում են, որ Ճապոնիայից բերված մեքենաները ձմեռային անվադողեր չունեն, իսկ առանց դրանց վարելը կարող է վտանգավոր լինել։ Պահանջն է, որ Նորագավիթի ավտոմաքսատունը գործի մինչև դեկտեմբերի 31-ը, ԱՄՆ-ից բերված մեքենաները մաքսազերծվեն այստեղ, իսկ Ճապոնիայից և Վրաստանից ներմուծված մեքենաների դեպքում ներմուծողն ինքը որոշին՝ մաքսազերծել Երևանում, թե Գյումրիում։

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ