Տե՛ր, աղերսում եմ,
Քո բացիչներով բացիր ծալքերը
ցավացող սրտիս…
Այնտեղից հանիր սառած,
սսկված իմ ծիտիկներին.
Թռչող ծիտիկներ դիր նորեն այնտեղ,
ՈՒ թող ծլվլան նրանք տաք ձայնով.
Թող հանեն ցավը իմ ժեռ խորքերից,
Նորոգեն հոգիս:
Գրթանի նման դեպ Քեզ եմ նայում,
Փաթաթիր ինձ Քո մեծ ծածկոցների մեջ,
ՈՒ ապաքինիր… ու ապաքինի՜ր`
Տե՛ր իմ սիրասուն…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ