Աստվածաշունչ մատյանից
20.12.2019 | 00:02
Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անոթության աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես, հագցրու՛ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի անտեսիր։ Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ։ Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. մինչև դու խոսես, նա պիտի ասի, թե` «Ահա հասել եմ»։ Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածների տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի։
Եսայու մարգարեությունը 58. 7-10
Մեկնաբանություններ