Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռու­սաս­տա­նում «վե­րաց­րել են պետ­հե­ղաշր­ջու­մը». կմ­նա ու­ժեղ նա­խա­գա­հա­կան հան­րա­պե­տու­թ­յու­նը

Ռու­սաս­տա­նում «վե­րաց­րել են պետ­հե­ղաշր­ջու­մը». կմ­նա ու­ժեղ նա­խա­գա­հա­կան հան­րա­պե­տու­թ­յու­նը
11.02.2020 | 03:39
2020 թ. փետր­վարն է, և քն­նար­կում ու լու­սա­բա­նում պա­հան­ջող ի­րա­դար­ձու­թյուն­ներն ու փաս­տե­րը չա­փա­զանց շատ են։ Բայց հենց հուն­վա­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը նա­խադ­րյալ­ներ ստեղ­ծե­ցին, որ քա­ղա­քա­կան ի­մաս­տով փետր­վա­րը ևս բուռն զար­գա­նում է։ Դա վե­րա­բե­րում է ինչ­պես Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ներ­սում, այն­պես էլ ողջ աշ­խար­հում կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին։
Ար­դի աշ­խար­հի մեծ պե­տու­թյուն­նե­րից մե­կի՝ Ռու­սաս­տա­նի հա­մար 2020 թ. հուն­վա­րի 15-ը կա­րող է շատ կարևոր դառ­նալ։ Այն­քան կարևոր, որ ժա­մա­նա­կին այդ տա­րե­թի­վը պաշ­տո­նա­պես կմտց­նեն Ռու­սաս­տա­նի պատ­մու­թյան մեջ։ Հա­մա­պա­տաս­խա­նա­բար կարևոր կդառ­նա նաև Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կան ու ռազ­մա­կան գոր­ծըն­կեր­նե­րի հա­մար։ Մեր կար­ծի­քով, պետք է հա­մա­րել, որ Հա­յաս­տանն էլ ա­ռայժմ Մոսկ­վա­յի քա­ղա­քա­կան ու ռազ­մա­կան գոր­ծըն­կերն է։ Կաս­կա­ծող­նե­րին ա­ռա­ջար­կում ենք փոք­րիկ խն­դիր լու­ծել. ե­թե Ռու­սաս­տա­նը և Ի­րա­նը խո­շո­րա­գույն գոր­ծըն­կեր­ներ են աշ­խար­հում, ա­պա հնա­րա­վո՞ր է, ան­գամ թույ­լատ­րե­լի՞ է, որ աշ­խար­հագ­րո­րեն նրանց միջև գտն­վող եր­կր­նե­րը լի­նեն Մոսկ­վա­յի և Թեհ­րա­նի թշ­նա­մի­նե­րը կամ Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի թշ­նա­մի­նե­րի դաշ­նա­կից­նե­րը։
Որ­պես­զի ոչ ոք չմ­տա­ծի, թե մենք «հնա­ցած» տվյալ­ներ ենք օգ­տա­գոր­ծում կամ միայն 2020 թ. հուն­վա­րով ենք կողմ­նո­րոշ­վում, ըն­թեր­ցող­նե­րին փո­խան­ցենք այն, ինչ հայ­տա­րա­րեց ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նը փետր­վա­րի 5-ի ա­րա­րո­ղու­թյա­նը, երբ 23 երկ­րի, նե­րա­ռյալ Ի­րա­նը, դես­պան­ներ ի­րենց հա­վա­տար­մագ­րերն էին հանձ­նում ՌԴ նա­խա­գա­հին։ Ի­րա­նի հետ մի­ջու­կա­յին պայ­մա­նա­գի­րը, ո­րը հայտ­նի է որ­պես ԳՀՀՊ (գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մա­տեղ հա­մա­պար­փակ պլան), Պու­տինն ան­վա­նեց տա­րա­ծաշր­ջա­նում և աշ­խար­հում կա­յու­նու­թյան հա­մար շատ կարևոր. «Մենք Ի­րա­նի հետ խոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ենք ձգ­տում մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րում։ Մենք մտա­դիր ենք Աս­տա­նա­յում բա­նակ­ցու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում քայ­լեր ձեռ­նար­կե­լու Սի­րիա­յի ճգ­նա­ժա­մից դուրս գա­լու հա­մար։ Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կե­լու է իր ջան­քե­րը ԳՀՀՊ-ն պահ­պա­նե­լու ուղ­ղու­թյամբ։ Այդ մի­ջազ­գա­յին հա­մա­ձայ­նա­գի­րը մենք շատ կարևոր ենք հա­մա­րում տա­րա­ծաշր­ջա­նի և աշ­խար­հի կա­յու­նու­թյան հա­մար»։
Ա­մեն ինչ պա՞րզ է ըն­թեր­ցող­նե­րին։ Ցն­դել են ո­մանց այն հույ­սե­րը, թե իբր «հենց հի­մա» կկա­տար­վի ան­հա­վա­նա­կա­նը. «Ի­րա­նը խել­քի կգա», կկանգ­նի ԱՄՆ-ի կող­քին, և ԱՄՆ-ն ու Ի­րա­նը հա­մա­տեղ «կոչն­չաց­նեն Ռու­սաս­տա­նը»։ Եվ որ­պես­զի հայ ռու­սա­տյաց­նե­րի վեր­ջին հույ­սե­րը ցն­դեն, հի­շեց­նենք. Ի­րա­նում Ռու­սաս­տա­նի դես­պան, մեր հայ­րե­նա­կից Լևոն Ճա­ղա­րյա­նը փետր­վա­րի 5-ին, «Սպուտ­նիկ» հե­ռուս­տաա­լի­քի հետ հար­ցազ­րույ­ցում, ըն­դգ­ծել է, որ այժմ Թեհ­րա­նը հե­տաքր­քր­վում է ռու­սա­կան ռազ­մա­կան տեխ­նի­կա­յով, քա­նի որ այն աշ­խար­հում հա­մար­վում է լա­վա­գույ­նը և ա­մե­նաէ­ժա­նը։ Ճիշտ է, Ճա­ղա­րյա­նը չա­սաց, թե խոս­քը որ զի­նա­տե­սա­կի մա­սին է, բայց ըն­դգ­ծեց, որ Թեհ­րա­նի հետ ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ո­լոր­տում Մոսկ­վան պահ­պա­նե­լու է ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի 2231 բա­նաձևի սահ­մա­նա­փա­կում­նե­րը. «Բայց այդ սահ­մա­նա­փա­կում­ներն ու­նեն ժա­մա­նա­կա­վոր բնույթ՝ ու­ժի մեջ են մինչև 2020 թ. հոկ­տեմ­բե­րը»։ Մեկ­նա­բա­նե­լով Ի­րա­նի կող­մից ռու­սա­կան C-400 զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­կար­գեր (ԶՀՀ) ձեռք բե­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, Ճա­ղա­րյանն ա­սաց, որ այդ հար­ցը Թեհ­րա­նը պետք է ինք­նու­րույն լու­ծի։ Իսկ ես, Հա­յաս­տա­նում Ի­րա­նի դես­պա­նու­թյան հետ շփում­նե­րի շնոր­հիվ, հաս­տատ գի­տեմ, որ Ի­րա­նին հե­տաք­րք­րող ռու­սա­կան զի­նա­տե­սակ­նե­րի ցան­կը շատ լայն է և գործ­նա­կա­նում շո­շա­փում է զեն­քի ար­տադ­րու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րը։
Իսկ 2020 թ. հուն­վա­րի 15-ին ՌԴ նա­խա­գա­հը ու­ղեր­ձով դի­մեց երկ­րի խոր­հր­դա­րա­նին՝ Դաշ­նա­յին ժո­ղո­վին։ Մենք չենք շա­րադ­րի այդ փաս­տաթղ­թի տեքս­տը. հե­տաքր­քր­վող­նե­րը կա­րող են հեշ­տու­թյամբ ծա­նո­թա­նալ դրան ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րից։ Բայց բանն այն է, որ ՌԴ-ում ի­րա­պես նոր ժա­մա­նակ է սկս­վում. հրա­ժա­րա­կան է տվել Դմիտ­րի Մեդ­վեդևի կա­ռա­վա­րու­թյու­նը, ո­րի հետ ի­րենց հույ­սերն էին կա­պում երևան­ցի ռու­սա­տյաց­նե­րը, և ո­րը շատ քչերն էին հար­գում հենց Ռու­սաս­տա­նում։ Իսկ հուն­վա­րին ՌԴ վար­չա­պետ Մեդ­վեդևը հայ­տա­րա­րեց, որ նա­խա­գահ Պու­տի­նի ու­ղեր­ձից հե­տո կա­ռա­վա­րու­թյունն ամ­բողջ կազ­մով հրա­ժա­րա­կան է տա­լիս։ Եվ պարզ է, թե ին­չու. Ռու­սաս­տա­նի ա­ռաջ­նորդն ազ­դա­րա­րել է Սահ­մա­նադ­րու­թյան մեջ մի շարք փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին, ո­րոնք կփո­խեն կա­ռա­վա­րու­թյան կար­գա­վի­ճա­կը։ Օ­րի­նակ, նա ա­ռա­ջար­կել է Պետ­դու­մա­յին ի­րա­վունք տալ հաս­տա­տե­լու ՌԴ վար­չա­պե­տի, փոխ­վար­չա­պետ­նե­րի և դաշ­նա­յին նա­խա­րար­նե­րի թեկ­նա­ծու­թյուն­նե­րը, իսկ պե­տու­թյան ղե­կա­վա­րը կա­րող է նշա­նա­կել ա­ռա­ջարկ­ված թեկ­նա­ծու­նե­րին։ Այդ կա­պակ­ցու­թյամբ փոր­ձա­գետ, «Քա­ղա­քա­ցիա­կան հա­մե­րաշ­խու­թյուն» շարժ­ման նա­խա­գահ Գեոր­գի Ֆյո­դո­րո­վը հայ­տա­րա­րել է. «Սկս­վել է իշ­խա­նու­թյան փո­խանց­ման գոր­ծըն­թա­ցը։ ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը չի ցան­կա­նում «կաղ բադ» լի­նել, և այն սահ­մա­նադ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք նա սկ­սել է այ­սօր, ըն­թա­նում են ըստ պլա­նի։ Կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կա­նը մեր քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի վե­րա­բեռն­ման գոր­ծըն­թա­ցի սկիզբն է»։
Բայց 2020 թ. հուն­վա­րին սկս­վե­ցին ոչ միայն «իշ­խա­նու­թյան փո­խան­ցու­մը» և ներ­քա­ղա­քա­կան «Ժա­ռան­գորդ» գոր­ծո­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տու­թյու­նը։ Մենք ու­շադ­րու­թյուն դարձ­րինք Պու­տի­նի չա­փա­զանց եր­կի­մաստ հետևյալ ար­տա­հայ­տու­թյա­նը. «Մեդ­վեդևի կա­ռա­վա­րու­թյանն ա­մեն ինչ չէ, որ հա­ջող­վում էր, բայց ա­մեն ին­չը եր­բեք չի հա­ջող­վում ամ­բող­ջու­թյամբ»։ Այս խոս­քի վեր­ծա­նու­մը հե­տա­գա ա­միս­նե­րի գործն է, մա­նա­վանդ որ ռու­սա­կան խոր­հր­դա­րա­նում ար­դեն սկս­վել է սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի վրա աշ­խա­տող խմ­բե­րի ձևա­վո­րու­մը։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին ա­ռա­ջար­կում ենք ու­շադ­րու­թյուն դարձ­նել այդ երկ­րի ա­պա­գա­յի մա­սին ՌԴ նա­խա­գա­հի ա­մե­նա­հիմ­նա­կան ո­րո­շում­նե­րին։ Ա­ռա­ջին. Ռու­սաս­տա­նը չի կա­րող գո­յու­թյուն ու­նե­նալ խոր­հր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյան ձևա­չա­փով, այն կգո­յատևի միայն ու­ժեղ նա­խա­գա­հա­կան հան­րա­պե­տու­թյան տես­քով. «Մեր եր­կիրն իր վիթ­խա­րի տա­րած­քով, ազ­գա­յին-տա­րած­քա­յին բարդ կա­ռուց­ված­քով չի կա­րող կա­յուն կեր­պով գո­յատևել խոր­հր­դա­րա­նա­կան հան­րա­պե­տու­թյան տես­քով։  Կգո­յատևի միայն ու­ժեղ նա­խա­գա­հա­կան հան­րա­պե­տու­թյան տես­քով»։ Ցա­վոք, մեր երկ­րում Սերժ Սարգ­սյա­նը և հան­րա­պե­տա­կան­նե­րը բա­նի տեղ չդ­րին այդ բա­վա­կան տրա­մա­բա­նա­կան դրույ­թը. մեր կար­ծի­քով՝ այն ի­րա­վա­չափ է նաև Հա­յաս­տա­նի հա­մար։ Նա­խա­գա­հի խն­դի­րը պետք է մնան հիմ­նա­կան գե­րա­կա­յու­թյուն­ներն ու խն­դիր­նե­րը ո­րո­շե­լը, վար­չա­պե­տին, նրա տե­ղա­կալ­նե­րին ու նա­խա­րար­նե­րին պաշ­տո­նից հե­ռաց­նե­լը զբա­ղեց­րած պաշ­տո­նին չհա­մա­պա­տաս­խա­նե­լու կամ վս­տա­հու­թյու­նը կորց­նե­լու կա­պակ­ցու­թյամբ։ Նա­խա­գա­հին պետք է վե­րա­պահ­վի երկ­րի զին­ված ու­ժե­րի և ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի ան­մի­ջա­կան կա­ռա­վա­րու­մը՝, հա­մոզ­ված է Պու­տի­նը։ Այ­սինքն՝ Ռու­սաս­տա­նում չի հա­ջող­վի պե­տա­կան հե­ղաշր­ջում կա­տա­րել։ Երևա­նյան ռու­սա­տյաց­նե­րը Մոսկ­վա­յում պե­տա­կան հե­ղաշր­ջում էին ակն­կա­լում և՛ 2018 թ. (աշ­խար­հի ֆուտ­բո­լի ա­ռաջ­նու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո), և՛ 2019 թ., և նույ­նի՛սկ այս տա­րի, իբր ԱՄՆ-ում նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն է լի­նե­լու. Թրամ­փը «կք­շի» Պու­տի­նին և այլն։ Իսկ թե ին­չու Հա­յաս­տա­նի պետ­կա­ռույց­նե­րում և քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վում գե­րակշ­ռե­ցին ա­մե­րի­կա­մետ տրա­մադ­րու­թյուն­նե­րը, ա­տե­լու­թյու­նը Ռու­սաս­տա­նի և ան­ձամբ Պու­տի­նի հան­դեպ, նե­րե­ցեք, սույն նյու­թի հե­ղի­նա­կը պա­տաս­խա­նա­տու չէ նրանց սխալ­նե­րի ու հի­մա­րու­թյուն­նե­րի հա­մար, ով­քեր իշ­խա­նու­թյան ղե­կին էին և են մինչև 2013-ը կամ այ­սօր։
Երկ­րորդ. հուն­վա­րի 15-ին հայ­տա­րար­վեց, որ իշ­խա­նու­թյան ճյու­ղե­րի միջև ա­վե­լի շատ հա­վա­սա­րակշ­ռու­թյան հաս­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է Սահ­մա­նադ­րու­թյան մեջ փո­փո­խու­թյուն­ներ մտց­նել, ո­րոնց հա­մա­ձայն նա­խա­գա­հը կա­րող է ու­ժա­յին գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներ նշա­նա­կել միայն ՌԴ խոր­հր­դա­րա­նի վե­րին պա­լա­տի՝ Դաշ­նու­թյան խոր­հր­դի հետ խոր­հր­դակ­ցու­թյան ար­դյուն­քում։ Բա­ցի դրա­նից, Պու­տինն անհ­րա­ժեշտ է հա­մա­րում ՌԴ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն օժ­տել նա­խա­գա­հի պա­հան­ջով նոր­մա­տիվ ակ­տե­րի օ­րի­նա­կա­նու­թյունն ստու­գե­լու լիա­զո­րու­թյամբ՝ մինչև պե­տու­թյան ղե­կա­վա­րի կող­մից դրանք ստո­րագ­րե­լը, «ընդ ո­րում ոչ միայն օ­րենք­նե­րի, այլև պե­տա­կան ու տա­րա­ծաշր­ջա­նա­յին մա­կար­դա­կի այլ նոր­մա­տիվ ակ­տե­րի»։
Եր­րորդ. Նկա­տե­լի է, որ Պու­տի­նի ու­ղեր­ձում ըստ կարևո­րու­թյան երկ­րորդ տե­ղում էր ժո­ղովր­դագ­րա­կան մա­սը՝ նշա­նա­կա­լի սո­ցիա­լա­կան բա­ղադ­րի­չով։ Նա­խա­գա­հի խոս­քում փոր­ձա­գետ­նե­րը նկա­տե­ցին կոշտ, թեև «մեղմ ձևա­կերպ­ված» ա­ռա­ջադ­րանք. վե­րա­դառ­նալ այն ժա­մա­նակ­նե­րին, երբ «և՛ տն­տե­սու­թյունն էր ա­ճում, և՛ ե­կա­մուտ­նե­րը»։ Զար­մա­նա­լի է, բայց այժմ պաշ­տո­նա­թող ֆի­նանս­նե­րի նա­խա­րար և ա­ռա­ջին փոխ­վար­չա­պետ Ան­տոն Սի­լուա­նովն ար­դեն նույ­նիսկ մի­ջոց­ներ է գտել Պու­տի­նի ու­ղեր­ձի ի­րա­կա­նաց­ման հա­մար։ ՈՒ­ղեր­ձում աս­ված է նաև. «Ոչ մի կի­սա­տոն»։ Պու­տի­նը փա­կել է պաշ­տո­նյա­նե­րի ճա­նա­պար­հը դե­պի Արևմուտք. «Իշ­խա­նու­թյան նպա­տա­կը Ռու­սաս­տա­նին և ռուս ժո­ղովր­դին ծա­ռա­յելն է»։
Ա­վե­լին. փակ­ված է այն պաշ­տո­նյա­նե­րի և գոր­ծա­րար­նե­րի ճա­նա­պար­հը դե­պի քա­ղա­քա­կա­նու­թյուն, ո­րոնք ար­դեն այլ պե­տու­թյուն­նե­րի քա­ղա­քա­ցի­ներ են։ Նրանք քիչ չեն։ Հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լու և որ­պես շար­քա­յին քա­ղա­քա­ցի ապ­րե­լու ի­րա­վունք նրանք, ի­հար­կե, ու­նեն, բայց պետք է հրա­ժար­վեն այլ երկ­րի քա­ղա­քա­ցիու­թյու­նից. Ռու­սաս­տա­նում ա­ռաջ­վա պես չկա և չի լի­նե­լու կրկ­նա­կի քա­ղա­քա­ցիու­թյուն։ Իսկ ինչ վե­րա­բե­րում է իշ­խա­նու­թյան մեջ մտ­նե­լու հնա­րա­վո­րու­թյա­նը, ա­պա ծախ­վող­նե­րի հա­մար այդ ճա­նա­պար­հը պետք է փակ լի­նի։ Ընդ­միշտ։ Ե­թե հար­կե­րը վճա­րում ես, ա­սենք, Ա­մե­րի­կա­յում կամ Ավ­ստ­րա­լիա­յում, Կիպ­րո­սում կամ Ֆրան­սիա­յում, ա­պա գնա այն­տեղ, այն­տեղ էլ մտիր իշ­խա­նու­թյան մեջ, իսկ Ռու­սաս­տա­նում նման «խե­լա­ցի­նե­րը» վս­տա­հե­լի չեն և չեն լի­նի։ Այդ մի­ջո­ցը, մեր կար­ծի­քով, նույ­նիսկ ու­շա­ցած է, այ­նուա­մե­նայ­նիվ, հիմ­նա­վոր­ված ու տե­ղին է, նպա­տակ­ներն ակն­հայտ են։
Շատ ա­ռաջ չվա­զենք, բայց նշենք. ե­թե ի­րա­կա­նու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նում է այն խո­սակ­ցու­թյու­նը, թե ՌԴ փո­փոխ­ված Սահ­մա­նադ­րու­թյան մեջ կա­րող է հի­շա­տա­կու­թյուն լի­նել Աստ­ծո մա­սին, և կա­րող է մտց­վել նոր բարձ­րա­գույն պաշ­տոն (գրել են, որ նա­խա­գիծ կա Գե­րա­գույն ղե­կա­վա­րի պաշ­տոն սահ­մա­նե­լու մա­սին), ա­պա մեր աչ­քով կտես­նենք պե­տա­կան կա­ռա­վար­ման սխե­մա­յի վե­րա­կա­ռուց­ման գոր­ծում Ի­րա­նի նա­խա­դե­պը կրկ­նե­լու փորձ։ Այ­սինքն, դաշ­նա­կից­նե­րը կա­րող են փոր­ձի փո­խա­նա­կում կա­տա­րել նաև այն­պի­սի բարդ հար­ցում, ինչ­պի­սին սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գիծն է։
Կարևորն ա­հա թե ինչն է. Ռու­սաս­տա­նում այս ան­գամ չհա­ջող­վեց «սպա­նել ցա­րին»։ «Հե­ղա­փո­խու­թյու­նը» չե­ղարկ­վում է, այս­պես ա­սած։ Ոչ ոք չի կա­րող կան­խա­գու­շա­կել, թե հե­տո ինչ կլի­նի ըն­թա­ցիկ տար­վա փետր­վա­րին և հե­տա­գա ա­միս­նե­րին։ Այ­նուա­մե­նայ­նիվ, Ռու­սաս­տա­նի գոր­ծըն­կեր եր­կր­նե­րը պետք է հաշ­վի առ­նեն, որ Մոսկ­վան լուրջ գոր­ծե­րի է պատ­րաստ­վում մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում, ուս­տի ձգ­տում է ա­րա­գո­րեն «ամ­րաց­նել թի­կուն­քը», հատ­կա­պես ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ և սո­ցիա­լա­կան ո­լոր­տում, Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի սահ­մա­նադ­րա­կան հար­ցե­րում։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 5891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ