Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
08.05.2020 | 00:40
Ի­րա­վի­ճա­կը սր­վում էր, լար­վա­ծու­թյու­նը՝ մե­ծա­նում…
Չթաքց­նեմ, վեր­ջերս հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցա մի խոր­հր­դա­վոր անձ­նա­վո­րու­թյան հետ իր իսկ նա­խա­ձեռ­նու­թյամբ: Ներ­կա­յա­ցավ որ­պես տիե­զե­րա­կան հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի միջ­մո­լո­րա­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան դիստ­րի­բյու­տոր և խնդ­րեց կոն­ֆի­դեն­ցիալ հան­դի­պում: Մեր մեջ ա­սած, մեծ ջան­քեր պա­հանջ­վե­ցին ին­ձա­նից անձ­նա­կան ավ­տո­մե­քե­նա­յով թիկ­նա­զո­րիս հս­կո­ղու­թյու­նից ճո­ղոպ­րե­լու հա­մար, և մենք ու­ղիղ կես­գի­շե­րին հան­դի­պե­ցինք կոնս­պի­րաց­ված բնա­կա­րա­նում: Բա­ցա­ռիկ նշա­նա­կա­լի, գործ­նա­կան, փոխ­շա­հա­վետ խո­սակ­ցու­թյուն ու­նե­ցանք, ո­րը տևեց մինչև լու­սա­բաց: Չման­րա­մաս­նեմ, քան­զի այն փակ նիստ էր և պա­րու­նա­կում է գաղտ­նիու­թյան տար­րեր: Միայն նշեմ, որ ա­ռա­ջի­կա­յում հյու­րըն­կա­լե­լու եմ այլ­մո­լո­րա­կա­յին­նե­րի ներ­կա­յա­ցուց­չա­կան մի պատ­վի­րա­կու­թյան, ո­րի ան­դամ­նե­րը պատ­րաստ են խո­շոր ներդ­րում­ներ կա­տա­րելու մեր երկ­րում: Մեր իշ­խա­նա­կան թի­մի ան­նա­խա­դեպ տիե­զե­րա­գի­տա­կան ի­մա­ցու­թյունն ու կան­խա­տե­սում­նե­րը ցն­ցել են նրանց: Բա­նակ­ցա­յին սե­ղա­նին քն­նարկ­ման է դր­ված հիմ­նա­րար և ըն­թա­ցիկ լայ­նա­ծա­վալ հիմ­նա­հար­ցե­րի մի պատ­կա­ռե­լի բազ­մաբ­նույթ փա­թեթ: Հա­վա­նա­բար, ձեռք կբեր­վեն նաև պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ իմ և տիկ­նոջս ա­ռա­ջի­կա հա­մա­տեղ փո­խա­դարձ այ­ցի մա­սին: «Մեկ ազգ՝ մեկ մո­լո­րակ» պայ­մա­նա­կան խո­րա­գի­րը կրող մի­ջազ­գա­յին ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում մեր մո­լո­րա­կը կներ­կա­յաց­նեմ ես, և պար­տա­վո­րու­թյուն ու­նեմ ազ­գա­յին ինք­նու­թյուն­նե­րի մեր­ձեց­ման գոր­ծըն­թաց­նե­րի ա­րա­գաց­ման, կո­ռուպ­ցիան վերջ­նա­կա­նա­պես վե­րաց­նե­լու, միջ­մո­լո­րա­կա­յին կա­պե­րի ամ­րապ­նդ­ման, փո­խա­դարձ ա­պա­հո­վա­կան մե­խա­նիզմ­նե­րի ստեղծ­ման ուղ­ղու­թյամբ: Հե­տա­գա­յում, կար­ծում եմ, մեր աշ­խա­տանք­նե­րին կներգ­րավ­վեն նաև Եր­կիր մո­լո­րա­կի մի շարք ար­բա­նյակ­ներ, ինչ­պես նաև մո­լո­րա­կա­կյաց խո­շոր եր­կր­նե­րի ղե­կա­վար­ներ: Մա­նա­վանդ, որ նրան­ցից շա­տե­րը, հաշ­վի առ­նե­լով մեր սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան թավ­շի ան­նա­խա­դեպ և ինք­նա­տիպ լի­նե­լը, ո­րո­շել են բնա­կա­րան­ներ գնել և բնա­կու­թյուն հաս­տա­տել մեր երկ­րում: Ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյու­նը ամ­րապն­դե­լու՝ հա­կակ­շիռ­նե­րի և փոխ­զի­ջում­նե­րի պայ­ման­նե­րում, ինս­տի­տու­ցիո­նալ պատ­կե­րա­ցում­նե­րի շր­ջա­նա­կում և ժո­ղովր­դա­վա­րու­թյան ան­շր­ջե­լիու­թյան հա­մա­տեքս­տում, մեր օ­րա­կար­գա­յին ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից մե­կը դար­ձավ բնա­կա­րա­նա­յին շի­նա­րա­րու­թյան հար­ցի ա­ռա­ջադ­րու­մը մեր ըն­տա­նի­քի և մեր ժո­ղովր­դի մեծ բա­րե­կա­մու­հու կող­մից, ո­րը նա­խընտ­րում է ապ­րել մեր երկ­րում: Ճիշտն ա­սած, էն­քան ենք մտեր­մա­ցել ըն­տա­նիք­նե­րով, որ մեր տա­նը նրան մտեր­մա­բար Ան­ժո ենք կո­չում, ա­սում է էս­տե­ղից կհե­ռա­կա­ռա­վա­րեմ եր­կիրս, չնա­յած էլ կա­ռա­վա­րե­լու բան չի մնա­ցել՝ ինք­նա­կա­ռա­վար­վող կա­ռույց է: Ես ա­ռա­ջար­կել եմ նրան ա­ռա­վել հե­տաքք­րիր մի տար­բե­րակ, ո­րը վս­տահ եմ, հա­վա­նու­թյան կար­ժա­նա­նա՝ շնոր­հիվ իմ մի­ջազ­գա­յին բարձր հե­ղի­նա­կու­թյան: Դա հա­մաշ­խար­հա­յին ղե­կա­վար­նե­րի ա­վա­նա­քա­ղաքն է, որ­տեղ կկա­ռուց­վեն տներ ԱՄՆ նա­խա­գա­հի, Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի, Գեր­մա­նիա­յի կանց­լե­րի, Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի, Չի­նաս­տա­նի ղե­կա­վա­րի, Կա­նա­դա­յի վար­չա­պե­տի, Քու­վեյ­թի շեյ­խի, Ի­րա­նի ա­յա­թոլ­լա­յի, մեր քա­ղա­քա­կիրթ հարևան երկ­րի կիրթ նա­խա­գա­հի և այլ ղե­կա­վար­նե­րի, տար­բեր կրո­նա­կան, ա­ղան­դա­վո­րա­կան, դա­վա­նա­բա­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­մար: Մուտքն ա­զատ է: Ա­մեն տուն կկա­ռուց­վի տվյալ ժո­ղովր­դի ազ­գա­յին ճար­տա­րա­պե­տու­թյան սկզ­բունք­նե­րով… Հա, մի թղ­թի վրա նշեմ, որ Սին­գա­պու­րի վար­չա­պե­տին չմո­ռա­նամ: Այդ մար­դիկ գի­տեն ըստ ար­ժան­վույն գնա­հա­տել հե­ղա­փո­խա­կան ար­ժեք­նե­րը: ՈՒ մեր մի ու­չաս­կո­վիի կա­ռա­վար­ման եր­կի­րը կդառ­նա աշ­խար­հի կենտ­րո­նը, ո­րը չի հա­վակ­նի դառ­նա­լու Ռիո դե Ժա­նեյ­րո, որ­տեղ սա­գա­գո­ղե­րը ե­րա­զում են տնա­յին կա­ռա­վա­րիչ դառ­նալ: Սա մեր եր­կիրն է՝ հա­մաշ­խար­հա­յին մայ­րա­քա­ղա­քով, և վերջ…
Այդ ղե­կա­վար­նե­րի հա­կա­պատ­կերն են մեր տխ­րահռ­չակ ման­կուրտ­նե­րը, ով­քեր շատ ա­րագ մո­ռա­ցան ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լի հա­մաշ­խար­հա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, երբ քա­ղաք­նե­րից, գյու­ղե­րից ու ստեպ­նե­րից հա­վաք­ված ամ­բո­խը շր­ջա­փա­կեց Պե­տեր­բուրգ-Քյո­նիգս­բերգ-Գյում­րի հա­րավ-կով­կա­սյան եր­կա­թու­ղին, Մոսկ­վա­յի Վնու­կո­վո մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան տա­նող ճա­նա­պար­հը, կաթ­վա­ծա­հար ա­րեց միջ­պե­տա­կան մայ­րու­ղի­նե­րը և մո­լեգ­նած պա­հան­ջեց ցա­րի և նրա մեր­ձա­վոր­նե­րի հրա­ժա­րա­կա­նը՝ «Նի­կո՛լ, դա­վա­ճան, Նի­կո՛լ, հե­ռա­ցի՛ր, հե՜-ռա՜-ցի՜ր» վան­կար­կե­լով, և գայ­լե­րի ոհ­մա­կը ոռ­նաց իշ­խա­նու­թյան բռ­նա­զավթ­ման մու­նե­տի­կի ա­նու­նը՝ «Լե՜-նի՜ն, Լե՜-նի՜ն», և վեր­ջինս խո­սեց իր ժո­ղովր­դի հետ նրան մատ­չե­լի փո­ղո­ցա­յին լեզ­վով ու բա­ռա­պա­շա­րով, ա­սաց, ձեզ եմ վե­րա­դարձ­նե­լու այն, ին­չը ձերն էր, բայց լան­գու­լա­վազ­նե­րը խլել էին ձե­զա­նից, ա­ռեք, վա­յե­լեք, ձերն է այն ա­մե­նը, ինչ տես­նում եք, ին­չը կա­րե­լի է շո­շա­փել, ին­չը քի­միա­կան հոտ և բնա­կան գույն ու­նի: Ա­յո՜, հիա­ցավ ժո­ղո­վուր­դը, այս հին աշ­խար­հը կքան­դենք մենք և տե­ղը նո­րը, նո­րից, նո­րո­վի կշի­նենք, թե­կուզ ո­րո­տա մեր գլ­խին կայ­ծա՛կ, հուր եր­կա՛թ, մենք մինչ ի մահ գե­րեզ­ման քոնն ենք ու պիտ պո­ռանք՝ ա­զա­տու­թյո՜ւն… բո­լոր քաղ­բան­տար­կյալ­նե­րին, կեց­ցե՛ այ­լա­կար­ծու­թյու­նը, կոր­չի՛ բռ­նա­տի­րու­թյու­նը և այլն:
Կարճ ժա­մա­նակ անց հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նոր­դը դար­դից կաթ­վա­ծա­հար ե­ղավ՝ նրա ա­ռանց այն էլ տկար ու­ղե­ղը չդի­մա­ցավ լար­վա­ծու­թյանն ու ծան­րա­բեռն­վա­ծու­թյա­նը, պա­լա­տա­կան դա­վե­րին ու խրախ­ճանք­նե­րին, և նա ընդ­միշտ փա­կեց աչ­քե­րը՝ խեղճ ժո­ղովր­դի մու­րա­զը փո­րում թող­նե­լով: Այդ տար­վա­նից սկ­սած բո­լոր Ջան­գյու­լում­նե­րին Գա­վա­ռի ման­կա­տան ե­րե­խա­նե­րը, զի­լի­նա խա­ղա­լիս ի­րենց դաս­տիա­րակ­նե­րի հետ, ցավ ի սիրտ, եր­գում են՝ Լե­նին պա­պին մե­ռե՛լ է, ջա՛ն, գյու­լո՜ւմ ջան, մե­զի ա­վանդ թո­ղե՛լ է, ջա՛ն, գյու­լո՜ւմ ջան:
Հե­ղա­փո­խա­կան­նե­րի խոս­տմ­նա­զան­ցու­թյու­նից խո­րա­պես վի­րա­վոր­ված և հիաս­թափ­ված պոե­տը Երևա­նի ուղ­ղիչ տան բան­տախ­ցում երկ­նեց ստիխ­ներ և բալ­լադ­ներ խե­լա­գար­ված ամ­բոխ­նե­րի ա­ներևա­կա­յե­լի սխ­րանք­նե­րի և իղ­ձե­րի մա­սին, թե ինչ­պես կա­րող են նրանք, կամ­քով ա­րի և աշ­խար­հի հրով վառ­ված, ցան­կու­թյան դեպ­քում, արևնե­րին նոր տեմպ ու նոր ու­ղի տալ, ե­թե ու­զեն ա­րե­գակ­ներ կշպր­տեն եր­կինքն ի վեր, ե­թե ու­զեն, ընդ­հա­կա­ռա­կը, եր­կինք­նե­րից ա­րե­գակ­ներ վար կբե­րեն… Գրեց, տպեց և, իշ­խող հե­ղա­փո­խա­կան­նե­րը, հա­վա­նա­բար կաս­կա­ծե­լով, որ ծաղ­րում է ի­րենց և գոր­ծում դա­վա­դիր­նե­րի հանձ­նա­րա­րու­թյամբ, ժո­ղովր­դի թշ­նա­մու գլու­խը կե­րան: Նրա գր­չա­կից եղ­բայ­րը անձ­նագ­րին նվիր­ված բա­նաս­տեղ­ծու­թյուն հո­րի­նեց, ոգևոր­վեց՝ լեն-լմ­փոշ շալ­վա­րի ջե­բից մի այն­պի­սի գո­րո­վան­քով հա­նե­լով պաս­պոր­տը, ինչ­պես յոթ աղջ­կա տեր գյոր­մա­միշն է հիա­նում վեր­ջա­պես լույս աշ­խարհ ե­կած ա­րու զա­վա­կի որ­ձու­թյունն ա­վե­տող կեն­սա­բա­նա­կան անձ­նագ­րով, դի­մեց լիկ­կա­յան­նե­րում տա­ռա­ճա­նա­չու­թյուն սեր­տող մար­դոց, թե կար­դա­ցեք ու նա­խան­ձից մե­ռեք, ես հպար­տու­թյամբ հայ­տա­րա­րում եմ, որ ստա­ցել եմ մեր մեծ ու հպարտ, ան­ծայ­րու­ծիր երկ­րի քա­ղա­քա­ցիու­թյուն: Խե­չո­յի կի­նը տղա է բե­րել, տղա մի ա­սի, մի հս­կա ա­րու, վեր կե­նանք գնանք աչ­քա­լու­սան­քի… Շատ չան­ցած նա ինք­նաս­պան ե­ղավ, չթո­ղեց, որ իր գր­չեղ­բոր նման տան­ջա­մահ ա­նե­լով գլուխն ու­տեն: Մահ­վա­նից ա­ռաջ ցա­վով խոս­տո­վա­նեց, որ պե­տու­թյա­նը ծա­ռա­յել է ոչ բա­վա­րար չա­փով, և այդ մա­սին գի­տեն հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­նե­րը, որ այդ ա­ղե­տա­լի ժա­մա­նակ­նե­րի և իր մա­սին հե­տա­գա­յում պատ­մեն, ինչ­պես կա՝ ոչ ա­վե­լաց­նեն, ոչ պա­կա­սեց­նեն չա­րամ­տո­րեն, որ ին­քը մի վե­նե­տի­կյան մավ­րի բիջ էր, բայց ազն­վո­րեն է սի­րել այն եր­կի­րը, որ­տեղ ապ­րում էր: Ինք­նա­խոս­տո­վա­նեց, որ ին­քը մի խեղճ մարդ էր, նվա­ղած աչ­քե­րը ո­րի, թեև ան­սո­վոր թրջ­վե­լու, բայց այդ պա­հին ա­վե­լի ա­ռատ ար­ցունք էին թա­փում, քան ա­րա­բա­կան ծա­ռերն ի­րենց բու­ժա­րար խե­ժը, մի մարդ, որ նվաստ հն­դի­կի նման, իր ձեռ­քով նե­տեց մի ճոխ մար­գա­րիտ, որն ա­վե­լին ար­ժեր, քան իր քո­ռու­փուչ ա­րած կյան­քը, երբ խո­հե­մա­բար չսի­րեց իր հայ­րե­նիքն ու ժո­ղովր­դին, այլ սաս­տիկ կր­քոտ և ուժ­գին, և կյան­քի վեր­ջին ակն­թարթ­նե­րին այդ ա­նանձ­նա­կան նվի­րու­մը հա­մա­րեց իր մե­ծա­գույն սխա­լը: Ինք­նա­խոս­տո­վա­նեց: Ինք­նա­մե­կու­սա­ցավ: Ինք­նաս­պան ե­ղավ՝ մարմ­նի տար­բեր մա­սե­րի վրա ար­ձա­կե­լով եր­կու տաս­նյա­կից ա­վե­լի գն­դակ­ներ, որ­պես­զի վերջ­նա­կա­նա­պես ինք­նա­հա­մոզ­վի, որ ինք­նա­կամ սպա­ռել է իր ին­քա­հատ­կաց­ված ժա­մա­նա­կը:
Իսկ ժա­մա­նակ­նե­րը տխուր ու ող­բեր­գա­կան էին: Հնդ­կա­կան գե­ղար­վես­տա­կան բազ­մա­սե­րիա­նոց կի­նոն­կար, գլ­խա­վոր դե­րում՝ Հնդ­կաս­տա­նի վաս­տա­կա­վոր ար­տիստ, պե­տա­կան մր­ցա­նա­կի դափ­նե­կիր Ռաջ Կա­պուր: Բազ­մա­թիվ սի­րա­հար­ներ սպան­վե­ցին կր­քոտ համ­բույր­նե­րից: Վեր­ջում տղան ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծեց՝ մերժ­ված և ան­պա­տաս­խան սի­րո, մեծ ա­ռու­մով՝ կորս­ված ե­րա­զանք­նե­րի պատ­ճա­ռով: Վի­տիկ դա­նա: Ա­րյու­նոտ վեր­ջա­բան…
Բո­լոր հա­վա­տա­վոր­նե­րը հետ­հե­ղա­փո­խա­կան շր­ջա­նում հայ­տն­վում են տրան­զիտ պա­սա­ժի­րի կար­գա­վի­ճա­կում և խար­խա­փում մեծ ակն­կա­լիք­նե­րի ու ահ­ռե­լի հիաս­թա­փու­թյուն­նե­րի ո­րո­գայթ­նե­րում: Էդ­պես, երբ հա­սա­րա­կար­գի մո­տա­լուտ փլուզ­ման խեր-խա­բա­րը հա­սավ հե­ռա­վոր շր­ջան, հե­ղա­փո­խա­կան­նե­րի ջո­կա­տը գրա­վեց ռայ­կո­մի շեն­քը, և ա­ռա­ջին քար­տու­ղա­րին պա­տանդ վերց­րեց:
Տղեր­քը ձեռ­նա­մուխ ե­ղան իշ­խա­նա­փո­խու­թյան գործ­նա­կան քայ­լե­րի և ո­րո­շե­ցին ժո­ղովր­դի ծո­ցից ե­լած դուր­գյար Սա­մո­յին նշա­նա­կել ռայ­կո­մի քար­տու­ղար: Սա­մոն հպար­տո­րեն բազ­մեց ա­ռա­ջին քար­տու­ղա­րի ա­թո­ռին, ու շփոթ­մուն­քի՞ց, թե՞ ան­հա­վա­տա­լին՝ ակն­հայտ վա­յել­քի խոր­տա­կիչ ա­լի­քից պա­պանձ­վեց: Տղեր­քը դուխ տվին, ա­սին.
-Դե, հրա­մա­յի՛ր, ըն­կեր ա­ռա­ջին քար­տու­ղար: - Դու­խով հրա­մա­յի՛ր…
Սա­մոն այս­տեղ գլ­խի ըն­կավ, որ թեև դուխ ու­նի, բայց ոչ խելք, ոչ գի­տե­լիք ու ոչ էլ կա­ռա­վար­ման փորձ ու­նի:
-Հրա­մա­յում եմ Մո­սո­յանց գե­ղում մի ոչ­խար մոր­թեն,- իր ա­նե­լի­քը չի­մա­նա­լուց շփոթ­ված, բայց ինք­նա­հաղ­թա­հար­ման կա­մա­յին մեծ հատ­կա­նիշ­ներ դրսևո­րե­լով, հպար­տո­րեն խո­սեց նո­րըն­տիր ա­ռա­ջին քար­տու­ղա­րը:
-Բա հե­տո՞:
-Էլ ի՛նչ՝ հե­տո: Հե­տո էլ Սա­րո­յանց գե­ղում թող միայն կաթ կե­րած մի գառ մոր­թեն:
-Այ տա, մի լուրջ հրա­ման տուր բան հըս­կա­նանք, - նեղ­սր­տե­ցին հե­ղա­փո­խու­թյան մար­տիկ­նե­րը, ո­րոնք լուրջ ու յու­ղոտ պաշ­տոն­նե­րի էին հա­վակ­նում:
-Ա՜, դրա­նից լուրջ էլ ի՞նչ կա էս աշ­խար­հում: Կեր, խմիր, քեֆ ա­րա, աշ­խար­հը խա­լի է ոտ­քիդ տակ: Կու­զե՞ք, մո­զի մոր­թեք, խաշ­լա­մա ե­փենք,,, Ով աշ­խա­տի՝ նա կու­տի: Պայ­քա­րել ենք, որ ապ­րենք: Ապ­րում ենք, որ ու­տենք: Դրա­նից էլ պարզ բա՞ն…
-Այ տա, թարս ես խո­սում, նախ ու­տում ենք, որ ապ­րենք, ոչ թե հա­կա­ռա­կը, հե­տո՝ ի՞նչ ոտ­քի տա­կի խա­լի: Մո­ռա­ցե՞լ ես, թե դու ո՛վ ես: Հրե՛ն, բռո­նի­ռո­վան­նի վի­լի­սը, շո­ֆե­րը մե­ջը, դռան ա­ռա­ջին քեզ է սպա­սում:
- Տո լավ է՜,- զար­ման­քով և ու­րա­խու­թյամբ բա­ցա­կան­չեց ա­ռա­ջին քար­տու­ղա­րը:
-Հա՛, բա՜, վա­խե­նաս վի­լի­սից վեր ընկ­նե՞ս: Ար­խա­յին, սա քո քշած ԽՎԶ հե­ծա­նի­վը չէ:
-Ա՜, բա էլ ու՞մն ենք սպա­սում: Քե­լե՛ք:
ՈՒ՝ կքե­լե՛ր, հա՜յ, կքե­լե՛ր, հա՜յ, կքե­լեր, հո՛ւ-հա՛, հո՛ւ-հա՛, դը՛մփ-դը՛մփ… ՈՒ մե­կը մյու­սին ա­ռանց հերթ տա­լու տիվ ու գի­շեր ի­րար հա­ջոր­դե­ցին բա­քո­սի և նիր­վա­նա­յի, հե­քիա­թա­յին հա­զար ու մի գի­շեր­նե­րի վա­յելք­նե­րը: Գի­նար­բուք­նե­րի և դրանց ընդ­մի­ջում­նե­րի ըն­թաց­քում ա­մեն օր մի նոր պաշ­տո­նյա էր նշա­նակ­վում շր­ջա­նի ա­ռանց­քա­յին պոս­տե­րին:
Մեր մեջ ա­սած, ախ­մախ մար­դիկ մի մեծ ա­ռա­վե­լու­թյուն ու­նեն, դա նրանց վեր­լու­ծա­կան մտ­քի և տրա­մա­բա­նու­թյան իս­պառ բա­ցա­կա­յու­թյունն է, ո­րը բարձ­րաց­նում է նրանց ռիս­կայ­նու­թյու­նը, և ա­ռանց եր­կար-բա­րակ մտա­ծե­լու այս կամ այն նա­խա­ձեռ­նու­թյան պատ­ճա­ռա­հետևան­քա­յին հան­գա­մանք­նե­րի մա­սին, թի­րա­խը խո­ցե­լու նետ­ված վի­րա­վոր ցլի հա­մառ հետևո­ղա­կա­նու­թյամբ՝ կո­տոշ­նե­րը տն­կած ձեռ­նա­մուխ են լի­նում ի­րենց նպա­տա­կի ի­րա­գործ­մա­նը: Մեր Սա­մոն էդ բախ­տա­վոր­նե­րից էր, ու ոչ մե­կի կար­ծի­քը չհարց­րեց, բա­նի­մաց խոր­հր­դա­տու­նե­րին ան­մի­ջա­պես հե­ռաց­րեց աս­պա­րե­զից, որ ի­րեն չխան­գա­րեն, ու ռա­յո­նի ա­նաս­նա­բույ­ժին, որն իր ջո­կա­տի տղեր­քից մե­կի ազ­գա­կանն էր, նշա­նա­կել տվեց մեր գյու­ղից վեր մինչ է­սօր ան­տա­ռի փե­շին տե­ղա­կայ­ված հո­գե­բու­ժա­րա­նի գլ­խա­վոր բժիշկ: Բա­զազ Ար­տե­մի ար­տա­քի­նով նո­րան­շա­նակ գլ­խա­վոր բժիշկ Ե­սա­յին ամ­բողջ էու­թյամբ նվիր­վեց իր գոր­ծին, ան­մի­ջա­պես ձեռ­նա­մուխ ե­ղավ հի­վանդ­նե­րի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի ու­սում­նա­սի­րու­թյա­նը և, նրանց ին­վեն­տա­րի­զա­ցիա­յի են­թա­կե­լուց հե­տո, վեր­ջին­նե­րիս հա­մա­ներ­ման միջ­նոր­դու­թյուն ներ­կա­յաց­րեց վե­րա­դա­սին, քան­զի հա­մա­լիր բուժ­զն­նու­թյու­նը պար­զեց, որ սպի­տակ տան պա­ցիենտ­ներն ա­վե­լի խե­լա­հաս և ա­ռողջ են, քան նրա պա­տե­րից դուրս ա­զա­տու­թյան մեջ թրև ե­կող շատ ու շատ մար­դիկ: Գլ­խա­մա­սա­յին հանձ­նա­ժո­ղո­վը հա­վա­նու­թյուն տվեց ա­ռա­ջար­կին, և սպի­տակ շեն­քը վե­րած­վեց առևտրա-օ­ֆի­սա­յին տա­րած­քի, որն ի­րեն չար­դա­րաց­րեց հեր­թա­կան իշ­խա­նա­զավ­թու­մից հե­տո, իբր բնա­կա­վայ­րից հե­ռու գտն­վե­լու պատ­ճա­ռով: Հե­տո մեր ա­նաս­նա­բույ­ժը լե­զու գտավ ինչ-որ մարդ­կանց հետ և մի հս­կա­յա­կան վարկ ձեռք գցեց՝ տա­րած­քը հան­գս­տա­վայ­րի վե­րա­ծե­լու նպա­տա­կով ու թռավ՝ պատ­մա­կան կա­ռույ­ցը թող­նե­լով բախ­տի քմա­հա­ճույ­քին՝ թա­լան­ված ու կի­սա­վեր… Թե ա­սա, ի՛նչդ էր պա­կաս, այ բո­շա, այ չտես ան­տեր, ե­ղա­ծով բա­վա­րար­վեիր ու մար­դա­վա­րի ապ­րեիր քո ըն­տա­նի­քի հետ, քո հայ­րե­նի­քում՝ հան­գիստ ու ա­պա­հով… Իսկ սպի­տակ տան նախ­կին բնա­կիչ­նե­րին հա­ճախ կա­րե­լի էր տես­նել ի­րենց տա­ժա­նակ­րու­թյան վայ­րում, որ­տեղ նրանք այ­ցե­լում են գո­նե տա­րին մեկ ան­գամ որ­պես սր­բա­վայր և ա­ղոթ­քում առ Աստ­ված ի­րենց հո­գու փր­կու­թյան և մեղ­քե­րի թո­ղու­թյան հա­մար: Նրանք ող­բում են ա­վե­րակ­վող շեն­քի հետ ան­հե­տա­ցող հի­շո­ղու­թյուն­նե­րի հա­մար, ե­րա­նի տա­լիս ան­ցած գնա­ցած տա­րի­նե­րին: Բայց այ­ցե­լու­նե­րի քա­նա­կը տա­րեց­տա­րի սա­կա­վա­նում է: Նա­յում են չորս դին՝ ա­մա­յու­թյուն և ժան­գոտ­ված փշա­լա­րե­րի ցան­կա­պատ, ու, ժա­մա­նա­կը սան­ձե­լու ան­զո­րու­թյու­նից խեն­թա­ցած չա­փա­րից այս կողմ թռ­չում են, չա­փա­րից այն կողմ են թռ­չում, չա­փա­րից այս կողմ են թռ­չում, չա­փա­րից այն կողմ՝ չկա­մե­նա­լով վե­րա­դառ­նալ ի­րենց խորթ ու տհաճ ի­րա­կա­նու­թյուն:
Իսկ այդ բո­լո­լա­յի մեջ հայ­տն­ված ժո­ղո­վուր­դը բե­րա­նը բաց մինչ օրս ի­րեն տր­ված խոս­տում­նե­րը չի մո­ռա­ցել, իր մտ­քու­մը դեռ պա­հում է, և սպա­սում իր եր­ջան­կու­թյան խոր­հր­դա­նի­շի հետ ե­րա­նա­վետ հան­դիպ­մա­նը: Բայց աշ­խա­տան­քա­յին ծրագ­րե­րը, շր­ջա­նի զար­գաց­ման մար­տա­վա­րու­թյունն ու ռազ­մա­վա­րու­թյու­նը, օ­րա­կարգն ու ժամ­կետ­նե­րը ճշ­տե­լու հա­մար Ա­ռա­ջի­նը նրանց հե­ռա­խո­սա­զան­գե­րին այլևս չի պա­տաս­խա­նում՝ կամ զբաղ­ված է… կամ տա­րած­քում է… կամ գտն­վում է ռա­դիո­ծած­կույ­թից ան­դին, որ­տեղ մթան մեջ թա­փա­ռում են կորս­ված հույ­սե­րի և ե­րա­զանք­նե­րի ստ­վեր­ներն ու ուր­վա­կան­նե­րը… Ան­կա­տար ա­նուրջ­ներ: Խաբ­ված կույ­սեր: Մե­ռած կամ սին հույ­սեր: Եվ այլն: Ինչ­պես կա­սեր ին­քը ան­ձամբ, նո­րին գե­րա­զան­ցու­թյուն Սա­մոն, որ­տեղ կտ­րի կա­պը՝ ըն­դու տի­րու պա­պը…
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 5222

Մեկնաբանություններ